00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:03
57 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄՔԴ-ն մերժել է Պաղեստինում տիրող իրավիճակի վերաբերյալ Իսրայելի բողոքը

© AP Photo / Peter DejongՄիջազգային քրեական դատարան
Միջազգային քրեական դատարան - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2025
Միջազգային քրեական դատարան
Բաժանորդագրվել
Դատավորները ձայների մեծամասնությամբ մերժել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո իբր «նոր իրավիճակի» առաջացման մասին Իսրայելի փաստարկները։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Միջազգային քրեական դատարանի Վերաքննիչ ատյանը հաստատել է նախնական վարույթի որոշում, որով մերժել է բավարարել Պաղեստինում ստեղծված իրավիճակի հետաքննության շրջանակներում ՄՔԴ դատախազությանը, շահագրգիռ պետություններին նոր ծանուցում ուղարկելու պարտավորության մասին Իսրայելի հարցումը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Որոշման մեջ նշված է, որ դատավորները ձայների մեծամասնությամբ մերժել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ի իրադարձություններից հետո իբր «նոր իրավիճակի» առաջացման մասին Իսրայելի փաստարկները, որոնք կպահանջեին առանձին ընթացակարգային գրանցում և պետությունների կրկնակի ծանուցում: Վերաքննիչ ատյանի կարծիքով՝ ՄՔԴ դատախազության հետագա գործողությունները վերաբերում են նույն տարածքներին, ժամկետներին և ենթադրյալ մասնակիցներին, ինչ նախկինում սկսված հետաքննությունը:
Դատարանը նաև նշել է, որ 2021 թվականի մարտին պետություններին ուղարկված ծանուցումը բավական կոնկրետ էր և համապատասխանում էր Հռոմի կանոնադրության պահանջներին։ Բացի այդ, ընդգծվում է, որ Իսրայելը ժամանակին չի իրացրել հետաքննությունը հետաձգելու միջնորդության իր իրավունքը, իսկ տվյալ հնարավորությունից օգտվելու ժամկետը լրացել է դեռևս 2021 թվականին:
Հակամարտության սրացումը տեղի է ունեցել ՀԱՄԱՍ-ի կողմնակիցների 2023 թվականի հոկտեմբերի 7-ի գրոհից և Գազայի հատվածում դրան հաջորդած իսրայելական ռազմական գործողությունից հետո։ Ըստ Գազայի առողջապահության նախարարության`զոհված պաղեստինցիների թիվը հասել է շուրջ 70 հազարի։
2025–ի հոկտեմբերին կողմերը Եգիպտոսի, Կատարի, ԱՄՆ-ի և Թուրքիայի միջնորդությամբ վերսկսել են բանակցությունները և խաղաղության ծրագրի առաջին փուլի վերաբերյալ ստորագրել համաձայնագիր, որից հետո Գազայում ուժի մեջ է մտել հրադադարը:
Լրահոս
0