https://arm.sputniknews.ru/20251212/kambvojan-petq-e-katari-apaeskalaciaji-arajin-qajly-tailandi-varchapet-96843629.html
Կամբոջան պետք է կատարի ապաէսկալացիայի առաջին քայլը․ Թաիլանդի վարչապետ
Կամբոջան պետք է կատարի ապաէսկալացիայի առաջին քայլը․ Թաիլանդի վարչապետ
Sputnik Արմենիա
Թաիլանդի կառավարության ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր, որ Կամբոջայի հետ ոչ մի հրադադար չի լինի: 12.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-12T21:59+0400
2025-12-12T21:59+0400
2025-12-12T22:17+0400
թաիլանդ
կամբոջա
բախումներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/09/96703035_0:167:1600:1067_1920x0_80_0_0_51cfadafc443ac76ceb7c16d4c4852cb.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Կամբոջան պետք է առաջինը գնա Թաիլանդի հետ սահմանային հակամարտության ապաէսկալացմանը։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արտասահմանյան լրատվամիջոցներին, հայտարարել է Թաիլանդի վարչապետ Անութին Չանվիրակունը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի արդյունքներով։«Մենք երբեք չենք ցանկացել այն, ինչ Կամբոջային է պատկանում: Կամբոջան պետք է առաջինը դադարեցնի ամեն ինչ։ Իրավիճակը պետք է շտկի այն կողմը, որը խախտել է համաձայնագիրը, այլ ոչ թե այն կողմը, որը հարձակման է ենթարկվել»,-ասել է նա լրագրողներին։Նրա խոսքով՝ պետք չէ հրադադար հայտարարել, այլ պետք է, որ Կամբոջան դադարեցնի կրակը և դուրս բերի զորքերը։Ավելի վաղ Թաիլանդի վարչապետը հայտարարել էր, որ Կամբոջայի հետ ոչ մի հրադադար չի լինի։Ավելի վաղ կամբոջական ԶԼՄ-ները հայտնել էին, որ կատաղի մարտերը շարունակվում են թայ-կամբոջական սահմանի ողջ երկայնքով: Վերջին տվյալներով՝ Կամբոջայի սահմանամերձ նահանգների վրա թայլանդացի զինվորականների հարձակումների պատճառով ավելի քան 54,5 հազար մարդ լքել են իրենց տները, Թաիլանդում ընդհանուր առմամբ տարհանվել է 400 հազար բնակիչ, որոնցից 125 հազարը գտնվում են ժամանակավոր տեղակայման կետերում՝ սահմանամերձ նահանգներում:Թաիլանդի և Կամբոջայի միջև սահմանային հակամարտությունը, որը սկսվել էր գարնանը, հուլիսի վերջին վերաճել է ինտենսիվ մարտական բախումների՝ ծանր սպառազինության, հրետանու և ավիացիայի կիրառմամբ: Ռազմական գործողություններն ավարտվել են ԱՄՆ-ի, Չինաստանի և 2025 թվականին ԱՍԵԱՆ-ում նախագահող Մալայզիայի միջնորդությամբ հրադադարի հաստատմամբ։2025 թվականի հոկտեմբերի վերջին Թաիլանդի և Կամբոջայի առաջնորդները հակամարտության կարգավորման մասին հռչակագիր են ստորագրել։ Արարողությունը կայացել է Կուալա Լումպուրում՝ ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի շրջ անակում։Համաձայնագրի ստորագրմանը հետևել է գագաթնաժողովին ժամանած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
թաիլանդ
կամբոջա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/09/96703035_89:0:1512:1067_1920x0_80_0_0_b4af6ba6f0c37ffb3a7e7cb1b5c38716.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թաիլանդ, կամբոջա, բախումներ
թաիլանդ, կամբոջա, բախումներ
Կամբոջան պետք է կատարի ապաէսկալացիայի առաջին քայլը․ Թաիլանդի վարչապետ
21:59 12.12.2025 (Թարմացված է: 22:17 12.12.2025) Թաիլանդի կառավարության ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր, որ Կամբոջայի հետ ոչ մի հրադադար չի լինի:
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Կամբոջան պետք է առաջինը գնա Թաիլանդի հետ սահմանային հակամարտության ապաէսկալացմանը։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արտասահմանյան լրատվամիջոցներին, հայտարարել է Թաիլանդի վարչապետ Անութին Չանվիրակունը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի արդյունքներով։
«Մենք երբեք չենք ցանկացել այն, ինչ Կամբոջային է պատկանում: Կամբոջան պետք է առաջինը դադարեցնի ամեն ինչ։ Իրավիճակը պետք է շտկի այն կողմը, որը խախտել է համաձայնագիրը, այլ ոչ թե այն կողմը, որը հարձակման է ենթարկվել»,-ասել է նա լրագրողներին։
Նրա խոսքով՝ պետք չէ հրադադար հայտարարել, այլ պետք է, որ Կամբոջան դադարեցնի կրակը և դուրս բերի զորքերը։
Ավելի վաղ Թաիլանդի վարչապետը հայտարարել էր, որ Կամբոջայի հետ ոչ մի հրադադար չի լինի։
Թաիլանդի և Կամբոջայի սահմանամերձ շրջաններում ռազմական գործողությունների սրացումը սկսվել է անցած հանգստյան օրերին։ Կողմերը միմյանց մեղադրել են հրադադարը խախտելու մեջ, Թաիլանդի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել։
Ավելի վաղ կամբոջական ԶԼՄ-ները հայտնել էին, որ կատաղի մարտերը շարունակվում են թայ-կամբոջական սահմանի ողջ երկայնքով: Վերջին տվյալներով՝ Կամբոջայի սահմանամերձ նահանգների վրա թայլանդացի զինվորականների հարձակումների պատճառով ավելի քան 54,5 հազար մարդ լքել են իրենց տները, Թաիլանդում ընդհանուր առմամբ տարհանվել է 400 հազար բնակիչ, որոնցից 125 հազարը գտնվում են ժամանակավոր տեղակայման կետերում՝ սահմանամերձ նահանգներում:
Թաիլանդի և Կամբոջայի միջև սահմանային հակամարտությունը, որը սկսվել էր գարնանը, հուլիսի վերջին վերաճել է ինտենսիվ մարտական բախումների՝ ծանր սպառազինության, հրետանու և ավիացիայի կիրառմամբ: Ռազմական գործողություններն ավարտվել են ԱՄՆ-ի, Չինաստանի և 2025 թվականին ԱՍԵԱՆ-ում նախագահող Մալայզիայի միջնորդությամբ հրադադարի հաստատմամբ։
2025 թվականի հոկտեմբերի վերջին Թաիլանդի և Կամբոջայի առաջնորդները հակամարտության կարգավորման մասին հռչակագիր են ստորագրել։ Արարողությունը կայացել է Կուալա Լումպուրում՝ ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի շրջ անակում։Համաձայնագրի ստորագրմանը հետևել է գագաթնաժողովին ժամանած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: