https://arm.sputniknews.ru/20251215/emn-mijamtum-e-hh-nerqin-gvortserin-garnik-danieljany-15-mln-evrvo-tramadrelu-masin-96892476.html
ԵՄ–ն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Գառնիկ Դանիելյանը` 15 մլն եվրո տրամադրելու մասին
ԵՄ–ն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Գառնիկ Դանիելյանը` 15 մլն եվրո տրամադրելու մասին
Sputnik Արմենիա
Գառնիկ Դանիելյանի խոսքով` իշխանությունները ԵՄ–ից ստացված գումարներն օգտագործելու են զուտ ընդդիմադիրներին պախարակելու համար։ 15.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-15T13:50+0400
2025-12-15T13:50+0400
2025-12-15T13:50+0400
հայաստան
եվրամիություն
մոլդովա
գառնիկ դանիելյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1d/95222233_0:36:1500:880_1920x0_80_0_0_b8809e7c46461d20111f7c4972587141.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Եվրոպական միությունը միջամտում է Հայաստանի ներքին գործերին։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով ԵՄ-ի կողմից ՀՀ–ին 15 մլն եվրո տրամադրելու մտադրությանը։Դեկտեմբերի 2-ին Երևանն ու Բրյուսելը գործակցության նոր փաստաթուղթ ստորագրեցին։ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարեց, որ ԵՄ–ն ՀՀ–ին 15 մլն եվրո կտրամադրի մի քանի ծրագրեր իրականացնելու համար` ականազերծման հետ կապված աշխատանքներ, ինչպես նաև հիբրիդային պատերազմի շրջանակում աջակցություն։Դանիելյանը հիշեցրեց, որ ԵՄ-ի միջամտեց Մոլդովայի ընտրություններին, ինչը փոխեց արդյունքները։Պատգամավորի կարծիքով՝ ՀՀ իշխանությունները ԵՄ-ից գումար են ուզում «պոկել» իրենց ներքին կարիքների համար։ Նա վստահ է, որ իշխանությունը ստացած գումարը հիբրիդային պատերազմի քողով օգտագործելու է բացառապես ընդդիմադիր ուժերին պախարակելու համար։Նորմալ է, որ մեր ժողովրդավարությունը պաշտպանենք․ Պապոյանը՝ ԵՄ-ին դիմելու մասին
մոլդովա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1d/95222233_100:0:1433:1000_1920x0_80_0_0_e8fc17ec87c76043957de5e75c144c0c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրամիություն, մոլդովա, գառնիկ դանիելյան
հայաստան, եվրամիություն, մոլդովա, գառնիկ դանիելյան
ԵՄ–ն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Գառնիկ Դանիելյանը` 15 մլն եվրո տրամադրելու մասին
Գառնիկ Դանիելյանի խոսքով` իշխանությունները ԵՄ–ից ստացված գումարներն օգտագործելու են զուտ ընդդիմադիրներին պախարակելու համար։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Եվրոպական միությունը միջամտում է Հայաստանի ներքին գործերին։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով ԵՄ-ի կողմից ՀՀ–ին 15 մլն եվրո տրամադրելու մտադրությանը։
Դեկտեմբերի 2-ին Երևանն ու Բրյուսելը գործակցության նոր
փաստաթուղթ ստորագրեցին։ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարեց, որ ԵՄ–ն ՀՀ–ին 15 մլն եվրո կտրամադրի մի քանի ծրագրեր իրականացնելու համար` ականազերծման հետ կապված աշխատանքներ, ինչպես նաև հիբրիդային պատերազմի շրջանակում աջակցություն։
Դանիելյանը հիշեցրեց, որ ԵՄ-ի միջամտեց Մոլդովայի ընտրություններին, ինչը փոխեց արդյունքները։
«Նիկոլ Փաշինյանը Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ հանդիպմանը շատ բարձր է գնահատել Մոլդովայում կատարված աշխատանքը։ Իսկ ի՞նչ տեղի ունեցավ Մոլդովայում։ ԵՄ-ն նույն սցենարով, հիբրիդային պատերազմի անվան տակ բավականին լուրջ աջակցություն տրամադրեց Մոլդովայի ընտրությունների ընթացքում, նաև կուսակցությունների արգելեցին մասնակցել։ Ընտրողների հետ կապված խնդիրներ առաջացրին, մասնավորապես՝ ՌԴ-ում ապրող Մոլդովայի քաղաքացիներին հնարավորություն չտվեցին մասնակցել ընտրություններին, բայց հակառակը՝ Եվրոպայում ապրողների համար խոչընդոտ չեղավ»,– ասաց Գառնիկ Դանիելյանը։
Պատգամավորի կարծիքով՝ ՀՀ իշխանությունները ԵՄ-ից գումար են ուզում «պոկել» իրենց ներքին կարիքների համար։ Նա վստահ է, որ իշխանությունը ստացած գումարը հիբրիդային պատերազմի քողով օգտագործելու է բացառապես ընդդիմադիր ուժերին պախարակելու համար։