https://arm.sputniknews.ru/20251215/ukrainaji-energahamakargy-kvolapsi-ezrin-e-zlm-96909250.html
Ուկրաինայի էներգահամակարգը կոլապսի եզրին է. ԶԼՄ
Ուկրաինայի էներգահամակարգը կոլապսի եզրին է. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ուկրաինայի ամբողջ տարածքում էլեկտրականության զանգվածային անջատումները սկսվել են հոկտեմբերի 10-ին։ 15.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-15T18:24+0400
2025-12-15T18:24+0400
2025-12-15T18:25+0400
ուկրաինա
էլեկտրաէներգիա
կիև
հոսանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0f/96907793_0:229:2200:1467_1920x0_80_0_0_45b234032d251b88c144a85494410b8e.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Ուկրաինական էներգահամակարգը կոլապսի շեմին է։ Այս մասին գրում է «The Washington Post»-ը` նշելով, որ ուկրաինական մարզերը կապող էլեկտրաէներգիայի հաղորդիչ համակարգերը շարքից կարող են դուրս գալ։Ըստ «The Washington Post»-ի` Կիևի բնակիչները օրական մինչև 16 ժամ անցկացնում են առանց էլեկտրականության, իսկ ձեռնարկությունները հիմնականում աշխատում են գեներատորներով:Ուկրաինայի ամբողջ տարածքում էլեկտրականության զանգվածային անջատումները սկսվել են հոկտեմբերի 10-ին։ Իշխանությունները հայտարարել են էներգետիկ ցանցերի և կոմունալ համակարգերի վնասման մասին։ Էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկը հայտարարել է, որ շատ բարդ իրավիճակ է։Նոյեմբերին Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը հայտնել էր, որ երկրում վնասվել են բոլոր խոշոր ջերմային և հիդրոէլեկտրակայանները, ինչի հետևանքով զգալիորեն նվազել են էլեկտրաէներգիա արտադրելու հնարավորությունները։ Միաժամանակ բնակիչների կարիքները գտնվում են նույն մակարդակում։«Google Trends» ծառայության տվյալներով՝ Ուկրաինայում երկրորդ տարին անընդմեջ «էլեկտրաէներգիայի անջատումներ» հարցումը ամենատարածվածներից մեկն է։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։Ի պատասխան քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումների՝ Ռուսաստանի զինուժը պարբերաբար թիրախային հարվածներ է հասցնում ուկրաինական ռազմական արդյունաբերության հետ կապված էներգետիկ օբյեկտներին։ Միևնույն ժամանակ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բազմիցս ընդգծել է, որ բանակը չի հարվածում բնակելի շենքերին և սոցիալական հաստատություններին:
ուկրաինա
կիև
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0f/96907793_244:0:2200:1467_1920x0_80_0_0_a214efb587827c0678d8a4f7679c128c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, էլեկտրաէներգիա, կիև, հոսանք
ուկրաինա, էլեկտրաէներգիա, կիև, հոսանք
Ուկրաինայի էներգահամակարգը կոլապսի եզրին է. ԶԼՄ
18:24 15.12.2025 (Թարմացված է: 18:25 15.12.2025) Ուկրաինայի ամբողջ տարածքում էլեկտրականության զանգվածային անջատումները սկսվել են հոկտեմբերի 10-ին։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Ուկրաինական էներգահամակարգը կոլապսի շեմին է։ Այս մասին գրում է
«The Washington Post»-ը` նշելով, որ ուկրաինական մարզերը կապող էլեկտրաէներգիայի հաղորդիչ համակարգերը շարքից կարող են դուրս գալ։
«Եթե երկրի արևելքը լիակատար բլեքաութի եզրին չէ, ապա շատ մոտ է դրան», - թերթը մեջբերում է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետի խոսքերը:
Ըստ «The Washington Post»-ի` Կիևի բնակիչները օրական մինչև 16 ժամ անցկացնում են առանց էլեկտրականության, իսկ ձեռնարկությունները հիմնականում աշխատում են գեներատորներով:
Ուկրաինայի ամբողջ տարածքում էլեկտրականության զանգվածային անջատումները սկսվել են հոկտեմբերի 10-ին։ Իշխանությունները հայտարարել են էներգետիկ ցանցերի և կոմունալ համակարգերի վնասման մասին։ Էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկը հայտարարել է, որ շատ բարդ իրավիճակ է։
Նոյեմբերին Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը հայտնել էր, որ երկրում վնասվել են բոլոր խոշոր ջերմային և հիդրոէլեկտրակայանները, ինչի հետևանքով զգալիորեն նվազել են էլեկտրաէներգիա արտադրելու հնարավորությունները։ Միաժամանակ բնակիչների կարիքները գտնվում են նույն մակարդակում։
«Google Trends» ծառայության տվյալներով՝ Ուկրաինայում երկրորդ տարին անընդմեջ «էլեկտրաէներգիայի անջատումներ» հարցումը ամենատարածվածներից մեկն է։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ի պատասխան քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումների՝ Ռուսաստանի զինուժը պարբերաբար թիրախային հարվածներ է հասցնում ուկրաինական ռազմական արդյունաբերության հետ կապված էներգետիկ օբյեկտներին։ Միևնույն ժամանակ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բազմիցս ընդգծել է, որ բանակը չի հարվածում բնակելի շենքերին և սոցիալական հաստատություններին: