https://arm.sputniknews.ru/20251212/qani-mard-e-ashkhatanq-pntrum-hajastanum-96829112.html
Քանի՞ մարդ է աշխատանք փնտրում Հայաստանում
Քանի՞ մարդ է աշխատանք փնտրում Հայաստանում
Sputnik Արմենիա
Միասնական սոցիալական ծառայությունը ներկայացրել է Հայաստանի աշխատաշուկայի իրավիճակը։ 12.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-12T16:52+0400
2025-12-12T16:52+0400
2025-12-12T16:53+0400
հայաստան
աշխատանք
գործատու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1f/68024869_0:84:1600:984_1920x0_80_0_0_7fae95c9797dc5d99aa7af0ff5d08c8f.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում 53 600 մարդ աշխատանք է փնտրում միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների միջոցով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը։Նրանցից 40 200–ը խորհրդատվություն են ստացել աշխատանքի և զբաղվածության օրենսդրության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության ծրագրերի, աշխատանքի փոփոխման մասին։Ըստ հաղորդագրության` տարածքային կենտրոնները համագործակցել են 18.100 գործատուի հետ, որոնցից հավաքագրվել է 8466 չկրկնվող թափուր աշխատատեղ: Դրանցից 813-ը նոր ստեղծված աշխատատեղեր են:Ծրագրի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 10 072 անձ (6045-ը՝ կին, 2072-ը՝ երիտասարդ, 94-ը՝ հաշմանդամություն ունեցող), որոնցից 4123-ը՝ ուղեգրերի միջոցով:Հիշեցնենք` 2025 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ տարածքային կենտրոններում հաշվառված էր աշխատանք փնտրող 54 900 մարդ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1f/68024869_88:0:1512:1068_1920x0_80_0_0_36466738bdccea9b29c42de03806ad62.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աշխատանք, գործատու
հայաստան, աշխատանք, գործատու
Քանի՞ մարդ է աշխատանք փնտրում Հայաստանում
16:52 12.12.2025 (Թարմացված է: 16:53 12.12.2025) Միասնական սոցիալական ծառայությունը ներկայացրել է Հայաստանի աշխատաշուկայի իրավիճակը։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում 53 600 մարդ աշխատանք է փնտրում միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների միջոցով։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը։
«2025 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ տարածքային կենտրոններում հաշվառված է աշխատանք փնտրող 53.6 հազար մարդ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նրանցից 40 200–ը խորհրդատվություն են ստացել աշխատանքի և զբաղվածության օրենսդրության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության ծրագրերի, աշխատանքի փոփոխման մասին։
Ըստ հաղորդագրության` տարածքային կենտրոնները համագործակցել են 18.100 գործատուի հետ, որոնցից հավաքագրվել է 8466 չկրկնվող թափուր աշխատատեղ: Դրանցից 813-ը նոր ստեղծված աշխատատեղեր են:
Ծրագրի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 10 072 անձ (6045-ը՝ կին, 2072-ը՝ երիտասարդ, 94-ը՝ հաշմանդամություն ունեցող), որոնցից 4123-ը՝ ուղեգրերի միջոցով:
Հիշեցնենք` 2025 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ տարածքային կենտրոններում հաշվառված էր աշխատանք փնտրող 54 900 մարդ։