00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:03
57 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բելառուսը ՀԱՊԿ երկրների դեմ ագրեսիան հավասարեցրել է իրեն ուղղված սպառնալիքներին

© Sputnik / Сергей Булкин / POOL / Անցնել մեդիապահոցԱլեքսանդր Լուկաշենկո
Ալեքսանդր Լուկաշենկո - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2025
Բաժանորդագրվել
Նորացված ռազմական դոկտրինի շրջանակում փոփոխություններ են կատարվել անվտանգության ապահովման մասին օրենքներում։
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Բելառուսը ՀԱՊԿ անդամ երկրների դեմ ագրեսիան հավասարեցրել է իրեն ուղղված ռազմական սպառնալիքներին։ Համապատասխան օրենքը ստորագրել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Փաստաթղթով փոփոխություններ են կատարվում ռազմական անվտանգության և պաշտպանության ապահովման հարցերին վերաբերող օրենսդրական ակտերում՝ հաշվի առնելով նորացված ռազմական դոկտրինի դրույթները։
Մասնավորապես ռազմական սպառնալիքների ցանկում ներառված է «Միութենական պետության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետության դեմ կատարված զինված ագրեսիայի ակտը որևէ պետության կամ պետությունների կոալիցիայի կողմից» կետը:
Ըստ այդմ` բելառուսական բանակի խնդիրների մեջ է ներառվել հատկացված ուժերն ու ռեսուրսները օգտագործելու մշտական պատրաստականությունը՝ լուծելու համար այն ճգնաժամային իրավիճակները, որոնք կարող են հանգեցնել զինված հակամարտությունների բռնկման Բելառուսի կամ դաշնակից պետությունների տարածքում։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:
Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։
2025 թվականի դեկտեմբերի 27-ին Բիշքեկում ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո Վլադիմիր Պուտինն ընդգծեց, որ Հայաստանի դիրքորոշումը երկրի ինքնիշխան ընտրությունն է, ինչը կազմակերպությունում հարգում են։
Լրահոս
0