https://arm.sputniknews.ru/20251215/alievy-mtadir-e-lajnatsaval-hamanerum-hajtararel-adrbejanum-96907498.html
Ալիևը մտադիր է լայնածավալ համաներում հայտարարել Ադրբեջանում
Ալիևը մտադիր է լայնածավալ համաներում հայտարարել Ադրբեջանում
Sputnik Արմենիա
Համաներումը կարող է առնչվել ղարաբաղյան պատերազմներին մասնակցած ավելի քան 20 հազար մարդու։ 15.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-15T17:46+0400
2025-12-15T17:46+0400
2025-12-15T17:50+0400
ադրբեջան
իլհամ ալիև
համաներում
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/1d/51945998_0:188:2971:1859_1920x0_80_0_0_a6995c19456baf0a8782794532a4f3ab.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մտադիր է հաջորդ տարի լայնածավալ համաներում հայտարարել երկրում. Ադրբեջանում 2025 թվականը «սահմանադրության և ինքնիշխանության տարի» է հռչակվել:Նշվում է, որ համաներում կարող է կիրառվել նաև «Ադրբեջանի քաղաքացիական բնակչության դեմ Հայաստանի ռազմական սադրանքների հետևանքով» հաշմանդամ դարձածների, կանանց, 60 տարին լրացած, ինչպես նաև հանցագործության պահին 18 տարին չլրացած անձանց նկատմամբ։Ալիևը հայտարարել է «Թրամփի ուղի» տանող ճանապարհի ադրբեջանական հատվածի ավարտի մասինՆախագծով նախատեսվում է հասարակական մեծ վտանգ չներկայացնող կամ նվազ ծանր, ինչպես նաև անզգուշությամբ կատարված հանցագործությունների համար ազատազրկման դատապարտված մի շարք անձանց ազատ արձակել ազատազրկման վայրերից կամ կրճատել պատժի չկրած մասը:Ալիևի հայտարարությունը ՀՀ տարածքի փաստացի վերաձևման պահանջ է. Սուրեն Սուրենյանց
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/1d/51945998_120:0:2851:2048_1920x0_80_0_0_ded60437cf9e1a08f3109cde724795ac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, իլհամ ալիև, համաներում, լեռնային ղարաբաղ
ադրբեջան, իլհամ ալիև, համաներում, լեռնային ղարաբաղ
Ալիևը մտադիր է լայնածավալ համաներում հայտարարել Ադրբեջանում
17:46 15.12.2025 (Թարմացված է: 17:50 15.12.2025) Համաներումը կարող է առնչվել ղարաբաղյան պատերազմներին մասնակցած ավելի քան 20 հազար մարդու։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մտադիր է հաջորդ տարի լայնածավալ համաներում հայտարարել երկրում. Ադրբեջանում 2025 թվականը «սահմանադրության և ինքնիշխանության տարի» է հռչակվել:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, համաներումը կարող է առնչվել ավելի քան 20 հազար մարդու: Այն հիմնականում վերաբերելու է Լեռնային Ղարաբաղում 2020 և 2023 թթ. ռազմական գործողությունների մասնակիցներին, ինչպես նաև զոհված կամ անհետ կորած համարվող անձանց մերձավոր ազգականներին։
Նշվում է, որ համաներում կարող է կիրառվել նաև «Ադրբեջանի քաղաքացիական բնակչության դեմ Հայաստանի ռազմական սադրանքների հետևանքով» հաշմանդամ դարձածների, կանանց, 60 տարին լրացած, ինչպես նաև հանցագործության պահին 18 տարին չլրացած անձանց նկատմամբ։
Նախագծով նախատեսվում է հասարակական մեծ վտանգ չներկայացնող կամ նվազ ծանր, ինչպես նաև անզգուշությամբ կատարված հանցագործությունների համար ազատազրկման դատապարտված մի շարք անձանց ազատ արձակել ազատազրկման վայրերից կամ կրճատել պատժի չկրած մասը: