https://arm.sputniknews.ru/20251216/h3n2-virusn-aragvoren-taratsvum-e-ajn-arden-hajtnabervel-e-30-erkrum-ahk-96935136.html
H3N2 վիրուսն արագորեն տարածվում է. այն արդեն հայտնաբերվել է 30 երկրում. ԱՀԿ
H3N2 վիրուսն արագորեն տարածվում է. այն արդեն հայտնաբերվել է 30 երկրում. ԱՀԿ
Sputnik Արմենիա
Այս սեզոնին գրիպի դեպքերը համաշխարհային մակարդակով դեռ սպասվող սահմաններում են։ 16.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-16T16:34+0400
2025-12-16T16:34+0400
2025-12-16T16:34+0400
գրիպ
խոզի գրիպ
թռչնագրիպ
առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ահկ)
պատվաստանյութ
պատվաստում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/08/73174588_0:0:3067:1725_1920x0_80_0_0_f0dc52f5054f1cc145dc1a6900d46c56.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Հոնկոնգյան գրիպի H3N2 վիրուսը արագորեն տարածվում է և արդեն հայտնաբերվել է 30 երկրներում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ-ի համաճարակների և համավարակների դեմ պայքարի վարչության գլոբալ շնչառական սպառնալիքների բաժնի ղեկավար Վենցին Չժանը։Միևնույն ժամանակ, նրա խոսքով, համաճարակային ներկայիս տվյալները չեն վկայում հիվանդության ծանր ընթացքի աճի մասին, թեև գենետիկական այս փոփոխությունները վկայում են, որ վիրուսը զգալի էվոլյուցիա է ապրել։ Վենցին Չժանն ընդգծել է, որ գրիպի վիրուսները արագ մուտացիայի են ենթարկվում, ուստի անհրաժեշտ է պարբերաբար թարմացնել գրիպի դեմ պատվաստանյութի բաղադրությունը։ՀՀ–ում շրջանառվող գրիպի H3N2 ենթատեսակի կանխարգելման համար պետք է պատվաստվել․ մասնագետԱՀԿ-ի տվյալներով՝ այս սեզոնին գրիպի դեպքերը համաշխարհային մակարդակով դեռ սպասվող սահմաններում են, սակայն հոկտեմբերից սկսած` որոշ երկրներում գրիպի սեզոնի ավելի վաղ մեկնարկ է նկատվում, ինչը համաճարակի է հանգեցնում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/08/73174588_338:0:3067:2047_1920x0_80_0_0_38cbb2ad92c00029896db1c3d1c9dea1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գրիպ, խոզի գրիպ, թռչնագրիպ, առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ահկ), պատվաստանյութ, պատվաստում
գրիպ, խոզի գրիպ, թռչնագրիպ, առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ահկ), պատվաստանյութ, պատվաստում
H3N2 վիրուսն արագորեն տարածվում է. այն արդեն հայտնաբերվել է 30 երկրում. ԱՀԿ
Այս սեզոնին գրիպի դեպքերը համաշխարհային մակարդակով դեռ սպասվող սահմաններում են։
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Հոնկոնգյան գրիպի H3N2 վիրուսը արագորեն տարածվում է և արդեն հայտնաբերվել է 30 երկրներում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ-ի համաճարակների և համավարակների դեմ պայքարի վարչության գլոբալ շնչառական սպառնալիքների բաժնի ղեկավար Վենցին Չժանը։
«Մենք նկատում ենքA(H3N2) վիրուսի նոր ենթախմբի՝ J.2.4.1 կամ «K» անունը ստացած վիրուսի հայտնվելն ու արագ տարածումը։ «K» ենթախմբի վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է օգոստոսին Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, և այդ ժամանակվանից այն հայտնաբերվել է աշխարհի ավելի քան 30 երկրներում` բացառությամբ Հարավային Ամերիկայի», – ասել է նա։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, համաճարակային ներկայիս տվյալները չեն վկայում հիվանդության ծանր ընթացքի աճի մասին, թեև գենետիկական այս փոփոխությունները վկայում են, որ վիրուսը զգալի էվոլյուցիա է ապրել։ Վենցին Չժանն ընդգծել է, որ գրիպի վիրուսները արագ մուտացիայի են ենթարկվում, ուստի անհրաժեշտ է պարբերաբար թարմացնել գրիպի դեմ պատվաստանյութի բաղադրությունը։
ԱՀԿ-ի տվյալներով՝ այս սեզոնին գրիպի դեպքերը համաշխարհային մակարդակով դեռ սպասվող սահմաններում են, սակայն հոկտեմբերից սկսած` որոշ երկրներում գրիպի սեզոնի ավելի վաղ մեկնարկ է նկատվում, ինչը համաճարակի է հանգեցնում։