00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թաիլանդի և Կամբոջայի ղեկավարները համաձայնել են հրադադար հաստատել. Թրամփ

© AP Photo / Yoan ValatԴոնալդ Թրամփ
Դոնալդ Թրամփ - Sputnik Արմենիա, 1920, 12.12.2025
Բաժանորդագրվել
Թաիլանդի և Կամբոջայի առաջնորդները հոկտեմբերին հռչակագիր էին ստորագրել կարգավորման մասին, սակայն դեկտեմբերին հակամարտությունը վերսկսվել է:
ԵՐԵՎԱՆ,12 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թաիլանդի և Կամբոջայի առաջնորդները վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում համաձայնել են հրադադար հաստատել:
«Այսօր առավոտյան ես շատ լավ զրույց ունեցա Թաիլանդի վարչապետ Անութին Չանվիրակունի և Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթի հետ՝ կապված նրանց վաղեմի հակամարտության չափազանց տխուր վերսկսման հետ։ Նրանք համաձայնել են դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները՝ սկսած այս երեկոյից, և վերադառնալ նախնական խաղաղ համաձայնագրին, որը ես նրանց հետ կնքել եմ Մալայզիայի հրաշալի վարչապետ Անվար Իբրահիմի օգնությամբ»,-գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։
Թաիլանդի և Կամբոջայի սահմանամերձ շրջաններում ռազմական գործողությունների սրացումը սկսվել է անցած հանգստյան օրերին։ Կողմերը միմյանց մեղադրել են հրադադարը խախտելու մեջ, Թաիլանդի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել։
Ավելի վաղ կամբոջական ԶԼՄ-ները հայտնել էին, որ կատաղի մարտերը շարունակվում են թայ-կամբոջական սահմանի ողջ երկայնքով: Վերջին տվյալներով՝ Կամբոջայի սահմանամերձ նահանգների վրա թայլանդացի զինվորականների հարձակումների պատճառով ավելի քան 54,5 հազար մարդ լքել են իրենց տները, Թաիլանդում ընդհանուր առմամբ տարհանվել է 400 հազար բնակիչ, որոնցից 125 հազարը գտնվում են ժամանակավոր տեղակայման կետերում՝ սահմանամերձ նահանգներում:
Թաիլանդի և Կամբոջայի միջև սահմանային հակամարտությունը, որը սկսվել էր գարնանը, հուլիսի վերջին վերաճել է ինտենսիվ մարտական բախումների՝ ծանր սպառազինության, հրետանու և ավիացիայի կիրառմամբ: Ռազմական գործողություններն ավարտվել են ԱՄՆ-ի, Չինաստանի և 2025 թվականին ԱՍԵԱՆ-ում նախագահող Մալայզիայի միջնորդությամբ հրադադարի հաստատմամբ։
2025 թվականի հոկտեմբերի վերջին Թաիլանդի և Կամբոջայի առաջնորդները հակամարտության կարգավորման մասին հռչակագիր են ստորագրել։ Արարողությունը կայացել է Կուալա Լումպուրում՝ ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի շրջ անակում։Համաձայնագրի ստորագրմանը հետևել է գագաթնաժողովին ժամանած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Լրահոս
0