00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:03
57 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Սա խորը ազդեցություն է ունենալու ՀՀ-ի ներքին և արտաքին քաղաքականության վրա․ Արա Պողոսյան
09:05
7 ր
Հակոբ Ավագյան
Սրճարան–ռեստորանների մեծամասնությունը հունվարի 1-ից հետո կարող է փակվել. Հակոբ Ավագյան
09:13
5 ր
Անուշ Հարությունյան
«NAN» մանկական կերերի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. Անուշ Հարությունյան
09:19
1 ր
Աիդա Ղարիբյան
Կաթնախառնուրդը կիրառվում է բացառիկ դեպքերում, երբ գործ ունենք հիվանդ երեխայի հետ. Աիդա Ղարիբյան
09:20
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դիվերսիֆիկացիա՞, թե՞ դիվերսիա. Հայաստանի էներգետիկայի ապագան հարցականի տակ է

© Sputnik / Aram NersesyanԷլեկտրահաղորդման գծեր
Էլեկտրահաղորդման գծեր - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2025
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը կարծում է` Հայաստանը, գործելով ի շահ Արևմուտքի, կարող է կորցնել իր էներգետիկ անկախությունը։
Ինչպես հայտնի է, ՀՀ–ի անկախացումից անմիջապես հետո եվրոպական երկրները և ԱՄՆ–ն պարբերաբար հանդես էին գալիս հայկական էներգետիկայի այսպես կոչված դիվերսիֆիկացիայի նախագծերով, ինչն իրականում նշանակում է Հայաստանին կտրել Ռուսաստանի և Իրանի հետ էներգետիկ գործընկերությունից։ Եվ եթե իրանական էներգետիկան Հայաստանում ներկայացված էր հիմնականում Հրազդանի ՋԷԿ-ի համար վառելիքաքսուքային նյութերի և իրանական գազի փոքրածավալ մատակարարումներով` իրանական ցանց էլեկտրաէներգիայի վերադարձով (այսինքն՝ գազ էլեկտրաէներգիայի դիմաց), ապա ռուսական կողմի հետ համագործակցությունը փրկօղակ է Հայաստանի տնտեսության համար։
Խոսքը վերաբերում է և՛ ցածր գնով գազի մատակարարումներին (165 դոլար հազար խորանարդ մետրի համար), և՛ Հրազդանի ՋԷԿ-ի արդիականացմանը, և՛ ռուսական միջուկային վառելիքով Մեծամորի ԱԷԿ-ի լիցքավորմանը, և՛ «Ռոսատոմի» կողմից դրա սպասարկմանը։
Ռուսների հետ գործընկերությունը Հայաստանին փաստացի հասցրեց ներքին էներգետիկ անկախության մակարդակի։
Բայց արևմտյան «բարեկամների» կարծիքով` Հայաստանին պետք է շտապ «փրկել» ռուս-հայկական համագործակցությունից։
Թեև իրավիճակն ըստ էության աբսուրդային է, այնուամենայնիվ ԵՄ-ն և ԱՄՆ-ն շուրջ երեսուն տարի ամեն ջանք գործադրեցին, որպեսզի Ռուսաստանին դուրս մղեն Հայաստանի էներգետիկ շուկայից։
«Թիթեղյա խաղաղության» թղթե երաշխիքները
Հատկապես վերջին տարիներին Եվրամիությունը և ԱՄՆ–ն հետևողականորեն առաջ են մղում Հայաստանի էներգետիկ ոլորտը արևմտյան չափանիշներին և նորմատիվներին համապատասխանեցնելու ծրագրերը։
Բնականաբար, այս թվացյալ «տեխնիկական» գործընթացի հետևում հստակ աշխարհաքաղաքական վարքագիծ է թաքնված՝ թուլացնել Ռուսաստանի հետ Հայաստանի էներգետիկ կապերը և պաշտոնական Երևանին գցել թուրք-եվրոպական էներգետիկ թակարդը։
Հայաստանին Ռուսաստանից անջատելու ռազմավարական նպատակը արդեն վաղուց հստակ ուրվագծված է ԵՄ–ի և ԱՄՆ–ի մշակած բազմաթիվ միջազգային փաստաթղթերում։
Ահա ընդամենը մի քանի օրինակ։
1. EU Global Gateway (2021)
«Էներգետիկ վերափոխում» բաժնում բազմիցս ընդգծվում է ԵՄ գործընկեր երկրների էներգետիկ շուկաները եվրոպական կանոններին համապատասխանեցնելու և «ռուսական ռեսուրսներից դիվերսիֆիկացնելու» անհրաժեշտությունը։ Ի դեպ, Հայաստանը համարվում է գործընկեր երկիր։
2. Eastern Partnership – Joint Staff Working Document "Recovery, Resilience and Reform" (2021)
Փաստաթղթում նկարագրվում է «էներգետիկ կարգավորման, սակագնային քաղաքականության և ցանցերի կառավարման» բարեփոխումների անհրաժեշտությունը՝ եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու համար։
3. European Green Deal (2019)
Նշվում է, որ ԵՄ-ն կաջակցի գործընկեր երկրներին միայն այն դեպքում, եթե նրանք անցնեն եվրոպական շուկայական մոդելի և հրաժարվեն «արտաքին մենաշնորհների կախվածությունից», որի տակ, ըստ էության, նկատի է առնվում Ռուսաստանը։
4. USAID Power Sector Reform Programs (տարբեր տարիներ)
Մեր դեպքում ԱՄՆ-ն առաջ է մղում «շուկայի ազատականացման» մոդելը, ինչն ի վերջո կհանգեցնի սակագների բարձրացման և էներգետիկ ոլորտը արտաքին (արևմտյան) կառավարման համար հասանելի լինելուն։
5. Energy Community Treaty (Էներգետիկ համայնքի պայմանագիր)
Թեև ՀՀ–ն ԵՄ անդամ չէ (և երբեք էլ չի լինի), ԵՄ-ն պարբերաբար կոչ է անում, որ Հայաստանը «մոտեցնի օրենսդրությունը» այս պայմանագրի նորմերին։ Եվ այստեղ կարևոր է հաշվի առնել, որ, օրինակ, Մոլդովայի և Ուկրաինայի մասնակցությունը ցույց տվեց` դա նշանակում է ամբողջությամբ անցնել եվրոպական սակագնային մոդելին և փաստացի հրաժարվել էժան էլեկտրաէներգիայից։
6. EU-Armenia Comprehensive and Enhanced Partnership Agreement (CEPA, 2017)
Էներգետիկայի բաժնում նշված են Հայաստանի պարտավորությունները՝ օրենսդրությունն աստիճանաբար համապատասխանեցնել Եվրոպական Միության օրենքների ժողովածուին` acquis communautaire-ին, այդ թվում` եվրոպական էներգետիկ օրենսդրությանը։
Այս բոլոր փաստաթղթերն արտացոլում են նույն ռազմավարությունը՝ գործընկեր երկրների էներգետիկ ոլորտներն այնպես վերակառուցել, որ դրանք հայտնվեն եվրոպական շուկայի վերահսկողության տակ՝ միաժամանակ խզելով կապը ռուսական էներգետիկ համակարգի հետ։
Եվ եթե կա մեկը, որ տեղյակ չէ, նշենք, որ Հայաստանը վաղուց որպես գործընկեր երկիր ներգրավված է այս գործընթացներում։
Օրինակ` Հայաստանն աստիճանաբար փոխում է սակագնային քաղաքականությունը՝ համապատասխանեցնելով «եվրոպական չափանիշներին», բայց դա անում է «լուռ»` աստիճանաբար բացելով շուկան արևմտյան կարգավորողների և միջազգային խորհրդատվական կառույցների համար։
ՀՀ-ն նույնքան «լուռ» իրականացնում է Global Gateway-ում և CEPA-ում նշված նախագծերը, զուգահեռաբար կրճատում մատչելի էլեկտրաէներգիա ապահովող ներքին մեխանիզմները։
Սա երկիրը օբյեկտիվորեն դարձնում է ավելի կախված արևմտյան ֆինանսավորումից և թուրք-ադրբեջանական էներգետիկ «միջանցքից»։
Եվս մեկ անգամ ընդգծում եմ` պետք է հաշվի առնենք այն օրինակները, որոնք մեր աչքի առաջ են։ Ուկրաինայի և Մոլդովայի անցումը եվրոպական էներգետիկ մոդելին տեղի էր ունենում նույն ծրագրերի և փաստաթղթերի հիման վրա, որոնք այժմ ակտիվորեն ներդրվում են Հայաստանում։
Որն է հետևանքը՝ Energy Community Treaty–ն (Մոլդովայի մասնակցություն` 2010 թվականից, Ուկրաինայի մասնակցություն՝ 2011 թվականից) հանգեցրեց սակագների կտրուկ աճի և կախվածություն առաջացրեց ԵՄ-ից թանկարժեք էներգառեսուրսների ներմուծման հարցում։
Իսկ EU-Ukraine Association Agreement/EU-Moldova Association Agreement էներգետիկ բաժնում կոշտ սահմանված են սակագների թռիչքաձև բարձրացման և բնակչության սոցիալապես խոցելի խմբերի համար նախատեսված արտոնությունների վերացման պարտավորությունները։
ENTSO-E Synchronization Roadmap (Ուկրաինայի և Մոլդովայի համար) արդեն հանգեցրել է նրան, որ այդ երկրներն անջատվեն հետխորհրդային էներգետիկ համակարգից և անցնեն եվրոպական ցանցային օպերատորի վերահսկողության տակ`սակագների բազմակի բարձրացմամբ։
Այս փաստաթղթերը հիմք դրեցին այն ճգնաժամին, որն այսօր ապրում են երկու երկրները. սակագները բազմապատիկ աճել են, համակարգերը կախված են արտաքին օգնությունից, էներգետիկ ինքնիշխանությունն էլ փաստացի կորսվել է։
Ի դեպ, ԵՄ-ն և ԱՄՆ-ն առաջարկում են ֆինանսավորել Հայաստանի էներգետիկ բարեփոխումները, բայց դա CEPA-ով, Global Gateway-ով և «լիբերալ» բարեփոխումների ծրագրերով ամրագրված պարտավորություններով է ուղեկցվում։ Այս պարտավորություններն անխուսափելիորեն կհանգեցնեն ուկրաինական և մոլդովական տխուր սցենարների կրկնության։
Հարցն այն է.
Հայաստանը պատրա՞ստ է հրաժարվել սեփական էներգետիկ մոդելից՝ հանուն արտաքին խաղացողների շահերի։
Հայաստանը պատրա՞ստ է դառնալ թուրքական և ադրբեջանական էներգետիկ համակարգերի կցորդ՝ հայկական տնտեսության «արևմտականացման» հովանու ներքո։
Հայաստանը պատրա՞ստ է փաստացի կորցնել իր էներգետիկ անվտանգությունը հեռավոր արևմտյան «բարեկամներին» հաճոյանալու համար։
Այս հարցերի պատասխաններից էլ կախված կլինի Հայաստանի տնտեսության կենսունակությունը։
Լրահոս
0