https://arm.sputniknews.ru/20251215/yntrutjunnerum-himnakan-2rd-pul-chlinelu-vorvoshumy-tramabanakan-che-sahmanadraget-96834900.html
Ընտրություններում հիմնական 2–րդ փուլ չլինելու որոշումը տրամաբանական չէ. սահմանադրագետ
Ընտրություններում հիմնական 2–րդ փուլ չլինելու որոշումը տրամաբանական չէ. սահմանադրագետ
Sputnik Արմենիա
Վարդան Պողոսյանն ընդգծեց, որ այսօր նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտություն չկա, քանի որ նման խնդիր առաջացել է ադրբեջանական և թուրքական ուժերի կողմից... 15.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-15T08:55+0400
2025-12-15T08:55+0400
2025-12-15T10:36+0400
սահմանադրություն
ընտրություններ
վարդան պողոսյան
սրբուհի գալյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/09/28228377_0:0:1601:901_1920x0_80_0_0_889b404df8e1755e8edc91cedc5de2b1.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Սահմանադրական բարեփոխումների արդյունքում ընտրություններում հիմնական 2–րդ փուլ չլինելու որոշումը տրամաբանական չէ, հատկապես, երբ իշխող ուժն այլընտրանք չի առաջարկում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։Գործող կարգավորումներում խորհրդարանական ընտրություններում հաղթում է այն ուժը, որը 50% + 1 ձայն է ստանում։ Եթե որևէ ուժ այդքան ձայն չի հավաքում ու չի հաջողվում խորհրդարան անցած ուժերի հետ կոալիցիա կազմել, ապա 2–րդ փուլ է անցկացվում։ Երկրորդ փուլին մասնակցում են առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած երկու քաղաքական ուժերը՝ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք։ Մյուս քաղաքական ուժերը, որոնք հաղթահարել են ընտրական շեմը (4% կուսակցությունների, 8-10% դաշինքների համար), իրավունք ունեն միանալու երկրորդ փուլի մասնակից այդ երկու ուժերից որևէ մեկին։Հարցին, թե արդյոք անհրաժեշտություն կա՞ Սահմանադրության փոփոխության, սահմանադրագետն ընդգծեց, որ այսօր նոր Սահմանադրության ընդունման խնդիր գոյություն չունի։«Նոր Սահմանադրության խնդիրը առաջացել է ադրբեջանական և թուրքական ուժերի կողմից ներկայացված պահանջների հիման վրա։ Քանի որ այսօրվա իշխանությունները պատրաստ են զիջելու ամեն ինչ սեփական աթոռը պահելու համար, պատրաստ են նաև ավերել Մայր օրենքը»,–ասաց նա։Հիշեցնենք, օրեր առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարեց, որ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ընտրություններում կայուն մեծամասնության հետ կապված որոշում է կայացրել։ Ըստ այդմ, հիմնական ընտրություններից հետո, եթե մեկ կուսակցություն քաղաքական մեծամասնություն կամ կոալիցիա չի ձևավորում, կամ չի ձևավորվում կոալիցիա, նոր ընտրություններ են անցկացվելու։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/09/28228377_0:0:1421:1066_1920x0_80_0_0_07f0fece1c215e0888ab628ef5270a3b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սահմանադրություն, ընտրություններ, վարդան պողոսյան, սրբուհի գալյան
սահմանադրություն, ընտրություններ, վարդան պողոսյան, սրբուհի գալյան
Ընտրություններում հիմնական 2–րդ փուլ չլինելու որոշումը տրամաբանական չէ. սահմանադրագետ
08:55 15.12.2025 (Թարմացված է: 10:36 15.12.2025) Վարդան Պողոսյանն ընդգծեց, որ այսօր նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտություն չկա, քանի որ նման խնդիր առաջացել է ադրբեջանական և թուրքական ուժերի կողմից ներկայացված պահանջների հիման վրա։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Սահմանադրական բարեփոխումների արդյունքում ընտրություններում հիմնական
2–րդ փուլ չլինելու որոշումը տրամաբանական չէ, հատկապես, երբ իշխող ուժն այլընտրանք չի առաջարկում։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։
Գործող կարգավորումներում խորհրդարանական ընտրություններում հաղթում է այն ուժը, որը 50% + 1 ձայն է ստանում։ Եթե որևէ ուժ այդքան ձայն չի հավաքում ու չի հաջողվում խորհրդարան անցած ուժերի հետ կոալիցիա կազմել, ապա 2–րդ փուլ է անցկացվում։ Երկրորդ փուլին մասնակցում են առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած երկու քաղաքական ուժերը՝ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք։ Մյուս քաղաքական ուժերը, որոնք հաղթահարել են ընտրական շեմը (4% կուսակցությունների, 8-10% դաշինքների համար), իրավունք ունեն միանալու երկրորդ փուլի մասնակից այդ երկու ուժերից որևէ մեկին։
«Ես որևէ տրամաբանություն չեմ տեսնում, երբ խոսքը այն մասին է, որ եթե ընտրություններում քաղաքական ուժը 50% + 1 ձայն չի հավաքում, նոր ընտրություն է լինելու։ Այստեղ բազմաթիվ հարցեր են ծագում, օրինակ եթե այդ մեծամասնությունը չեղավ, գնացինք 2-րդ անգամ ընտրության, այնտեղ էլ չեղավ, ի՞նչ ենք անելու։ Այդ հարցին թող մեր իշխանությունները փորձեն պատասխանել, դրանից հետո արդեն կանդրադառնանք մնացած խնդիրներին։ Գործող Սահմանադրությունը հստակ տրամաբանություն ունի։ Մենք չենք ցանկացել, որպեսզի երկիրը ընտրության ավարտից հետո, եթե չի լինում որոշակի արդյունք, նորից մտնի ընտրության մի փուլ, որտեղ ամեն ինչ կարող է նորից կրկնվել։ Այդ հարցը կարևորագույն խնդիրներից մեկն է, որովհետև եթե մենք չունենք կայունություն, մենք չենք ունենալու նաև հետևողական քաղաքականություն»,–ասաց Պողոսյանը։
Հարցին, թե արդյոք անհրաժեշտություն կա՞ Սահմանադրության փոփոխության, սահմանադրագետն ընդգծեց, որ այսօր նոր Սահմանադրության ընդունման խնդիր գոյություն չունի։
«Նոր Սահմանադրության խնդիրը առաջացել է ադրբեջանական և թուրքական ուժերի կողմից ներկայացված պահանջների հիման վրա։ Քանի որ այսօրվա իշխանությունները պատրաստ են զիջելու ամեն ինչ սեփական աթոռը պահելու համար, պատրաստ են նաև ավերել Մայր օրենքը»,–ասաց նա։
Հիշեցնենք, օրեր առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարեց, որ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ընտրություններում կայուն մեծամասնության հետ կապված որոշում է կայացրել։ Ըստ այդմ, հիմնական ընտրություններից հետո, եթե մեկ կուսակցություն քաղաքական մեծամասնություն կամ կոալիցիա չի ձևավորում, կամ չի ձևավորվում կոալիցիա, նոր ընտրություններ են անցկացվելու։