https://arm.sputniknews.ru/20251212/rusastani-53-marzum-169-yndhatakja-zinagvorts-e-dzerbakalvel-adts-96808565.html
Ռուսաստանի 53 մարզում 169 ընդհատակյա զինագործ է ձերբակալվել. ԱԴԾ
Ռուսաստանի 53 մարզում 169 ընդհատակյա զինագործ է ձերբակալվել. ԱԴԾ
Sputnik Արմենիա
Զենքի ապօրինի շրջանառության հետ կապված գործողությունները շարունակվում են։ 12.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-12T11:38+0400
2025-12-12T11:38+0400
2025-12-12T11:39+0400
ռուսաստան
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
զենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1d/78865742_0:7:1100:626_1920x0_80_0_0_853f829b6df9823fa8a1367a56a80c6a.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) ներքին գործերի նախարարության և Ռոսգվարդիայի հետ համագործակցությամբ Ռուսաստանի 53 մարզում 169 ընդհատակյա զինագործի գործունեություն է կանխել։ Տեղեկությունը հայտնում է ԱԴԾ–ն։Օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններն իրականացվել են 2025 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին անօրինական զինագործների բնակության հասցեներում, այդ թվում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սևաստոպոլում, ԴԺՀ–ում և ԼԺՀ–ում։Կանխվել է Կիևի պատվերով կատարվող ՌԴ ՊՆ ավագ սպայի սպանությունը. հայտնի է կազմակերպիչը«Ապօրինի շրջանառությունից առգրավվել է 378 միավոր հայրենական և արտասահմանյան արտադրության հրազեն՝ 9 գնդացիր, 81 ինքնաձիգ, 27 գնդացիր ատրճանակ, 88 ատրճանակ, 173 հրացան, կարաբին և որսորդական հրացան, ինչպես նաև 32 նռնականետ, 94 հակատանկային, հակահետևակային և ականանետային ական, 7 հրետանային արկ, 11 էլեկտրական դետոնատոր, 703 նռնակ, ավելի քան 52 կգ պայթուցիկ նյութ (տրոտիլ և վառոդ), տարբեր տրամաչափի ավելի քան 223 հազար փամփուշտ։ Կասեցվել է զենքի արդիականացման և զինամթերքի արտադրության 44 ընդհատակյա արհեստանոցների գործունեություն», – ասվում է հայտարարության մեջ։Նշվում է, որ շարունակվում են խոցման միջոցների պատրաստման և ձևափոխման, ինչպես նաև անօրինական շրջանառության հետ կապված անօրինական գործողությունների բացահայտմանն ու կանխմանն ուղղված աշխատանքները։Մոսկվայում բացահայտել են ավելի քան 53 հազար միգրանտների ապօրինի օրինականացրած «ալիքը»
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1d/78865742_0:0:836:626_1920x0_80_0_0_d5d8b18b7e8736dcea03e5305d9445a5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , զենք
ռուսաստան, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , զենք
Ռուսաստանի 53 մարզում 169 ընդհատակյա զինագործ է ձերբակալվել. ԱԴԾ
11:38 12.12.2025 (Թարմացված է: 11:39 12.12.2025) Զենքի ապօրինի շրջանառության հետ կապված գործողությունները շարունակվում են։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) ներքին գործերի նախարարության և Ռոսգվարդիայի հետ համագործակցությամբ Ռուսաստանի 53 մարզում 169 ընդհատակյա զինագործի գործունեություն է կանխել։ Տեղեկությունը հայտնում է ԱԴԾ–ն։
Օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններն իրականացվել են 2025 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին անօրինական զինագործների բնակության հասցեներում, այդ թվում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սևաստոպոլում, ԴԺՀ–ում և ԼԺՀ–ում։
«Ապօրինի շրջանառությունից առգրավվել է 378 միավոր հայրենական և արտասահմանյան արտադրության հրազեն՝ 9 գնդացիր, 81 ինքնաձիգ, 27 գնդացիր ատրճանակ, 88 ատրճանակ, 173 հրացան, կարաբին և որսորդական հրացան, ինչպես նաև 32 նռնականետ, 94 հակատանկային, հակահետևակային և ականանետային ական, 7 հրետանային արկ, 11 էլեկտրական դետոնատոր, 703 նռնակ, ավելի քան 52 կգ պայթուցիկ նյութ (տրոտիլ և վառոդ), տարբեր տրամաչափի ավելի քան 223 հազար փամփուշտ։ Կասեցվել է զենքի արդիականացման և զինամթերքի արտադրության 44 ընդհատակյա արհեստանոցների գործունեություն», – ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ շարունակվում են խոցման միջոցների պատրաստման և ձևափոխման, ինչպես նաև անօրինական շրջանառության հետ կապված անօրինական գործողությունների բացահայտմանն ու կանխմանն ուղղված աշխատանքները։