00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քամին չի խանգարի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը. Լևոն Ազիզյան

© Sputnik / Aram NersesyanՀանրապետության հրապարակի տոնածառը
Հանրապետության հրապարակի տոնածառը - Sputnik Արմենիա, 1920, 14.12.2025
Բաժանորդագրվել
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը տեղեկացրել է, որ այսօր ժամը 18:00-ից հետո քամու արագությունը զգալիորեն կնվազի։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. Առաջիկա հինգ օրերին հանրապետության տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Վստահ ենք՝ շատերդ լսած կլինեք տարածված ժողովրդական խոսքը․ «Այս քամին ձյան տեղ է անում»։ Բայց այդ դեպքում դա այդքան էլ այդպես չէ»,–գրել է նա։
Ինչ վերաբերում է քամուն, Ազիզյանը տեղեկացրել է, որ այսօր ժամը 18:00-ից հետո քամու արագությունը զգալիորեն կնվազի։
«Քամին չի խանգարի այսօր Հանրապետության հրապարակում նախատեսված կարևոր իրադարձությանը՝ գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությանը»,–գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ուժեղ քամին Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Լոռու մարզերում ծառեր ու սյուներ է տապալել։ Տեղեկություն էր տարածվել նաև, որ ուժեղ քամին կոտրել ու տապալել է նաև Ապարանի գլխավոր տոնածառը։ Ավելի ուշ Ապարանի համայնքապետարանից հերքել էին, որ տոնածառը վնասվել է։ Նրանք նշել էին, որ վնասվել են տոնածառի մոտ տեղադրված ամանորյա զարդարանքները։
Լրահոս
0