https://arm.sputniknews.ru/20251212/pashinjany-eatm-erkrneri-varchapetneri-het-tsanvotacel-e-atvom-tangarani-cucanmushnerin-96816155.html
Փաշինյանը ԵԱՏՄ երկրների վարչապետների հետ ծանոթացել է «Ատոմ» թանգարանի ցուցանմուշներին
Փաշինյանը ԵԱՏՄ երկրների վարչապետների հետ ծանոթացել է «Ատոմ» թանգարանի ցուցանմուշներին
Sputnik Արմենիա
«Ատոմը» եզակի թանգարան է, որը նվիրված է անցյալի, ներկայի և ապագայի միջուկային տեխնոլոգիաներին։ 12.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-12T13:17+0400
2025-12-12T13:17+0400
2025-12-12T16:11+0400
հայաստան
ռուսաստան
մոսկվա
թանգարան
նիկոլ փաշինյան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0c/96824687_0:0:1920:1080_1920x0_80_0_0_e37bd39bde47eb4b1b11234d2b47dc26.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների հետ ծանոթացել է Մոսկվայի Ազգային տնտեսության նվաճումների ցուցահանդեսում (ВДНХ) գտնվող «Ատոմ» թանգարանի ցուցանմուշներին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Թանգարանում նրանց դիմավորել է «Ռոսատոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։Համաժողովի ընթացքում պատվիրակությունների ղեկավարներին կներկայացվեն կենսատեխնոլոգիայի, արդյունաբերական ախտորոշման և շրջակա միջավայրի անվտանգության ոլորտներում երիտասարդ գիտնականների միջազգային թիմերի` եզրափակիչ փուլ անցած նախագծերն ու տեխնոլոգիական մշակումները։ Եզրափակիչին մասնակցելու համար նախագծերի ընտրությունը կատարվել է մի քանի փուլով։ Արդյունքում համաժողովի եզրափակիչ փուլի համար ընտրվել են վեց նախագծեր, որոնց վրա աշխատում են տարբեր երկրների թիմեր։Նախագծերից մեկը ներառում է հեղուկ և գազային միջավայրերի մաքրման համար նախատեսված համալիր մոդուլային լուծումների մշակում։ Նախագծի նպատակն է ստեղծել ջրային անվտանգության, արդյունաբերական էներգաարդյունավետության, հումքի խորը վերամշակման բարձրացման, բնապահպանության և կյանքի որակի բարելավման համար նախատեսված տեխնոլոգիական կայանքներ։Համաժողովն անցկացվում է գիտության, տեխնոլոգիաների ոլորտում բազմակողմանի համագործակցությունը զարգացնելու, երիտասարդական նախաձեռնություններին աջակցելու և Եվրասիական տարածաշրջանում հեռանկարային մշակումների առաջմղման համար։Հիշեցնենք` Փաշինյանը Մոսկվա է մեկնել դեկտեմբերի 11-ին։
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0c/96824687_84:0:1524:1080_1920x0_80_0_0_abc6fca97a33e86ec5bcb068265cf6c2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, մոսկվա, թանգարան, նիկոլ փաշինյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, ռուսաստան, մոսկվա, թանգարան, նիկոլ փաշինյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
Փաշինյանը ԵԱՏՄ երկրների վարչապետների հետ ծանոթացել է «Ատոմ» թանգարանի ցուցանմուշներին
13:17 12.12.2025 (Թարմացված է: 16:11 12.12.2025) «Ատոմը» եզակի թանգարան է, որը նվիրված է անցյալի, ներկայի և ապագայի միջուկային տեխնոլոգիաներին։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների հետ ծանոթացել է Մոսկվայի Ազգային տնտեսության նվաճումների ցուցահանդեսում (ВДНХ) գտնվող «Ատոմ» թանգարանի ցուցանմուշներին։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին։ Թանգարանում նրանց դիմավորել է «Ռոսատոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։
ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները՝ Միխայիլ Միշուստինը, Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Տուրչինը, Օլժաս Բեկտենովը, Ադիլբեկ Կասիմալիևը և Կոխիր Ռասուլզոդան, այսօր կմասնակցեն գիտության և տեխնոլոգիաների ոլորտի համագործակցության միջազգային համաժողովին։
Համաժողովի ընթացքում պատվիրակությունների ղեկավարներին կներկայացվեն կենսատեխնոլոգիայի, արդյունաբերական ախտորոշման և շրջակա միջավայրի անվտանգության ոլորտներում երիտասարդ գիտնականների միջազգային թիմերի` եզրափակիչ փուլ անցած նախագծերն ու տեխնոլոգիական մշակումները։ Եզրափակիչին մասնակցելու համար նախագծերի ընտրությունը կատարվել է մի քանի փուլով։ Արդյունքում համաժողովի եզրափակիչ փուլի համար ընտրվել են վեց նախագծեր, որոնց վրա աշխատում են տարբեր երկրների թիմեր։
Նախագծերից մեկը ներառում է հեղուկ և գազային միջավայրերի մաքրման համար նախատեսված համալիր մոդուլային լուծումների մշակում։ Նախագծի նպատակն է ստեղծել ջրային անվտանգության, արդյունաբերական էներգաարդյունավետության, հումքի խորը վերամշակման բարձրացման, բնապահպանության և կյանքի որակի բարելավման համար նախատեսված տեխնոլոգիական կայանքներ։
Համաժողովն անցկացվում է գիտության, տեխնոլոգիաների ոլորտում բազմակողմանի համագործակցությունը զարգացնելու, երիտասարդական նախաձեռնություններին աջակցելու և Եվրասիական տարածաշրջանում հեռանկարային մշակումների առաջմղման համար։
Հիշեցնենք`
Փաշինյանը Մոսկվա է մեկնել դեկտեմբերի 11-ին։