https://arm.sputniknews.ru/20251212/qaghaqacineri-571-dem-e-hhum-sahmanadrutjan-pvopvokhutjany-gallupi-harcumy-96819053.html
Քաղաքացիների 57.1 դեմ է ՀՀ–ում Սահմանադրության փոփոխությանը. Gallup–ի հարցումը
Քաղաքացիների 57.1 դեմ է ՀՀ–ում Սահմանադրության փոփոխությանը. Gallup–ի հարցումը
Sputnik Արմենիա
Հայ հասարակությունը մերժում է Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները։ 12.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-12T14:08+0400
2025-12-12T14:08+0400
2025-12-12T14:10+0400
սահմանադրություն
հայաստան
հարցում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1d/54520373_0:85:1600:986_1920x0_80_0_0_fa040ccb3ae1599feb1c01029a4f5def.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Հարցվածների 57.1 % դեմ է Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը։ Հարցման արդյունքներն այսօր մամուլի ասուլիսին ներկայացրեց Gallup International-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։Նավասարդյանը հիշեցրեց, որ նոյեմբերի 19-ին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարեց, որ հայ-թուրքական սահմանը կբացվի միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։ Երկու օր անց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2026 թվականի ընտրություններից հետո Հայաստանը պետք է փոխի Հիմնական օրենքը (Սահմանադրությունը)։Նա հիշեցրեց, որ Gallup International-ը նմանատիպ հարցում երկու անգամ արել է 2024-ին և 2025 թվականներին։ 2024 թ.–ին 3,3%-ը հավանություն է տվել Սահմանադրության փոփոխությանը, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դա անվանել էր խաղաղության կնքման պայման։«Հայ հասարակությունը մերժում է արտաքին պահանջները, այսինքն` եթե Թուրքիան ու Ադրբեջանը ձգտում են խաղաղության, ապա չպետք է իրենք տորպեդահարեն գործընթացը»,– նշեց Նավասարդյանը։Հավելենք, որ հեռախոսային հարցումն անցկացվել է 1001 հարցվողի շրջանում` նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 5-ը ժամանակահատվածում։Եկեղեցու վարկանիշը զիջում է միայն բանակին. Հայաստանում անցկացված հարցման արդյունքները
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1d/54520373_0:0:1424:1068_1920x0_80_0_0_7a1b58c10c31ffa84e66c666bbeef86c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սահմանադրություն, հայաստան, հարցում
սահմանադրություն, հայաստան, հարցում
Քաղաքացիների 57.1 դեմ է ՀՀ–ում Սահմանադրության փոփոխությանը. Gallup–ի հարցումը
14:08 12.12.2025 (Թարմացված է: 14:10 12.12.2025) Հայ հասարակությունը մերժում է Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Հարցվածների 57.1 % դեմ է Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը։ Հարցման արդյունքներն այսօր մամուլի ասուլիսին ներկայացրեց Gallup International-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։
Նավասարդյանը հիշեցրեց, որ նոյեմբերի 19-ին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարեց, որ հայ-թուրքական սահմանը կբացվի միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։ Երկու օր անց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2026 թվականի ընտրություններից հետո Հայաստանը պետք է փոխի Հիմնական օրենքը (Սահմանադրությունը)։
«Հարցվածների 7,3%-ը կարծում է, որ պետք է լիովին նոր Սահմանադրություն լինի, այսինքն՝ նրանք համաձայն են Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած նախաձեռնությանը։ 20,7%-ը կարծում է, որ պետք է Սահմանադրության մեջ որոշ կետեր փոխել։ Եվս 57,1% հարցվածներ կարծում են, որ Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ», - ասաց Նավասարդյանը։
Նա հիշեցրեց, որ Gallup International-ը նմանատիպ հարցում երկու անգամ արել է 2024-ին և 2025 թվականներին։ 2024 թ.–ին 3,3%-ը հավանություն է տվել Սահմանադրության փոփոխությանը, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դա անվանել էր խաղաղության կնքման պայման։
«Հայ հասարակությունը մերժում է արտաքին պահանջները, այսինքն` եթե Թուրքիան ու Ադրբեջանը ձգտում են խաղաղության, ապա չպետք է իրենք տորպեդահարեն գործընթացը»,– նշեց Նավասարդյանը։
Հավելենք, որ հեռախոսային հարցումն անցկացվել է 1001 հարցվողի շրջանում` նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 5-ը ժամանակահատվածում։