https://arm.sputniknews.ru/20251216/finansakan-shukajum-zeghtsararutjan-nvor-depqer-chen-ardzanagrvel-kb-nakhagah-96932458.html
Ֆինանսական շուկայում զեղծարարության նոր դեպքեր չեն արձանագրվել. ԿԲ նախագահ
Ֆինանսական շուկայում զեղծարարության նոր դեպքեր չեն արձանագրվել. ԿԲ նախագահ
Sputnik Արմենիա
Մարտին Գալստյանի խոսքով` թվային տիրույթն իր հետ բերում է բազմաթիվ ռիսկեր, որոնք պետք է համատեղ ու խելամիտ կառավարել։ 16.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-16T15:06+0400
2025-12-16T15:06+0400
2025-12-16T15:11+0400
մարտին գալստյան
կենտրոնական բանկ (կբ)
զեղծարարություն
խարդախություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1b/95130516_0:0:911:512_1920x0_80_0_0_41cd081b7c757200ac4ac5afc7df2e37.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Ֆինանսական շուկայում զեղծարարության նոր դեպքեր չեն արձանագրվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։Ավելի վաղ զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիները բողոքի ակցիաներ էին իրականացնում ՀՀ կառավարության, նաև տարբեր բանկերի գլխամասային գրասենյակների մոտ։ Նրանց անուններով տարբեր չափերի կեղծ վարկեր են ձևակերպվել, անձնական հաշիվներից գումարի հափշտակություն է արվել և այլն։ Այսօր նրանք նաև ՀՀ քննչական կոմիտեի մոտ են բողոքի ակցիա անցկացրել։Նա նշեց, որ թվային տիրույթն իր հետ բերում է բազմաթիվ ռիսկեր, որոնք պետք է համատեղ ու խելամիտ կառավարել։«Եթե ռիսկերի այս կառավարումը չլինի, ապա ինչ–որ պահի ստիպված ենք լինելու քայլեր ձեռնարկել, որոնք կլինեն հետընթաց այն առաջընթացի համեմատ, որը մենք այսօր փորձում ենք արձանագրել։ Օրինակ, ասենք, անցնենք թուղթ ու գրիչին»,– ասաց Գալստյանը։Հիշեցնենք նաև` վերջին շրջանում զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիները բողոքում են, որ թեպետ քրեական վարույթներ են նախաձեռնված և պարզ է, որ իրենք զեղծարարության զոհ են, սակայն բանկերը պահանջում են կատարել պարտավորությունները և վճարել ձևակերպված վարկերի դիմաց։ Արդեն կան դեպքեր, որ բանկերը մարդկանցից անշարժ ու շարժական գույքը բռնագանձելու գործընթաց են սկսել, տներ են աճուրդի հանվել։Քաղաքացիների դժգոհ են նաև քննչական մարմինների աշխատանքից, ասում են՝ կատարվող գործողությունները դանդաղ են և ոչ արդյունավետ։Ի դեպ, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է, որ մինչև քրեական գործերի դատաքննության ավարտը և որոշման հրապարակումը սառեցվելու են բոլոր վարկային պարտավորությունները և տույժերը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1b/95130516_5:0:813:606_1920x0_80_0_0_d7fc107abdbf29a696051b4522177336.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարտին գալստյան, կենտրոնական բանկ (կբ), զեղծարարություն, խարդախություն
մարտին գալստյան, կենտրոնական բանկ (կբ), զեղծարարություն, խարդախություն
Ֆինանսական շուկայում զեղծարարության նոր դեպքեր չեն արձանագրվել. ԿԲ նախագահ
15:06 16.12.2025 (Թարմացված է: 15:11 16.12.2025) Մարտին Գալստյանի խոսքով` թվային տիրույթն իր հետ բերում է բազմաթիվ ռիսկեր, որոնք պետք է համատեղ ու խելամիտ կառավարել։
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Ֆինանսական շուկայում զեղծարարության նոր դեպքեր չեն արձանագրվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Ավելի վաղ զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիները
բողոքի ակցիաներ էին իրականացնում ՀՀ կառավարության, նաև տարբեր բանկերի գլխամասային գրասենյակների մոտ։ Նրանց անուններով տարբեր չափերի կեղծ վարկեր են ձևակերպվել, անձնական հաշիվներից գումարի հափշտակություն է արվել և այլն։ Այսօր նրանք նաև ՀՀ քննչական կոմիտեի մոտ են բողոքի ակցիա անցկացրել։
«Ես չեմ տեսնում նոր դեպքեր, որոնք աճելու միտում ունեն, սակայն սա չի նշանակում որ նոր դեպքեր չեն լինելու. թվային զեղծարարությունները ֆինանսական շուկայի` աշխարհի մակարդակով լրջագույն խնդիրներից մեկն է` 21–րդ դարի ամենամեծ խնդիրներից մեկը։ Սրան զուգահեռ մենք ամենօրյա կտրվածքով զբաղվում ենք հին դեպքերով»,– նշեց ԿԲ նախագահը։
Նա նշեց, որ թվային տիրույթն իր հետ բերում է բազմաթիվ ռիսկեր, որոնք պետք է համատեղ ու խելամիտ կառավարել։
«Եթե ռիսկերի այս կառավարումը չլինի, ապա ինչ–որ պահի ստիպված ենք լինելու քայլեր ձեռնարկել, որոնք կլինեն հետընթաց այն առաջընթացի համեմատ, որը մենք այսօր փորձում ենք արձանագրել։ Օրինակ, ասենք, անցնենք թուղթ ու գրիչին»,– ասաց Գալստյանը։
Հիշեցնենք նաև` վերջին շրջանում զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիները բողոքում են, որ թեպետ քրեական վարույթներ են նախաձեռնված և պարզ է, որ իրենք զեղծարարության զոհ են, սակայն բանկերը պահանջում են կատարել պարտավորությունները և վճարել ձևակերպված վարկերի դիմաց։ Արդեն կան դեպքեր, որ բանկերը մարդկանցից անշարժ ու շարժական գույքը բռնագանձելու գործընթաց են սկսել, տներ են աճուրդի հանվել։
Քաղաքացիների դժգոհ են նաև քննչական մարմինների աշխատանքից, ասում են՝ կատարվող գործողությունները դանդաղ են և ոչ արդյունավետ։
Ի դեպ, ԿԲ նախագահ
Մարտին Գալստյանը հայտարարել է, որ մինչև քրեական գործերի դատաքննության ավարտը և որոշման հրապարակումը սառեցվելու են բոլոր վարկային պարտավորությունները և տույժերը։