https://arm.sputniknews.ru/20251212/zelensku-grasenjaki-nakhkin-ghekavari-hvovanu-nerqvo-keghtvot-rumb-e-mvodelavvorvel-rd-pn-96810834.html
Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավարի հովանու ներքո «կեղտոտ ռումբ» է մոդելավորվել. ՌԴ ՊՆ
Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավարի հովանու ներքո «կեղտոտ ռումբ» է մոդելավորվել. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավարը նշել է` Արևմուտքը Ուկրաինային օգնելով սադրում է, որ Կիևը խախտի միջուկային նյութերի հետ... 12.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-12T12:20+0400
2025-12-12T12:20+0400
2025-12-12T12:21+0400
ուկրաինա
ռումբ
պայթյուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0c/96808067_0:349:2844:1948_1920x0_80_0_0_e5906ec31f29702fc71b1599fe9a5df9.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈւԱԾ) իոնացնող ճառագայթման աղբյուրների հիման վրա «կեղտոտ ռումբի» պայթյուն է մոդելավորել մարդաշատ տարածքում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևը։Նա հիշեցրել է, որ Երմակը անձամբ էր համակարգում Ուկրաինա օգտագործված միջուկային վառելիքի ներմուծման կազմակերպչական, լոգիստիկ և ֆինանսական հոսքերը՝ առանց ՄԱԳԱՏԷ–ին և այլ համապատասխան կազմակերպություններին տեղեկացնելու, իսկ մատակարարումներն իրականացվում էին Լեհաստանի և Ռումինիայի տարածքով։«Սա այսպես կոչված «կեղտոտ ռումբ» ստեղծելու և հետագայում այն «ուրիշների դրոշի տակ» օգտագործելու ռիսկ է ստեղծում։ Այդ մասին են վկայում ՈւԱԾ-ի ներկայացուցիչների համար մեր տնօրինության տակ գտնվող ուսուցման մեթոդները: Նախապատրաստման ուղղություններից մեկը իոնացնող ճառագայթման աղբյուրների գողության, պայթուցիկ սարքի պատրաստման և մարդաշատ վայրում դրա պայթեցման հետ կապված իրավիճակ է մոդելավորում»,– ընդգծել է Ռտիշչևը։Նա հիշեցրել է, որ նման սարքեր ստեղծելու համար կարող է ոչ միայն օգտագործված միջուկային վառելիք օգտագործվել, այլև ռադիոակտիվ նյութեր։Ռտիշչևը նաև հայտարարել է, որ ռազմական հատուկ գործողությունների ընթացքում Կիևի կողմից անկարգությունների դեմ պայքարի քիմիական միջոցների և այլ թունավոր նյութերի օգտագործման ավելի քան 600 դեպք է գրանցվել։Ռուսաստանցի գեներալի խոսքով՝ Արևմուտքը Ուկրաինային օգնելով սադրում է, որ Կիևը խախտի միջուկային նյութերի հետ վարվելու նորմերը, ինչը կարող է մի քանի եվրոպական երկրների բնապահպանական աղետի եզրին հասցնել։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0c/96808067_0:0:2732:2048_1920x0_80_0_0_21b44c5d024b842ed2bad32db8c3e4cf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռումբ, պայթյուն
ուկրաինա, ռումբ, պայթյուն
Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավարի հովանու ներքո «կեղտոտ ռումբ» է մոդելավորվել. ՌԴ ՊՆ
12:20 12.12.2025 (Թարմացված է: 12:21 12.12.2025) Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավարը նշել է` Արևմուտքը Ուկրաինային օգնելով սադրում է, որ Կիևը խախտի միջուկային նյութերի հետ վարվելու նորմերը։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈւԱԾ) իոնացնող ճառագայթման աղբյուրների հիման վրա «կեղտոտ ռումբի» պայթյուն է մոդելավորել մարդաշատ տարածքում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևը։
«Այս գործում հատուկ դեր է խաղացել Վլադիմիր Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը»,– հավելել է Ռտիշչևը։
Նա հիշեցրել է, որ Երմակը անձամբ էր համակարգում Ուկրաինա օգտագործված միջուկային վառելիքի ներմուծման կազմակերպչական, լոգիստիկ և ֆինանսական հոսքերը՝ առանց ՄԱԳԱՏԷ–ին և այլ համապատասխան կազմակերպություններին տեղեկացնելու, իսկ մատակարարումներն իրականացվում էին Լեհաստանի և Ռումինիայի տարածքով։
«Սա այսպես կոչված «կեղտոտ ռումբ» ստեղծելու և հետագայում այն «ուրիշների դրոշի տակ» օգտագործելու ռիսկ է ստեղծում։ Այդ մասին են վկայում ՈւԱԾ-ի ներկայացուցիչների համար մեր տնօրինության տակ գտնվող ուսուցման մեթոդները: Նախապատրաստման ուղղություններից մեկը իոնացնող ճառագայթման աղբյուրների գողության, պայթուցիկ սարքի պատրաստման և մարդաշատ վայրում դրա պայթեցման հետ կապված իրավիճակ է մոդելավորում»,– ընդգծել է Ռտիշչևը։
Նա հիշեցրել է, որ նման սարքեր ստեղծելու համար կարող է ոչ միայն օգտագործված միջուկային վառելիք օգտագործվել, այլև ռադիոակտիվ նյութեր։
Ռտիշչևը նաև հայտարարել է, որ ռազմական հատուկ գործողությունների ընթացքում Կիևի կողմից անկարգությունների դեմ պայքարի քիմիական միջոցների և այլ թունավոր նյութերի օգտագործման ավելի քան 600 դեպք է գրանցվել։
Ռուսաստանցի գեներալի խոսքով՝ Արևմուտքը Ուկրաինային օգնելով սադրում է, որ Կիևը խախտի միջուկային նյութերի հետ վարվելու նորմերը, ինչը կարող է մի քանի եվրոպական երկրների բնապահպանական աղետի եզրին հասցնել։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։