00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:03
57 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Սա խորը ազդեցություն է ունենալու ՀՀ-ի ներքին և արտաքին քաղաքականության վրա․ Արա Պողոսյան
09:05
7 ր
Հակոբ Ավագյան
Սրճարան–ռեստորանների մեծամասնությունը հունվարի 1-ից հետո կարող է փակվել. Հակոբ Ավագյան
09:13
5 ր
Անուշ Հարությունյան
«NAN» մանկական կերերի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. Անուշ Հարությունյան
09:19
1 ր
Աիդա Ղարիբյան
Կաթնախառնուրդը կիրառվում է բացառիկ դեպքերում, երբ գործ ունենք հիվանդ երեխայի հետ. Աիդա Ղարիբյան
09:20
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք հաշվի ենք առնում մեր հարևանների կենսական շահերը․ Ռուբինյանը՝ «Թրամփի ուղու» մասին

© Sputnik / Aram NersesyanՌուբեն Ռուբինյան
Ռուբեն Ռուբինյան - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2025
Բաժանորդագրվել
ԱԺ փոխխոսնակը շեշտում է` Երևանը հիմնվում է այն դիրքորոշման վրա, որը հայտնում է տվյալ երկրի արտաքին գործերի նախարարությունը։
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանը հաշվի է առնում իր հարևանների բոլոր կենսական շահերը։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով «Թրամփի ուղու» վերաբերյալ Իրանի արձագանքին։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ «Թրամփի ուղին» փաստացի նույնական է «Զանգեզուրի միջանցքի» նախագծին՝ հավելելով, որ Թեհրանը վճռականորեն դեմ է դրան:
«Բացառվում է՝ Հայաստանում լինի որևէ նախագիծ, որը կհակասի ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և չլինի Հայաստանի լիակատար իրավազորության ներքո։ Երկրորդը՝ մենք հաշվի առնում ենք մեր հարևանների բոլոր կենսական շահերը, և Իրանի դեպքում այդ շահերը Հայաստանի հետ մեծամասամբ համընկնում են։ Չենք կարծում, որ այստեղ կա որևէ անհանգստանալու բան»,- ասաց Ռուբինյանը։
Նա հավելեց, որ այս հարցով Հայաստանը մշտապես կապի մեջ է իր գործընկերների հետ։ Ինչ վերաբերում է Իրանի դիրքորոշմանը, ըստ Ռուբինյանի՝ երկրի պաշտոնական դիրքորոշումը հայտնում է տվյալ երկրի ԱԳՆ-ն, ուստի Հայաստանը հիմնվում է այդ դիրքորոշման վրա, իսկ այս նախագիծը հաշվի է առնում պաշտոնական Թեհրանի կարմիր գծերը։
«Դա ոչ միայն Իրանի, առաջին հերթին Հայաստանի կարմիր գիծն է՝ Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք չի լինելու»,- ասաց Ռուբինյանը։
Ինչ վերաբերում է ռուսական կողմի հնարավոր մասնակցությանը կամ ներգրավվածությանը «Թրամփի ուղի» նախագծին, Ռուբինյանը նշեց՝ այդ մասով քննարկումներ չկան։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
Լրահոս
0