https://arm.sputniknews.ru/20251216/gjumrium-37amja-tghamardy-danakvov-spanel-e-tsnvoghnerin-96926075.html
Գյումրիում 37–ամյա տղամարդը դանակով սպանել է ծնողներին
Գյումրիում 37–ամյա տղամարդը դանակով սպանել է ծնողներին
Sputnik Արմենիա
Տղամարդը ձերբակալվել է, իսկ դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ 16.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-16T12:09+0400
2025-12-16T12:09+0400
2025-12-16T12:11+0400
գյումրի
սպանություն
տղամարդ
դանակահարություն
ծնող
հայր
մայր
https://cdn.am.sputniknews.ru/img/2272/44/22724400_0:134:2560:1574_1920x0_80_0_0_89abcd77c632677a824cbdf532a0e0a4.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Գյումրիում 37-ամյա տղամարդը դանակահարել է ծնողներին, ինչի հետևանքով նրանք մահացել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը ոստիկանությունում ստացվել է դեկտեմբերի 16-ին` ժամը 10։10-ի սահմաններում։Պարզվել է, որ 37-ամյա տղամարդը դանակահարել է հորը` 64-ամյա Սայադ Ա․-ին, և մորը՝ 63-ամյա Նազելի Ա․-ին, ինչի հետևանքով նրանք մահացել են։Տղամարդը ձերբակալվել է, փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։Հավելենք, որ shamshyan.com–ն այս դեպքի վերաբերյալ գրել է, որ տղամարդը ծնողներին սպանելու փորձ է արել նաև 7 տարի առաջ և երկար տարիներ հաշվառված է եղել հոգեբուժական կենտրոններից մեկում։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2272/44/22724400_142:0:2418:1707_1920x0_80_0_0_53a9d2255528a92a9eb9e569643ae8d9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գյումրի, սպանություն, տղամարդ, դանակահարություն, ծնող, հայր, մայր
գյումրի, սպանություն, տղամարդ, դանակահարություն, ծնող, հայր, մայր
Գյումրիում 37–ամյա տղամարդը դանակով սպանել է ծնողներին
12:09 16.12.2025 (Թարմացված է: 12:11 16.12.2025) Տղամարդը ձերբակալվել է, իսկ դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Գյումրիում 37-ամյա տղամարդը դանակահարել է ծնողներին, ինչի հետևանքով նրանք մահացել են։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը ոստիկանությունում ստացվել է դեկտեմբերի 16-ին` ժամը 10։10-ի սահմաններում։
«911 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան 37 հասցեում բնակարանի դուռը փակ է և հարազատները չեն արձագանքում։ Փրկարարական ծառայողները դուռը բացելուն պես հայտնաբերել են այդ հասցեում բնակվող ամուսինների դիերը։ Ահազանգով դեպքի վայր են մեկնել Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները»,- ասված է հաղորդագրությունում։
Պարզվել է, որ 37-ամյա տղամարդը դանակահարել է հորը` 64-ամյա Սայադ Ա․-ին, և մորը՝ 63-ամյա Նազելի Ա․-ին, ինչի հետևանքով նրանք մահացել են։
Տղամարդը ձերբակալվել է, փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։
Հավելենք, որ
shamshyan.com–ն այս դեպքի վերաբերյալ գրել է, որ տղամարդը ծնողներին սպանելու փորձ է արել նաև 7 տարի առաջ և երկար տարիներ հաշվառված է եղել հոգեբուժական կենտրոններից մեկում։