https://arm.sputniknews.ru/20251212/vakhn-u-patranqnery-hajastani-ishkhanutjunneri-himnakan-gvortsiqnern-en-patgamavvor-96836104.html
Վախն ու պատրանքները Հայաստանի իշխանությունների հիմնական գործիքներն են. պատգամավոր
Վախն ու պատրանքները Հայաստանի իշխանությունների հիմնական գործիքներն են. պատգամավոր
Sputnik Արմենիա
Եթե նախկինում Իլհամ Ալիևի հայտարարությունները նախատեսված էին ներքին լսարանի համար, ապա այսօր, ընդդիմադիր պատգամավորի կարծիքով, ակնհայտ է, որ Բաքվի նարատիվները... 12.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-12T22:27+0400
2025-12-12T22:27+0400
2025-12-12T22:27+0400
հայաստան
աննա գրիգորյան
խաղաղություն
թրամփի ուղի (tripp)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0a/96734035_0:84:1600:984_1920x0_80_0_0_829a9450814eb7f3bf771bb679f9f8a4.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի իշխանությունները հանրությանը մանիպուլացնում են` օգտագործելով երկու հիմնական գործոն` վախն ու պատրանքները։ Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդաշարի շրջանակում այս տեսակետը հայտնեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։Նրա խոսքով` հասարակության մի ստվար զանգված մանկամտորեն փակում է աչքերը` կարծելով, որ եթե իրենք ոչինչ չեն տեսնում, ապա իրենց էլ ոչ ոք չի տեսնում։ Բայց հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ այդ դեպքում իրական սպառնալիքները չեն վերանալու։Միաժամանակ իշխանությունների կեղծ խոսույթների ֆոնին իրական տեղեկություններ ստանալը բավական բարդ է, և որքան էլ ցավալի է, թե՛ ընդդիմադիր քաղաքական գործիչները, թե՛ հասարակությունն ընդհանուր առմամբ ստիպված են կողմնորոշվել պաշտոնական Բաքվի` սովորաբար իրականացող հայտարարություններով։«Հայաստանի իշխանություններն ասում են. «Մի լսեք, թե ինչ է ասում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ինչո՞ւ եք լսում նրան, ի՞նչ է դա ձեզ տալիս»: Սակայն իրերի իրական վիճակն իմանալու համար անհրաժեշտ է հետևել ադրբեջանական կողմի հայտարարություններին»,– ասաց պատգամավորը։Նրա դիտարկմամբ` Բաքվի հռետորաբանությունը մեծ ռազմավարության բաղադրիչ է, որի հիմքում գործողությունների կոնկրետ ծրագիր է դրված։«Եթե Հայաստանի ներկայիս իշխանությունները կարող են ամեն շաբաթ 180 աստիճանով տարբերվող ինքնաբուխ հայտարարություններով հանդես գալ, ապա Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի քայլերում ինստիտուցիոնալ հիմք է դրված։ Ցավոք, Ալիևի հնչեցրած նարատիվներն ի վերջո իրականություն են դառնում։ Կրկնում եմ` ես դա ցավով եմ արձանագրում։ Ոչ ոք չի ուզում, որ թշնամական երկրի առաջնորդի խոսքերն իրականություն դառնան։ Բայց ունենք այն, ինչ ունենք։ Եվ դա Հայաստանի ներկայիս իշխանությունների քաղաքականության հետևանքն է»,- կարծում է «Հայաստան» խմբակցության պատգամավորը։Գրիգորյանի խոսքով` եթե դեռ մի քանի տարի առաջ կարելի էր ասել, որ Իլհամ Ալիևի հայտարարությունները հիմնականում ներքին լսարանին են ուղղված, ապա այսօր ակնհայտ է, որ Ադրբեջանն իր ռազմավարական օրակարգն առաջ է մղում միջազգային հարթակներում։Մասնավորապես, ընդդիմադիր քաղաքական գործչի գնահատմամբ, պաշտոնական Բաքուն լայն ցանց է ձևավորել` հասարակական կազմակերպություններից մինչև պետական կառույցներ, միջազգային կառույցներում իր օրակարգն առաջ տանելու համար:Իսկ ի՞նչ օրակարգ է առաջ տանում Հայաստանը. Աննա Գրիգորյանն ընդգծեց` դատելով իշխանությունների հայտարարություններից` վերջիններս մեծ հույսեր են կապում տնտեսական գործոնների հետ, որոնք, ըստ Հայաստանի իշխող ուժի, պետք է «իրենց հետ խաղաղություն բերեն»: Այնուամենայնիվ, մինչ օրս որևէ հստակություն չկա գոնե լայնորեն արծարծվող «Թրամփի ուղու» հարցի վերաբերյալ։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0a/96734035_89:0:1512:1067_1920x0_80_0_0_57ca9d7de34d431248dc2cb62a38a746.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աննա գրիգորյան, խաղաղություն, թրամփի ուղի (tripp)
հայաստան, աննա գրիգորյան, խաղաղություն, թրամփի ուղի (tripp)
Վախն ու պատրանքները Հայաստանի իշխանությունների հիմնական գործիքներն են. պատգամավոր
Եթե նախկինում Իլհամ Ալիևի հայտարարությունները նախատեսված էին ներքին լսարանի համար, ապա այսօր, ընդդիմադիր պատգամավորի կարծիքով, ակնհայտ է, որ Բաքվի նարատիվները վկայում են միջազգային հարթակներում ադրբեջանական ռազմավարական օրակարգի առաջխաղացման մասին:
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի իշխանությունները հանրությանը մանիպուլացնում են` օգտագործելով երկու հիմնական գործոն` վախն ու պատրանքները։ Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդաշարի շրջանակում այս տեսակետը հայտնեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Քաղաքացիների տարբեր խմբեր կան։ Ոմանք պատրանքների ազդեցության տակ ասում են` շուտով լավ կլինի, պատերազմն ավարտվել է, հիմա փողերը կգան, եվրոպացիները փող կտան, ամերիկացիները փող կտան, ճանապարհները բացվում են և այլն։ Մյուս խմբում էլ վախի գործոնն է աշխատում` եթե քեզ դրսևորես որպես արժանապատիվ մարդ, որպես հայ, դա կհանգեցնի պատերազմի: Եվ այդ մանիպուլյացիան շատ լավ է աշխատում»,-ընդգծեց Գրիգորյանը։
Նրա խոսքով` հասարակության մի ստվար զանգված մանկամտորեն փակում է աչքերը` կարծելով, որ եթե իրենք ոչինչ չեն տեսնում, ապա իրենց էլ ոչ ոք չի տեսնում։ Բայց հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ այդ դեպքում իրական սպառնալիքները չեն վերանալու։
Միաժամանակ իշխանությունների կեղծ խոսույթների ֆոնին իրական տեղեկություններ ստանալը բավական բարդ է, և որքան էլ ցավալի է, թե՛ ընդդիմադիր քաղաքական գործիչները, թե՛ հասարակությունն ընդհանուր առմամբ ստիպված են կողմնորոշվել պաշտոնական Բաքվի` սովորաբար իրականացող հայտարարություններով։
«Հայաստանի իշխանություններն ասում են. «Մի լսեք, թե ինչ է ասում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ինչո՞ւ եք լսում նրան, ի՞նչ է դա ձեզ տալիս»: Սակայն իրերի իրական վիճակն իմանալու համար անհրաժեշտ է հետևել ադրբեջանական կողմի հայտարարություններին»,– ասաց պատգամավորը։
Նրա դիտարկմամբ` Բաքվի հռետորաբանությունը մեծ ռազմավարության բաղադրիչ է, որի հիմքում գործողությունների կոնկրետ ծրագիր է դրված։
«Եթե Հայաստանի ներկայիս իշխանությունները կարող են ամեն շաբաթ 180 աստիճանով տարբերվող ինքնաբուխ հայտարարություններով հանդես գալ, ապա Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի քայլերում ինստիտուցիոնալ հիմք է դրված։ Ցավոք, Ալիևի հնչեցրած նարատիվներն ի վերջո իրականություն են դառնում։ Կրկնում եմ` ես դա ցավով եմ արձանագրում։ Ոչ ոք չի ուզում, որ թշնամական երկրի առաջնորդի խոսքերն իրականություն դառնան։ Բայց ունենք այն, ինչ ունենք։ Եվ դա Հայաստանի ներկայիս իշխանությունների քաղաքականության հետևանքն է»,- կարծում է «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Գրիգորյանի խոսքով` եթե դեռ մի քանի տարի առաջ կարելի էր ասել, որ Իլհամ Ալիևի հայտարարությունները հիմնականում ներքին լսարանին են ուղղված, ապա այսօր ակնհայտ է, որ Ադրբեջանն իր ռազմավարական օրակարգն առաջ է մղում միջազգային հարթակներում։
Մասնավորապես, ընդդիմադիր քաղաքական գործչի գնահատմամբ, պաշտոնական Բաքուն լայն ցանց է ձևավորել` հասարակական կազմակերպություններից մինչև պետական կառույցներ, միջազգային կառույցներում իր օրակարգն առաջ տանելու համար:
Իսկ ի՞նչ օրակարգ է առաջ տանում Հայաստանը. Աննա Գրիգորյանն ընդգծեց` դատելով իշխանությունների հայտարարություններից` վերջիններս մեծ հույսեր են կապում տնտեսական գործոնների հետ, որոնք, ըստ Հայաստանի իշխող ուժի, պետք է «իրենց հետ խաղաղություն բերեն»: Այնուամենայնիվ, մինչ օրս որևէ հստակություն չկա գոնե լայնորեն արծարծվող «Թրամփի ուղու» հարցի վերաբերյալ։
«Մեծ հարց է, թե ինչ կտա մեզ TRIPP-ը։ Արդյոք մենք ներգրավվա՞ծ կլինենք դրանում: Մեր սահմանապահները վերահսկողություն կիրականացնե՞ն։ Այնտեղ մաքսային ու հարկային ծառայություններ գործելո՞ւ են։ Այս բոլոր հարցերի հստակ պատասխան դեռ չկա։ Ըստ այդմ` առայժմ չի կարելի պնդել, որ այս նախագիծը մեզ համար տնտեսական նշանակություն ունի»,- եզրափակեց Գրիգորյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին
հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։