https://arm.sputniknews.ru/20251212/rusastann-irani-aprin-chvor-navahangist-e-ugharkel-erkrvord-kvontejnerajin-gnacqy-96840273.html
Ռուսաստանն Իրանի Ափրին «չոր նավահանգիստ» է ուղարկել երկրորդ կոնտեյներային գնացքը
Ռուսաստանն Իրանի Ափրին «չոր նավահանգիստ» է ուղարկել երկրորդ կոնտեյներային գնացքը
Sputnik Արմենիա
Արձագանքելով աճող պահանջարկին՝ հետևողականորեն իրականացվում է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հիման վրա կանոնավոր ծառայությունների զարգացման... 12.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-12T20:03+0400
2025-12-12T20:03+0400
2025-12-12T20:03+0400
չոր նավահանգիստ
ռուսաստան
իրանի իսլամական հանրապետություն
երկաթուղի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1c/82388697_0:322:3067:2047_1920x0_80_0_0_1bc62512033d853646654ecd2035cdfa.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Երկրորդ կոնտեյներային գնացքը Հյուսիսային երկաթուղու տարածքից ուղարկվել է իրանական «չոր նավահանգիստ» Ափրին: Այս մասին հայտնում է «РЖД Логистика» ընկերությունը։Շարժակազմը բաղկացած է 62 քառասունֆուտանոց կոնտեյներներից, որոնք փոխադրում են թղթի արտադրանք։ Առաքումը հաստատում է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի (ՄՏՄ) Արևելյան երթուղով կանոնավոր լոգիստիկ ծառայության զարգացումը:«РЖД Логистика»-ի գլխավոր տնօրեն Օլեգ Պոլեևը նշել է, որ Ափրին երկրորդ գնացքի ուղարկումը նշանակում է անցում փորձնական գործարկումներից դեպի կայուն լոգիստիկ ծառայություն:Հաջողված առաջին առաքումը տեղի է ունեցել 2025 թվականի հոկտեմբերին: 62 քառասունֆուտանոց կոնտեյներով գնացքը 13 օրում Ղազախստանից Թուրքմենստան է հասել Ինչեբուրուն-Գորգան գծով՝ նոյեմբերի 8-ին ժամանելով Ափրին «չոր նավահանգիստը», որը գտնվում է Թեհրանից 20 կմ հեռավորության վրա։Ափրինի չոր նավահանգիստը պաշտոնապես բացվել է 2025 թվականի մայիսին: Գտնվելով Իրանի «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» երկաթուղային միջանցքների հանգույցում («Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ի արևելյան ճյուղի մի մասը), այն կարևոր կենտրոն է երկաթուղով բեռների բաշխման և արտահանման համար:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1c/82388697_123:0:2852:2047_1920x0_80_0_0_fbd14eadc47e43011c9ad05cc1c870f4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չոր նավահանգիստ, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, երկաթուղի
չոր նավահանգիստ, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, երկաթուղի
Ռուսաստանն Իրանի Ափրին «չոր նավահանգիստ» է ուղարկել երկրորդ կոնտեյներային գնացքը
Արձագանքելով աճող պահանջարկին՝ հետևողականորեն իրականացվում է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հիման վրա կանոնավոր ծառայությունների զարգացման ռազմավարությունը:
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Երկրորդ կոնտեյներային գնացքը Հյուսիսային երկաթուղու տարածքից ուղարկվել է իրանական «չոր նավահանգիստ» Ափրին: Այս մասին հայտնում է «РЖД Логистика» ընկերությունը։
Շարժակազմը բաղկացած է 62 քառասունֆուտանոց կոնտեյներներից, որոնք փոխադրում են թղթի արտադրանք։ Առաքումը հաստատում է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի (ՄՏՄ) Արևելյան երթուղով կանոնավոր լոգիստիկ ծառայության զարգացումը:
«РЖД Логистика»-ի գլխավոր տնօրեն Օլեգ Պոլեևը նշել է, որ Ափրին երկրորդ գնացքի ուղարկումը նշանակում է անցում փորձնական գործարկումներից դեպի կայուն լոգիստիկ ծառայություն:
«Մենք հետևողականորեն իրականացնում ենք «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ի հիման վրա կանոնավոր ծառայությունների զարգացման ռազմավարությունը՝ արձագանքելով հաճախորդների աճող պահանջարկին։ Այս առաքումը հաստատում է, որ ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջան արտահանման համար մենք կարող ենք շուկային հուսալի և տեխնոլոգիական լուծումներ առաջարկել», - ասել է նա:
Հաջողված առաջին առաքումը տեղի է ունեցել 2025 թվականի հոկտեմբերին: 62 քառասունֆուտանոց կոնտեյներով գնացքը 13 օրում Ղազախստանից Թուրքմենստան է հասել Ինչեբուրուն-Գորգան գծով՝ նոյեմբերի 8-ին ժամանելով Ափրին «չոր նավահանգիստը», որը գտնվում է Թեհրանից 20 կմ հեռավորության վրա։
Ափրինի չոր նավահանգիստը պաշտոնապես բացվել է 2025 թվականի մայիսին: Գտնվելով Իրանի «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» երկաթուղային միջանցքների հանգույցում («Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ի արևելյան ճյուղի մի մասը), այն կարևոր կենտրոն է երկաթուղով բեռների բաշխման և արտահանման համար: