https://arm.sputniknews.ru/20251212/putinn-u-erdvoghany-qnnarkel-en-iravitshaky-haravajin-kvovkasum-96833927.html
Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
Sputnik Արմենիա
Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդները բանակցություններ են անցկացրել Աշխաբադում: 12.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-12T18:31+0400
2025-12-12T18:31+0400
2025-12-12T18:32+0400
վլադիմիր պուտին
ռեջեփ թայիփ էրդողան
հարավային կովկաս
թուրքիա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0c/96833004_0:0:2917:1640_1920x0_80_0_0_90bb62d5dfb58a81a8a1d2584f9c2229.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն Աշխաբադում կայացած բանակցությունների ընթացքում մանրամասն քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Սիրիայում:«Հանդիպմանը քննարկվել են Պաղեստինում և Սիրիայում տիրող իրավիճակին, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղ գործընթացին վերաբերող հարցեր», – հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի գրասենյակը:Բացի այդ, կողմերը քննարկել են ուկրաինական կարգավորումը։Մասնավորապես, Էրդողանը Պուտինին հայտնել է Ուկրաինայի հարցով ցանկացած ձևաչափով բանակցություններն ընդունելու Թուրքիայի պատրաստակամության մասին։Նշենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հանդիպել են Աշխաբադում Խաղաղության և վստահության միջազգային տարվան, Չեզոքության միջազգային օրվան և Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակին նվիրված համաժողովին:
հարավային կովկաս
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0c/96833004_86:0:2815:2047_1920x0_80_0_0_1f80e619691b1283dcd8c55bc0ac3a58.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, ռեջեփ թայիփ էրդողան, հարավային կովկաս, թուրքիա, ռուսաստան
վլադիմիր պուտին, ռեջեփ թայիփ էրդողան, հարավային կովկաս, թուրքիա, ռուսաստան
Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
18:31 12.12.2025 (Թարմացված է: 18:32 12.12.2025) Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդները բանակցություններ են անցկացրել Աշխաբադում:
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն Աշխաբադում կայացած բանակցությունների ընթացքում մանրամասն քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Սիրիայում:
«Հանդիպմանը քննարկվել են Պաղեստինում և Սիրիայում տիրող իրավիճակին, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղ գործընթացին վերաբերող հարցեր», – հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի գրասենյակը:
Բացի այդ, կողմերը քննարկել են ուկրաինական կարգավորումը։
Մասնավորապես, Էրդողանը Պուտինին հայտնել է Ուկրաինայի հարցով ցանկացած ձևաչափով բանակցություններն ընդունելու Թուրքիայի պատրաստակամության մասին։
«Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան ուշադիր հետևում է բանակցային գործընթացին, և որ այդ համատեքստում Թուրքիան պատրաստ է ընդունել ցանկացած ձևաչափով բանակցություններ», – ասվում է Թուրքիայի նախագահի գրասենյակի հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հանդիպել են Աշխաբադում Խաղաղության և վստահության միջազգային տարվան, Չեզոքության միջազգային օրվան և Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակին նվիրված համաժողովին: