00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:03
57 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Սա խորը ազդեցություն է ունենալու ՀՀ-ի ներքին և արտաքին քաղաքականության վրա․ Արա Պողոսյան
09:05
7 ր
Հակոբ Ավագյան
Սրճարան–ռեստորանների մեծամասնությունը հունվարի 1-ից հետո կարող է փակվել. Հակոբ Ավագյան
09:13
5 ր
Անուշ Հարությունյան
«NAN» մանկական կերերի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. Անուշ Հարությունյան
09:19
1 ր
Աիդա Ղարիբյան
Կաթնախառնուրդը կիրառվում է բացառիկ դեպքերում, երբ գործ ունենք հիվանդ երեխայի հետ. Աիդա Ղարիբյան
09:20
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՆԱՏՕ–ի ներկայություն ՀՀ–ում չի կարող լինել․ Խանդանյանը՝ «Թրամփի ուղու» վերահսկման մասին

© Photo : official site of the Parliament of RAՍարգիս Խանդանյան
Սարգիս Խանդանյան - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2025
Բաժանորդագրվել
Սարգիս Խանդանյանը մեկնաբանել է TRIPP նախագծի վերաբերյալ Իրանի մտահոգությունները։
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանը չի հավակնում անդամակցել ՆԱՏՕ-ին, ուստի դաշինքի ներկայությունը նրա տարածքում բացառվում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Թրամփի ուղու երկայնքով ՆԱՏՕ-ի ուժերի հնարավոր ներկայության վերաբերյալ Իրանի մտահոգությանը։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ «Թրամփի ուղին» փաստացի նույնական է «Զանգեզուրի միջանցքի» նախագծին՝ հավելելով, որ Թեհրանը վճռականորեն դեմ է դրան:
«Հայաստանը որևէ հավակնություն չունի ՆԱՏՕ-ին անդամակցելու, հետևաբար ՆԱՏՕ-ի ներկայություն չի կարող լինել։ Հայաստանը որոշակի համագործակցություն ունի այդ դաշինքի հետ, բայց դա որևէ կերպ չի ենթադրում այդ կառույցի ֆիզիկական ներկայություն։ TRIPP նախագծի համատեքստում այդ մասին խոսելն առհասարակ նպատակահարմար չէ, քանի որ այն կրում է բացառապես ենթակառուցվածքային բնույթ»,- ընդգծեց ՔՊ-ական պատգամավորը:
Խանդանյանի խոսքով՝ հայ պաշտոնյաները մշտական կապի մեջ են իրանցի գործընկերների հետ, այդ թվում՝ խորհրդարանական: Նրա պնդմամբ՝ այդ շփումները թույլ են տալիս պարզաբանել Երևանի դիրքորոշումը և չեզոքացնել ծագող մտահոգությունները։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
Լրահոս
0