https://arm.sputniknews.ru/20251214/vashingtvoni-tshnshman-tak-zelenskin-khvosel-e-ukrainajum-yntrutjunneri-masin-ushakvov-96869649.html
Վաշինգտոնի ճնշման տակ Զելենսկին խոսել է Ուկրաինայում ընտրությունների մասին. Ուշակով
Վաշինգտոնի ճնշման տակ Զելենսկին խոսել է Ուկրաինայում ընտրությունների մասին. Ուշակով
Sputnik Արմենիա
Ուկրաինայի առաջնորդը մեկնել է Բեռլին՝ ամերիկյան պատվիրակության հետ բանակցությունները շարունակելու համար։ Բեռլին են ժամանել նաև ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներ Սթիվ... 14.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-14T16:46+0400
2025-12-14T16:46+0400
2025-12-14T16:46+0400
վլադիմիր զելենսկի
ուկրաինա
յուրի ուշակով
ամն
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/18/86084860_0:84:1600:984_1920x0_80_0_0_9d63402cb4853f0d0b5b3fd118a45a43.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին Վաշինգտոնի ճնշման տակ խոսել է Ուկրաինայում ընտրությունների մասին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի։«Կա ինչ-որ երկակի իմաստ: Նա խոսում է ընտրությունների մասին, բայց մտածում է դրա միջոցով հասնել իր և եվրոպացիների համար ցանկալի հրադադարի, այսինքն՝ որոշ ժամանակով ռազմական գործողությունների դադարեցման, որից հետո դրանք նորից կվերսկսվեն», - ասել Է Ուշակովը «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։Նշենք, որ Զելենսկին այսօր մեկնել է Բեռլին՝ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ «խաղաղության պլանի» վերաբերյալ բանակցելու համար։ Մինչ այդ լրագրողների հետ զրույցում նա մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ խոսել էր Ուկրաինայում ընտրությունների անհրաժեշտության մասին։ Նա նույնիսկ Զելենսկուն անվանել էր «առանց ընտրությունների բռնապետ» և նշել, որ նրա վարկանիշը նվազել է մինչև 4%։ Ամերիկացի առաջնորդի հայտարարություններից հետո Զելենսկին, որի պաշտոնավարման ժամկետը լրացել էր 2024 թվականի մայիսի 20-ին, հայտարարեց, որ պատրաստ է դրանք անցկացնել, բայց խնդրեց ԱՄՆ-ին և եվրոպացի դաշնակիցներին «ապահովել դրանց անվտանգությունը»։
ուկրաինա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/18/86084860_89:0:1512:1067_1920x0_80_0_0_4ee2ecad2039cea7ca93d5856b0a8e2a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր զելենսկի, ուկրաինա, յուրի ուշակով, ամն, ռուսաստան, պատերազմ
վլադիմիր զելենսկի, ուկրաինա, յուրի ուշակով, ամն, ռուսաստան, պատերազմ
Վաշինգտոնի ճնշման տակ Զելենսկին խոսել է Ուկրաինայում ընտրությունների մասին. Ուշակով
Ուկրաինայի առաջնորդը մեկնել է Բեռլին՝ ամերիկյան պատվիրակության հետ բանակցությունները շարունակելու համար։ Բեռլին են ժամանել նաև ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին Վաշինգտոնի ճնշման տակ խոսել է Ուկրաինայում ընտրությունների մասին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի։
«Կա ինչ-որ երկակի իմաստ: Նա խոսում է ընտրությունների մասին, բայց մտածում է դրա միջոցով հասնել իր և եվրոպացիների համար ցանկալի հրադադարի, այսինքն՝ որոշ ժամանակով ռազմական գործողությունների դադարեցման, որից հետո դրանք նորից կվերսկսվեն», - ասել Է Ուշակովը «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։
Նշենք, որ Զելենսկին այսօր մեկնել է Բեռլին՝ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ «խաղաղության պլանի» վերաբերյալ բանակցելու համար։ Մինչ այդ լրագրողների հետ զրույցում նա մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել։
Ես աթոռից չեմ կառչում, և եթե ընտրություններ լինեն, մենք պետք է պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զարգացման։
Ներկայիս խաղաղ բանակցությունների ձախողման դեպքում պետք է մենք մեր ձեռքը վերցնենք և այլ ճանապարհ գտնեք։
Խաղաղության ծրագիրը երբեք չի լինի այնպիսին, որը բոլորին դուր գա։ Անշուշտ, փոխզիջումներ կլինեն։
Ուկրաինայի հիմնական ցանկությունը ՆԱՏՕ-ին անդամակցելն էր։ Դա անվտանգության իրական երաշխիք կլիներ, բայց եվրոպական գործընկերներն ու ԱՄՆ-ը չաջակցեցին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ խոսել էր Ուկրաինայում ընտրությունների անհրաժեշտության մասին։ Նա նույնիսկ Զելենսկուն անվանել էր «առանց ընտրությունների բռնապետ» և նշել, որ նրա վարկանիշը նվազել է մինչև 4%։ Ամերիկացի առաջնորդի հայտարարություններից հետո Զելենսկին, որի պաշտոնավարման ժամկետը լրացել էր 2024 թվականի մայիսի 20-ին, հայտարարեց, որ պատրաստ է դրանք անցկացնել, բայց խնդրեց ԱՄՆ-ին և եվրոպացի դաշնակիցներին «ապահովել դրանց անվտանգությունը»։