https://arm.sputniknews.ru/20251212/irani-mijukajin-tsragir-gaz-ev-elektraenergia-inch-en-qnnarkel-putinn-u-pezeshqiany-96821233.html
Իրանի միջուկային ծրագիր, գազ և էլեկտրաէներգիա. ի՞նչ են քննարկել Պուտինն ու Փեզեշքիանը
Իրանի միջուկային ծրագիր, գազ և էլեկտրաէներգիա. ի՞նչ են քննարկել Պուտինն ու Փեզեշքիանը
Sputnik Արմենիա
Մոսկվան Իրանի միջուկային ծրագրի շուրջ սերտ համագործակցում է Թեհրանի հետ։ 12.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-12T14:39+0400
2025-12-12T14:39+0400
2025-12-12T14:56+0400
ռուսաստան
իրանի իսլամական հանրապետություն
վլադիմիր պուտին
մասուդ փեզեշքիան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0c/96816909_0:0:1920:1080_1920x0_80_0_0_da90b498f275ac86f9f24d8b06ce350e.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ու Իրանը քննարկում են գազի և էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանը հետ հանդիպման ժամանակ։Նա նշել է, որ Ռուսաստանն ու Իրանը համագործակցում են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ Բուշերի ատոմակայանի, ենթակառուցվածքների զարգացման, որը ներառում է նաև Հյուսիս-հարավ միջանցքը։ՌԴ առաջնորդն ընդգծել է, որ Մոսկվան ՄԱԿ-ի հարթակում սերտ համագործակցում է Թեհրանի հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ։«Մենք սերտ կապի մեջ ենք բոլոր կարևոր միջազգային հարցերի շուրջ, այդ թվում՝ իրանական միջուկային ծրագրին վերաբերող բոլոր հարցերի։ Դուք գիտեք մեր դիրքորոշումը, մենք աջակցում ենք Իրանին ՄԱԿ-ում», – ասել է Պուտինը։Ռուսաստանի առաջնորդը նաև ընդգծել է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճը։Ռուսաստանի առաջնորդը խոսել է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հետ պարբերաբար իրականացվող հանդիպումների մասին։«Մենք պարբերաբար հանդիպում ենք։ Տարեսկզբին մենք ոչ միայն հանդիպեցինք, այլև մեր համապարփակ գործընկերության, հատկապես ռազմավարական գործընկերության վերաբերյալ շատ կարևոր համաձայնագիր ստորագրեցինք», – ասել է Պուտինը։Վլադիմիր Պուտինի և Մասուդ Փեզեշքիանի բանակցություններն ընթանում են Աշխաբադում, որտեղ երկու երկրների առաջնորդները մասնակցում են Խաղաղության և վստահության միջազգային տարվան, Չեզոքության միջազգային օրվան և Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակին նվիրված համաժողովին։ՌԴ–Իրան փոխադրումների ժամանակը կրճատվել է 11 օրով. Ռուսական երկաթուղիներ
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Встреча Путина с президентом Ирана в Ашхабаде
Sputnik Արմենիա
Встреча Путина с президентом Ирана в Ашхабаде.
2025-12-12T14:39+0400
true
PT2M02S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0c/96816909_262:0:1702:1080_1920x0_80_0_0_017eba18a255054e222d0e05036ca647.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, վլադիմիր պուտին, մասուդ փեզեշքիան, видео, տեսանյութ, տեսանյութեր
ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, վլադիմիր պուտին, մասուդ փեզեշքիան, видео, տեսանյութ, տեսանյութեր
Իրանի միջուկային ծրագիր, գազ և էլեկտրաէներգիա. ի՞նչ են քննարկել Պուտինն ու Փեզեշքիանը
14:39 12.12.2025 (Թարմացված է: 14:56 12.12.2025) Մոսկվան Իրանի միջուկային ծրագրի շուրջ սերտ համագործակցում է Թեհրանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ու Իրանը քննարկում են գազի և էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանը հետ հանդիպման ժամանակ։
Նա նշել է, որ Ռուսաստանն ու Իրանը համագործակցում են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ Բուշերի ատոմակայանի, ենթակառուցվածքների զարգացման, որը ներառում է նաև Հյուսիս-հարավ միջանցքը։
ՌԴ առաջնորդն ընդգծել է, որ Մոսկվան ՄԱԿ-ի հարթակում սերտ համագործակցում է Թեհրանի հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ։
«Մենք սերտ կապի մեջ ենք բոլոր կարևոր միջազգային հարցերի շուրջ, այդ թվում՝ իրանական միջուկային ծրագրին վերաբերող բոլոր հարցերի։ Դուք գիտեք մեր դիրքորոշումը, մենք աջակցում ենք Իրանին ՄԱԿ-ում», – ասել է Պուտինը։
Ռուսաստանի առաջնորդը նաև ընդգծել է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճը։
«Անցյալ տարի ապրանքաշրջանառությունն աճել է 13%, իսկ այս տարի՝ առաջին երեք եռամսյակներում` ևս 8%–ով», – ասել է Պուտինը։
Ռուսաստանի առաջնորդը խոսել է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հետ պարբերաբար իրականացվող հանդիպումների մասին։
«Մենք պարբերաբար հանդիպում ենք։ Տարեսկզբին մենք ոչ միայն հանդիպեցինք, այլև մեր համապարփակ գործընկերության, հատկապես ռազմավարական գործընկերության վերաբերյալ շատ կարևոր համաձայնագիր ստորագրեցինք», – ասել է Պուտինը։
Վլադիմիր Պուտինի և Մասուդ Փեզեշքիանի բանակցություններն ընթանում են Աշխաբադում, որտեղ երկու երկրների առաջնորդները մասնակցում են Խաղաղության և վստահության միջազգային տարվան, Չեզոքության միջազգային օրվան և Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակին նվիրված համաժողովին։