https://arm.sputniknews.ru/20251216/erevani-ev-baqvi-arevtrajin-miutjuny-inch-hetevanq-kunena-vrastani-hamar-96932742.html
Երևանի և Բաքվի առևտրային միությունը ի՞նչ հետևանք կունենա Վրաստանի համար
Երևանի և Բաքվի առևտրային միությունը ի՞նչ հետևանք կունենա Վրաստանի համար
Sputnik Արմենիա
Հայաստանն ու Ադրբեջանը փորձում են ուղիղ լոգիստիկա հաստատել միմյանց միջև, բայց Վրաստանը կարող է կորցնել իր համար սովորական տարանցիկ երկրի դերը։ Թեմայի շուրջ... 16.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-16T20:36+0400
2025-12-16T20:36+0400
2025-12-16T20:36+0400
հայաստան
հայաստան–վրաստան համագործակցություն
վրաստանի հանրապետություն
ադրբեջան
պաատա ցագարեիշվիլի
թրամփի ուղի (tripp)
բեռնափոխադրում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/05/86434285_0:83:1600:983_1920x0_80_0_0_c78dae77ed2e15d66aca93f96c1eb197.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Վրաստանը կարող է կորցնել իր տարածքով Հայաստան մտնող 1,5-2 մլն տոննա բեռնափոխադրումների հոսքը, եթե Երևանի և Բաքվի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն հաստատվի: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Տրանսպորտային միջանցքների հետազոտման կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին՝ մեկնաբանելով Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի հնարավոր մատակարարումները։Դեկտեմբերի 6-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարեց, որ Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը: Դեկտեմբերի 8-ին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը հայտնեց, որ Վրաստանը տուրքեր չի գանձի դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցման համար։Ցագարեիշվիլին նշեց՝ երկաթուղին ունի հաստատված սակագնային քաղաքականություն։ Առաքումներն իսկապես կարող են սպասարկման արժեքը ավելացնել 5-10%-ով, բայց այդ հավելավճարները չեն կարող հասնել 40-ապատիկի, ինչպես գրել էին ադրբեջանական լրատվամիջոցները։Խոսելով Ադրբեջանից տեղափոխվող նավթամթերքի տեսակների մասին՝ Ցագարեիշիլին նշեց, որ խոսքը հավանաբար բենզինի և դիզելային վառելիքի մասին է։Վրաստանի տարանցիկ դերը նվազում էՎրաստանով տարանցան դեպքում ցիստեռնները պետք է անցնեն մոտ 620 կմ ճանապարհ հետևյալ երթուղով` վառելիքը Բաքվից երկաթուղով կտեղափոխվի Գյանջա, այնուհետև Բոյուկ Քեսիկով մինչև Վրաստանի սահման (մոտ 500 կմ), որտեղ Գարդաբանիից կտեղափոխվի Թբիլիսի, այնուհետև՝ Հայաստանի հետ սահման (Սադախլո-Այրում)։ Այս դեպքում, ըստ վրացի փորձագետի, կգործարկվի Վրաստանի երկաթուղու միայն 110 կմ հատվածը։ Այժմ դեպի Հայաստան արտահանման առյուծի բաժինն իրականացվում է Վրաստանի նավահանգիստներով կամ «Վերին Լարս» անցակետով. այդ ճանապարհը եռակի երկար է։Այս դեպքում ներգրավված են բոլոր ենթակառուցվածքները՝ նավահանգիստները, երկաթուղին, ավտոտրանսպորտը և այլ ծառայություններ։ Սա երկրին լրացուցիչ եկամուտներ է ապահովում։ Տարանցման հեռավորության կրճատումը կհանգեցնի շահույթի նվազման:Ապագայում, եթե Երևանին և Բաքվին հաջողվի ավտոմոբիլային կամ երկաթուղային տրանսպորտով ուղիղ հաղորդակցություն հաստատել, ապա Վրաստանը կարող է կորցնել առանցքային դերակատարությունը և զրկվել մինչև 2 մլն տոննա տարանցիկ բեռից։ Այն կուղղորդվի դեպի «Թրամփի ուղի»։Ինչպե՞ս է փոխվում տարածաշրջանի լոգիստիկանԱռաջին հերթին խոսքը 0,5 մլն տոննա ծավալով լցնովի բեռների և նավթամթերքների մասին է, որոնք այսօր Ռուսաստանից Հայաստան են հասնում վրացական նավահանգիստներով։Փորձագետը կարծում է, որ այդ բեռներն ամենայն հավանականությամբ ՌԴ-ից Հայաստան կուղարկվեն Ադրբեջանի տարածքով: Վրաստանը շրջանցելով կարող է ուղարկվել նաև մոտ 200 հազար տոննա թուրքմենական АИ-92 բենզինը։ Այսօր այն տեղափոխվում է Կասպից ծովի Թուրքմենբաշի նավահանգստից Վոլգոդոնի ջրանցք, այնտեղից՝ Բաթումի նավահանգիստ, ապա վրացական երկաթուղով Հայաստան: Նույնը վերաբերում է մոտ 100-150 հազար տոննա թուրքական ապրանքներին, որոնք այժմ Հայաստանը, բնականաբար, ներմուծում է Վրաստանի տարածքով։ Եթե այսօր դրանք տեղափոխվում են Միջին միջանցքի Բաքու–Թբիլիսի–Կարս ճյուղով, ապա Գյումրիով ճանապարհի և ավտոմայրուղու բացումից հետո այդ հոսքերի մի մասը կարող է ուղիղ գնալ Հայաստան։Ցագարեիշիլին դժվարացավ ասել, թե Հայաստանի և Ադրբեջանի առևտրային համագործակցության արդյունքում որքան վնաս կկրի Վրաստանի գանձարանը. պետք է լուրջ վերլուծություն անել, ընդ որում՝ լոգիստիկ շղթայում ներգրավված բոլոր երկրների մասնակցությամբ։Հ. Գ. Մեր կողմից ավելացնենք, որ միայն սահմանների բացումը բավարար չէ, որ Հայաստանն իսկապես կարողանա զգալի առևտրային հոսքեր ունենալ և դառնա Վրաստանի լիարեք մրցակից։ Երևանը պետք է սեղմ ժամկետում զարգացնի և արդիականացնի երկաթուղային, ավտոմոբիլային, լոգիստիկ և մաքսային ենթակառուցվածքները։ Առանց արդյունավետ տրանսպորտային հանգույցների, պահեստային և սպասարկման բազայի ստեղծման, ինչպես նաև տարանցման և փոխադրման ընթացակարգերի պարզեցման, անգամ բարենպաստ քաղաքական որոշումների պարագայում բեռնափոխադրումների հոսքերի վերաբաշխումը Հայաստանի օգտին դժվար կլինի։
վրաստանի հանրապետություն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/05/86434285_90:0:1510:1065_1920x0_80_0_0_d74f5f1bdbc4d10d84f7c44f1706722c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, ադրբեջան, պաատա ցագարեիշվիլի, թրամփի ուղի (tripp), բեռնափոխադրում
հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, ադրբեջան, պաատա ցագարեիշվիլի, թրամփի ուղի (tripp), բեռնափոխադրում
Երևանի և Բաքվի առևտրային միությունը ի՞նչ հետևանք կունենա Վրաստանի համար
Հայաստանն ու Ադրբեջանը փորձում են ուղիղ լոգիստիկա հաստատել միմյանց միջև, բայց Վրաստանը կարող է կորցնել իր համար սովորական տարանցիկ երկրի դերը։ Թեմայի շուրջ զրուցել ենք փորձագետ Պաատա Ցագարեիշվիլիի հետ։
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Վրաստանը կարող է կորցնել իր տարածքով
Հայաստան մտնող 1,5-2 մլն տոննա բեռնափոխադրումների հոսքը, եթե Երևանի և Բաքվի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն հաստատվի:
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Տրանսպորտային միջանցքների հետազոտման կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին՝ մեկնաբանելով Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի հնարավոր մատակարարումները։
Դեկտեմբերի 6-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարեց, որ Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը: Դեկտեմբերի 8-ին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը
հայտնեց, որ Վրաստանը տուրքեր չի գանձի դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցման համար։
Ցագարեիշվիլին նշեց, որ վրացական իշխանությունների քայլը պատահականություն չէ։ Թբիլիսիի վերաբերմունքը պայմանավորված է Հարավային Կովկասի մյուս երկու երկրների հետ հարևանությամբ և ռազմավարական գործընկերությամբ, հետևաբար զեղչերի տրամադրման կամ հատուկ պայմանների մեկանգամյա պրակտիկան միանգամայն ընդունելի է:
«Սակայն նման որոշումները պետք է բացառապես մեկանգամյա լինեն։ Հետագայում սակագնային հարցերը պետք է կարգավորվեն համակարգային մակարդակով», - ասաց նա։
Ցագարեիշվիլին նշեց՝ երկաթուղին ունի հաստատված սակագնային քաղաքականություն։ Առաքումներն իսկապես կարող են սպասարկման արժեքը ավելացնել 5-10%-ով, բայց այդ հավելավճարները չեն կարող հասնել 40-ապատիկի, ինչպես գրել էին ադրբեջանական լրատվամիջոցները։
Խոսելով Ադրբեջանից տեղափոխվող նավթամթերքի տեսակների մասին՝ Ցագարեիշիլին նշեց, որ խոսքը հավանաբար բենզինի և դիզելային վառելիքի մասին է։
Վրաստանի տարանցիկ դերը նվազում է
Վրաստանով տարանցան դեպքում ցիստեռնները պետք է անցնեն մոտ 620 կմ ճանապարհ հետևյալ երթուղով` վառելիքը Բաքվից երկաթուղով կտեղափոխվի Գյանջա, այնուհետև Բոյուկ Քեսիկով մինչև Վրաստանի սահման (մոտ 500 կմ), որտեղ Գարդաբանիից կտեղափոխվի Թբիլիսի, այնուհետև՝
Հայաստանի հետ սահման (Սադախլո-Այրում)։ Այս դեպքում, ըստ վրացի փորձագետի, կգործարկվի Վրաստանի երկաթուղու միայն 110 կմ հատվածը։ Այժմ դեպի Հայաստան արտահանման առյուծի բաժինն իրականացվում է Վրաստանի նավահանգիստներով կամ «Վերին Լարս» անցակետով. այդ ճանապարհը եռակի երկար է։
Այս դեպքում ներգրավված են բոլոր ենթակառուցվածքները՝ նավահանգիստները, երկաթուղին, ավտոտրանսպորտը և այլ ծառայություններ։ Սա երկրին լրացուցիչ եկամուտներ է ապահովում։ Տարանցման հեռավորության կրճատումը կհանգեցնի շահույթի նվազման:
Ապագայում, եթե Երևանին և Բաքվին հաջողվի ավտոմոբիլային կամ երկաթուղային տրանսպորտով ուղիղ հաղորդակցություն հաստատել, ապա Վրաստանը կարող է կորցնել առանցքային դերակատարությունը և զրկվել մինչև 2 մլն տոննա տարանցիկ բեռից։ Այն կուղղորդվի դեպի «Թրամփի ուղի»։
Ինչպե՞ս է փոխվում տարածաշրջանի լոգիստիկան
Առաջին հերթին խոսքը 0,5 մլն տոննա ծավալով լցնովի բեռների և նավթամթերքների մասին է, որոնք այսօր Ռուսաստանից Հայաստան են հասնում վրացական նավահանգիստներով։
Փորձագետը կարծում է, որ այդ բեռներն ամենայն հավանականությամբ ՌԴ-ից Հայաստան կուղարկվեն Ադրբեջանի տարածքով: Վրաստանը շրջանցելով կարող է ուղարկվել նաև մոտ 200 հազար տոննա թուրքմենական АИ-92 բենզինը։ Այսօր այն տեղափոխվում է Կասպից ծովի Թուրքմենբաշի նավահանգստից Վոլգոդոնի ջրանցք, այնտեղից՝ Բաթումի նավահանգիստ, ապա վրացական երկաթուղով Հայաստան: Նույնը վերաբերում է մոտ 100-150 հազար տոննա թուրքական ապրանքներին, որոնք այժմ Հայաստանը, բնականաբար, ներմուծում է Վրաստանի տարածքով։ Եթե այսօր դրանք տեղափոխվում են Միջին միջանցքի Բաքու–Թբիլիսի–Կարս ճյուղով, ապա Գյումրիով ճանապարհի և ավտոմայրուղու բացումից հետո այդ հոսքերի մի մասը կարող է ուղիղ գնալ
Հայաստան։
Փորձագետը վստահ է, որ կփոխվի նաև Ղազախստանից եկող շուրջ 200 հազար տոննա բեռների լոգիստիկան` բեռները ենթադրաբար կտեղափոխվեն հենց ադրբեջանա-հայկական ուղիով։ Փոփոխությունները կվերաբերեն նաև շուրջ 300 հազար տոննա հայկական բեռների արտահանմանը: Հայաստանը դրանք կկարողանա ներմուծել ոչ թե Վրաստանի, այլ Ադրբեջանի ու Թուրքիայի տարածքով:
Ցագարեիշիլին դժվարացավ ասել, թե Հայաստանի և Ադրբեջանի առևտրային համագործակցության արդյունքում որքան վնաս կկրի Վրաստանի գանձարանը. պետք է լուրջ վերլուծություն անել, ընդ որում՝ լոգիստիկ շղթայում ներգրավված բոլոր երկրների մասնակցությամբ։
Հ. Գ. Մեր կողմից ավելացնենք, որ միայն սահմանների բացումը բավարար չէ, որ Հայաստանն իսկապես կարողանա զգալի առևտրային հոսքեր ունենալ և դառնա Վրաստանի լիարեք մրցակից։ Երևանը պետք է սեղմ ժամկետում զարգացնի և արդիականացնի երկաթուղային, ավտոմոբիլային, լոգիստիկ և մաքսային ենթակառուցվածքները։ Առանց արդյունավետ տրանսպորտային հանգույցների, պահեստային և սպասարկման բազայի ստեղծման, ինչպես նաև տարանցման և փոխադրման ընթացակարգերի պարզեցման, անգամ բարենպաստ քաղաքական որոշումների պարագայում բեռնափոխադրումների հոսքերի վերաբաշխումը Հայաստանի օգտին դժվար կլինի։