https://arm.sputniknews.ru/20251215/vardan-ghukasjanin-argelel-en-masnakcel-pataragi-chkan-naev-bardzradzajn-aghvotelu-pajmanner-96911524.html
Վարդան Ղուկասյանին արգելել են մասնակցել պատարագի, չկան նաև բարձրաձայն աղոթելու պայմաններ
Վարդան Ղուկասյանին արգելել են մասնակցել պատարագի, չկան նաև բարձրաձայն աղոթելու պայմաններ
Sputnik Արմենիա
Ղուկասյանն իր նամակում ընդգծել է, որ խախտվել են իր օրինական և հիմնարար իրավունքները, որոնք երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ, եվրոպական կոնվենցիայով։ 15.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-15T19:12+0400
2025-12-15T19:12+0400
2025-12-15T19:13+0400
վարդան ղուկասյան
պատարագ
գյումրի
համայնքի ղեկավար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/12/95971621_0:77:1268:790_1920x0_80_0_0_13901f46420b9e40e38d6da77c35979f.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Կալանավայրում գտնվող Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին արգելում են մասնակցել ժամերգություններին և պատարագներին։ Այդ մասին նա իր փաստաբան Զարուհի Փոստանջյանի միջոցով նամակ–բողոք է ուղղել ՀՀ գլխավոր դատախազին, մարդու իրավունքների պաշտպանին և ՀՀ–ում հավատարմագրված դեսպաններին։Ղուկասյանն իր նամակում ընդգծել է, որ այդպիսով խախտվել են իր օրինական և հիմնարար իրավունքները, որոնք երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ, եվրոպական կոնվենցիայով։Գյումրու քաղաքապետը նշել է, որ տարվա 250 օրն անցկացնում է ծոմի և պահքի մեջ, սակայն իր համար պայմաններ չեն ստեղծվել միայնակ և բարձրաձայն աղոթելու համար:Այդ իսկ պատճառով Ղուկասյանը, մասնավորապես, դիմել է Եվրոպայի երկրների` Հայաստանում աշխատող դեսպաններին` կոչ անելով իրենց հստակ վերաբերմունքն արտահայտել իր նկատմամբ իշխանությունների այս պահվածքի վերաբերյալ։Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով։Հոկտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել Հայաստանի` այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ մտքերի համար։ ՔԿ–ն նոյեմբերի 21-ին հայտնեց, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/12/95971621_60:0:1189:847_1920x0_80_0_0_2005cb8d071817ecc8dfc0344d1797af.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարդան ղուկասյան, պատարագ, գյումրի, համայնքի ղեկավար
վարդան ղուկասյան, պատարագ, գյումրի, համայնքի ղեկավար
Վարդան Ղուկասյանին արգելել են մասնակցել պատարագի, չկան նաև բարձրաձայն աղոթելու պայմաններ
19:12 15.12.2025 (Թարմացված է: 19:13 15.12.2025) Ղուկասյանն իր նամակում ընդգծել է, որ խախտվել են իր օրինական և հիմնարար իրավունքները, որոնք երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ, եվրոպական կոնվենցիայով։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Կալանավայրում գտնվող Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին արգելում են մասնակցել ժամերգություններին և պատարագներին։ Այդ մասին նա իր փաստաբան Զարուհի Փոստանջյանի միջոցով
նամակ–բողոք է ուղղել ՀՀ գլխավոր դատախազին, մարդու իրավունքների պաշտպանին և ՀՀ–ում հավատարմագրված դեսպաններին։
Ղուկասյանն իր նամակում ընդգծել է, որ այդպիսով խախտվել են իր օրինական և հիմնարար իրավունքները, որոնք երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ, եվրոպական կոնվենցիայով։
«Իմ հիմնարար իրավունքի սահմանափակումը կիրառվում է առանց որևէ օրինական և հիմնավորված պատճառի, կամայական կերպով՝ խախտելով իմ իրավունքը այն իրականացնելու ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ, հրապարակավ կամ մասնավոր կարգով, և ինձ զրկելով մյուս հավատացյալների հետ միասին ժամերգություններին և միասնական աղոթքներին մասնակցելու հնարավորությունից»,– գրել է նա։
Գյումրու քաղաքապետը նշել է, որ տարվա 250 օրն անցկացնում է ծոմի և պահքի մեջ, սակայն իր համար պայմաններ չեն ստեղծվել միայնակ և բարձրաձայն աղոթելու համար:
Այդ իսկ պատճառով Ղուկասյանը, մասնավորապես, դիմել է Եվրոպայի երկրների` Հայաստանում աշխատող դեսպաններին` կոչ անելով իրենց հստակ վերաբերմունքն արտահայտել իր նկատմամբ իշխանությունների այս պահվածքի վերաբերյալ։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին
Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը
կալանավորվեց 2 ամսով։
Հոկտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ Ղուկասյանին
նոր մեղադրանք է առաջադրվել Հայաստանի` այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ մտքերի համար։ ՔԿ–ն նոյեմբերի 21-ին
հայտնեց, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը։