https://arm.sputniknews.ru/20251216/fifa-i-mrcanakabashkhutjun-vovqer-en-ajs-tarva-lavagujn-futbvolistnery-96946467.html
ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխություն. ովքե՞ր են այս տարվա լավագույնները
ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխություն. ովքե՞ր են այս տարվա լավագույնները
Sputnik Արմենիա
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Կատարի մայրաքաղաք Դոհայում։ 16.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-16T22:38+0400
2025-12-16T22:38+0400
2025-12-16T22:39+0400
ֆիֆա
ֆուտբոլիստ
մրցանակաբաշխություն
սպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/10/96946107_0:0:1500:844_1920x0_80_0_0_18f8338ff2b62cf905ff44b1f2ca2a9b.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. «Պարի Սեն Ժերմենի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն ճանաչվել է 2025 թվականի ՖԻՖԱ-ի լավագույն (The Best FIFA Football Awards 2025) ֆուտբոլիստ։Լավագույն ֆուտբոլիստի կոչման մրցանակին էին հավակնում նաև Աշրաֆ Հակիմին (ՊՍԺ), Հարի Քեյնը («Բավարիա»), Կիլիան Մբապեն («Ռեալ Մադրիդ»), Նունու Մենդեշը (ՊՍԺ), Քոուլ Փալմերը («Չելսի»), Պեդրին («Բարսելոնա»), Ռաֆինյա Դիասը («Բարսելոնա»), Մոհամմեդ Սալահը («Լիվերպուլ»), Վիտինյան (ՊՍԺ), Լամին Յամալը («Բարսելոնա»):Նշենք, որ նախորդ տարի այս մրցանակին արժանացել էր «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։«Պարի Սեն Ժերմենի» մարզիչ Լուիս Էնրիկեն էլ ճանաչվել է ՖԻՖԱ-ի լավագույն մարզիչ։Տարվա լավագույն դարպասապահ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, իսկ Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակի դափնեկիր է դարձել (տարվա լավագույն գոլ) արգենտինական «Ատլետիկո Ինդեպենդյենտեի» 25-ամյա պաշտպան Սանտիագո Մոնտիելը։Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Կատարի մայրաքաղաք Դոհայում։Հայաստանի հավաքականի ավագը գլխավորում է ՌՊԼ–ի ամենաթանկ ֆուտբոլիստների վարկանիշը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/10/96946107_79:0:1432:1015_1920x0_80_0_0_b34b343ef7fcd45c9e305fe681363d0b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆիֆա, ֆուտբոլիստ, մրցանակաբաշխություն, սպորտ
ֆիֆա, ֆուտբոլիստ, մրցանակաբաշխություն, սպորտ
ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխություն. ովքե՞ր են այս տարվա լավագույնները
22:38 16.12.2025 (Թարմացված է: 22:39 16.12.2025) Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Կատարի մայրաքաղաք Դոհայում։
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. «Պարի Սեն Ժերմենի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն ճանաչվել է 2025 թվականի ՖԻՖԱ-ի լավագույն (The Best FIFA Football Awards 2025) ֆուտբոլիստ։
Լավագույն ֆուտբոլիստի կոչման մրցանակին էին հավակնում նաև Աշրաֆ Հակիմին (ՊՍԺ), Հարի Քեյնը («Բավարիա»), Կիլիան Մբապեն («Ռեալ Մադրիդ»), Նունու Մենդեշը (ՊՍԺ), Քոուլ Փալմերը («Չելսի»), Պեդրին («Բարսելոնա»), Ռաֆինյա Դիասը («Բարսելոնա»), Մոհամմեդ Սալահը («Լիվերպուլ»), Վիտինյան (ՊՍԺ), Լամին Յամալը («Բարսելոնա»):
Նշենք, որ նախորդ տարի այս մրցանակին արժանացել էր «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։
«Պարի Սեն Ժերմենի» մարզիչ Լուիս Էնրիկեն էլ ճանաչվել է ՖԻՖԱ-ի լավագույն մարզիչ։
Տարվա լավագույն դարպասապահ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, իսկ Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակի դափնեկիր է դարձել (տարվա լավագույն գոլ) արգենտինական «Ատլետիկո Ինդեպենդյենտեի» 25-ամյա պաշտպան Սանտիագո Մոնտիելը։
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Կատարի մայրաքաղաք Դոհայում։