https://arm.sputniknews.ru/20251213/ukrainaji-zinuzhy-mek-orum-44-ark-e-ardzakel-belgvorvodi-marzi-vra-96850334.html
Ուկրաինայի զինուժը մեկ օրում 44 արկ է արձակել Բելգորոդի մարզի ուղղությամբ
Ուկրաինայի զինուժը մեկ օրում 44 արկ է արձակել Բելգորոդի մարզի ուղղությամբ
Sputnik Արմենիա
Մարզպետը հայտնել է, որ 39 բնակավայր է հարձակման ենթարկվել։ 13.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-13T14:27+0400
2025-12-13T14:27+0400
2025-12-13T15:08+0400
ուկրաինա
ռուսաստան
բելգորոդ
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/17/95011297_0:550:960:1090_1920x0_80_0_0_09051041272bb8888b0f924edc04e896.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինուժը մեկ օրում 44 արկ է արձակել Բելգորոդի մարզի տարածքի վրա, վիրավորվել են ամուսիններ: Տեղեկությունը հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։Թիրախավորվել է մարզի 8 շրջանների 39 բնակավայր, գրանցվել է 60 անօդաչու թռչող սարքի հարձակում, որոնցից 31-ը խոցվել և վնասազերծվել են: Հարձակման հետևանքով վնասվել է 14 մասնավոր տուն, ենթակառուցվածքային 1 օբյեկտ, 1 առևտրի օբյեկտ և 12 տրանսպորտային միջոց:Պաշտոնյան հավելել է, որ 24 անօդաչու թռչող սարքեր գրոհել են Բելգորոդի և Շեբեկինոյի շրջանները, դրանցից 18-ը խոցվել են։ ՀՕՊ ուժերը Ռովենկիի շրջանի օդում խոցել է 2 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք: Գլադկովի տվյալներով՝ Բորիսովկայի և Վոլոկոնովկայի շրջանների վրա արձակվել է 9 զինամթերք, իրականացվել 11 անօդաչու թռչող սարքի գրոհ, 7 ԱԹՍ վնասազերծվել են, Գրայվորոնի և Կրասնայա Յարուգայի շրջանների վրա արձակվել է 35 արկ, իրականացվել է 18 անօդաչու թռչող սարքի գրոհ, 1 ԱԹՍ վնասազերծվել է։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։Սարատովի ուղղությամբ ուկրաինական ԱԹՍ–ների հարձակման հետևանքով երկու մարդ է մահացել
ուկրաինա
բելգորոդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/17/95011297_0:388:960:1108_1920x0_80_0_0_6a4cf37e4c066de4de014b3e4dbe43d7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, բելգորոդ, անօդաչու թռչող սարք (աթս)
ուկրաինա, ռուսաստան, բելգորոդ, անօդաչու թռչող սարք (աթս)
Ուկրաինայի զինուժը մեկ օրում 44 արկ է արձակել Բելգորոդի մարզի ուղղությամբ
14:27 13.12.2025 (Թարմացված է: 15:08 13.12.2025) Մարզպետը հայտնել է, որ 39 բնակավայր է հարձակման ենթարկվել։
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինուժը մեկ օրում 44 արկ է արձակել Բելգորոդի մարզի տարածքի վրա, վիրավորվել են ամուսիններ: Տեղեկությունը հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Թիրախավորվել է մարզի 8 շրջանների 39 բնակավայր, գրանցվել է 60 անօդաչու թռչող սարքի հարձակում, որոնցից 31-ը խոցվել և վնասազերծվել են: Հարձակման հետևանքով վնասվել է 14 մասնավոր տուն, ենթակառուցվածքային 1 օբյեկտ, 1 առևտրի օբյեկտ և 12 տրանսպորտային միջոց:
Պաշտոնյան հավելել է, որ 24 անօդաչու թռչող սարքեր գրոհել են Բելգորոդի և Շեբեկինոյի շրջանները, դրանցից 18-ը խոցվել են։ ՀՕՊ ուժերը Ռովենկիի շրջանի օդում խոցել է 2 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք: Գլադկովի տվյալներով՝ Բորիսովկայի և Վոլոկոնովկայի շրջանների վրա արձակվել է 9 զինամթերք, իրականացվել 11 անօդաչու թռչող սարքի գրոհ, 7 ԱԹՍ վնասազերծվել են, Գրայվորոնի և Կրասնայա Յարուգայի շրջանների վրա արձակվել է 35 արկ, իրականացվել է 18 անօդաչու թռչող սարքի գրոհ, 1 ԱԹՍ վնասազերծվել է։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։