https://arm.sputniknews.ru/20251212/israjely-hardzakvel-e-libanani-haravum-hzbvollahi-varzhakan-hamaliri-vra-96832248.html
Իսրայելը հարձակվել է Լիբանանի հարավում «Հզբոլլահի» վարժական համալիրի վրա
Իսրայելը հարձակվել է Լիբանանի հարավում «Հզբոլլահի» վարժական համալիրի վրա
Sputnik Արմենիա
Իսրայելցի զինվորականները նշել են՝ սա «Հզբոլլահի» երկրորդ համալիրն է, որը շաբաթվա ընթացքում հարձակման է ենթարկվել: 12.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-12T17:32+0400
2025-12-12T17:32+0400
2025-12-12T17:32+0400
իսրայել
հզբոլլահ
լիբանան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1f/78940390_0:167:1600:1067_1920x0_80_0_0_dc9a0bc628c8c135ab4113901985a81b.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ հարձակվել է «Հզբոլլահ» շարժման՝ Լիբանանի հարավում գտնվող վարժական ճամբարների վրա: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։Զինվորականները նշել են՝ սա «Հզբոլլահի» երկրորդ համալիրն է, որը շաբաթվա ընթացքում հարձակման է ենթարկվել։Համաձայն կարգավորման ամերիկյան ծրագրի՝ 2024 թվականի նոյեմբերի 27-ի գիշերը ուժի մեջ է մտել Իսրայելի և Լիբանանի միջև գրեթե 14 ամիս շարունակվող հակամարտության հրադադարի ռեժիմը: Ըստ պլանի՝ հրադադարից հետո 60 օրվա ընթացքում Լիբանանի բանակը պետք է զբաղեցներ երկրի հարավում գտնվող տարածքները, իսկ «Հզբոլլահի» ուժերն ու ենթակառուցվածքները պետք է հետ քաշվեին Լիտանի գետից հյուսիս, որը տարբեր տեղամասերում հոսում է Իսրայելի հետ սահմանից 20-30 կմ հեռավորության վրա:
իսրայել
լիբանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1f/78940390_95:0:1518:1067_1920x0_80_0_0_c42862bc385acad970bd40dfbe39c1fc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, հզբոլլահ, լիբանան
իսրայել, հզբոլլահ, լիբանան
Իսրայելը հարձակվել է Լիբանանի հարավում «Հզբոլլահի» վարժական համալիրի վրա
Իսրայելցի զինվորականները նշել են՝ սա «Հզբոլլահի» երկրորդ համալիրն է, որը շաբաթվա ընթացքում հարձակման է ենթարկվել:
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ հարձակվել է «Հզբոլլահ» շարժման՝ Լիբանանի հարավում գտնվող վարժական ճամբարների վրա: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
«Որոշ ժամանակ առաջ ՑԱԽԱԼ-ը հարված է հասցրել «Հըզբոլլահի» վարժական համալիրին, որն օգտագործվում է «Ռադվան» հատուկ ստորաբաժանման կողմից այդ կազմակերպության ահաբեկիչների համար վարժանքներ և դասընթացներ անցկացնելու նպատակով», - ասված է հաղորդագրության մեջ:
Զինվորականները նշել են՝ սա «Հզբոլլահի» երկրորդ համալիրն է, որը շաբաթվա ընթացքում հարձակման է ենթարկվել։
Համաձայն կարգավորման ամերիկյան ծրագրի՝ 2024 թվականի նոյեմբերի 27-ի գիշերը ուժի մեջ է մտել Իսրայելի և Լիբանանի միջև գրեթե 14 ամիս շարունակվող հակամարտության հրադադարի ռեժիմը: Ըստ պլանի՝ հրադադարից հետո 60 օրվա ընթացքում Լիբանանի բանակը պետք է զբաղեցներ երկրի հարավում գտնվող տարածքները, իսկ «Հզբոլլահի» ուժերն ու ենթակառուցվածքները պետք է հետ քաշվեին Լիտանի գետից հյուսիս, որը տարբեր տեղամասերում հոսում է Իսրայելի հետ սահմանից 20-30 կմ հեռավորության վրա: