00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
3 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Զոհրաբյան
Մենք, իհարկե, հասնելու ենք արդարության, այդ օրը գալու է. Արա Զոհրաբյան
09:05
11 ր
Էդգար Գալստյան
Այնպես չէ, որ հանձնաժողովներ չեն ստեղծվել, բայց առաջարկների 90 տոկոսը մնացել է թղթի վրա․ Էդգար Գալստյան
09:17
8 ր
Գուրգեն Խանջյան
Ինչպե՞ս է ստացվում, որ նախորդ տարիներին բավարարում էինք պահանջներին, հիմա՝ ոչ. Գուրգեն Խանջյան
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հերթական լղոզված պատասխանը. Խանջյանը` «Գրեթերթի» ֆինանսավորումը դադարեցնելու մասին

© Sputnik / Ashot GevorgyanГурген Ханджян
Гурген Ханджян - Sputnik Արմենիա, 1920, 12.12.2025
Բաժանորդագրվել
Գուրգեն Խանջյանի մոտ հարց է առաջանում` ինչպե՞ս էր՝ 20 տարի հաղթահարում էին, հիմա հանկարծ չհաղթահարեց, երբ նույն բան են ներկայացրել։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik․ «Գրեթերթ» պարբերականը չի հաղթահարել մասնագիտական խորհրդի առավելագույն գնահատականների հանրագումարի 60%-ի շեմը։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ ԿԳՄՍՆ-ն պարզաբանել է թերթի ֆինանսավորման դադարեցումը։ Թե ինչ չափորոշիչներ են հարկավոր 60% շեմին հասնելու համար, նախարարությունը չի պարզաբանել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ պետական ֆինանսական աջակցությունից զրկվել է Գրողների միության երիտասարդական գրական պարբերականը՝ «Գրեթերթը»։
««Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագիրը դրամաշնորհային ծրագիր է, որն անցկացվում է բացառապես մրցութային կարգով, որի համաձայն՝ մրցույթին ներկայացված հայտերը ուսումնասիրվում, գնահատվում են մասնագիտական խորհրդի կողմից։ Ըստ կարգի՝ դրական գնահատականի է արժանանում առավելագույն միավորի ոչ պակաս, քան 60%-ը հաղթահարած հայտը»,– պարզաբանել է նախարարությունը։
«Գրեթերթ» գրական-երիտասարդական ամսաթերթի գլխավոր խմբագիր Գուրգեն Խանջյանը մեզանից տեղեկացավ, թե ինչ հիմքով է նախարարությունը մերժել իրենց թերթի ֆինանսավորումը։ Նա ԿԳՄՍՆ-ի պատասխանը հերթական լղոզված արդարացում որակեց ու վստահեցրեց, որ չգիտի՝ ինչ միավորների մասին է խոսքը։
«Մեկ ասում են՝ ուզում ենք թղթե թերթերը պակասեցնել հանրապետությունում, մեկ ասում են՝ Գրողների միությունը մի հատ գրական թերթ ունի ու դա բավական է, բայց նույնիսկ չգիտեն, որ իրենց ասածը միայն Գրողների միությանը չէ, այլ՝ կեսն ինձ է պատկանում։ Հիմա ինչ-որ 60 միավորի մասին են ասել, ես էդ միավորներից գլուխ չեմ հանում, միայն գիտեմ, որ «Գրեթերթը» ընդունված էր երիտասարդ հեղինակների կողմից, այսօր էլ բոլորը անհանգստացած են, նույնիսկ ուզում են փող հավաքեն 18-20-տարեկան ջահել հեղինակները, որ «Գրեթերթը» շարունակի աշխատել։ Ես մերժեցի՝ մենք ողորմություն չենք հավաքելու կամ հանգանակություն չենք անելու, ամոթ է»,– ասաց Խանջյանը։
Հայ արձակագրի խոսքով՝ իրենք ներկայացրել են այն ամենը, ինչ նախորդ տարիներին։ Խանջյանի մոտ հարց է առաջացել՝ ինչպես է նախորդ տարիներին բավարարում էին պահանջներին, հիմա՝ ոչ։
«Չեմ հասկանում՝ նախարարությունն ինչ է ասում, երևի նման բաներ է ասում, որ պրծնի։ Ո՞նց կարող է՝ 20 տարի հաղթահարում էր, հիմա հանկարծ չհաղթահարեց, կամ էլ մյուս թերթերը հիմա, որ նայենք, թե ինչով են զբաղված, ինչ են անում, ավելին՝ ամսագրեր կան, որ տարին մի անգամ հազիվ են լույս տեսնում։ Թե դրանք ինչո՞վ են հաղթահարում այդ շեմը, չգիտեմ։ Սա մաքուր քաղաքական է»,– ընդգծեց Գուրգեն Խանջյանը։
Նախարարությունից մեզ տրամադրված թվերից երևում է, որ վերջին տարիներին ֆինանսավորումն արդեն որոշակի նվազել էր։ «Գրեթերթ» պարբերականը ԿԳՄՍՆ-ից 2020-2022 թվականներին յուրաքանչյուր տարվա համար ստացել է 2 մլն 640-հազարական դրամ, 2023-2025 թվականներին ֆինանսավորումը քչացել է՝ դառնալով յուրաքանչյուր տարվա համար 2 մլն 300-հազարական դրամ։ Սակայն Գուրգեն Խանջյանը նախկին ֆինանսավորումից չդժգոհեց՝ ասելով, թե փորձել են տեղավորվել ու ամեն ինչ հասցնել։
«Հաշվապահի, ցրիչի, ձևավորողի, լուսանկարիչի, գլխավոր խմբագրի, սրբագրիչի աշխատանքը, որ հաշվում ես, ծերը ծերին չէր հասնում։ Ես եմ ֆոկուսնիկ եղել, էլի։ Աշխատավարձիս կեսից ավելի տվել եմ, որ էդ թերթը պահպանվի։ Ես էի տոպրակներով էդ թերթը տանում գրադարանին, գրախանութներին, որովհետև ուրիշ աշխատող չէի կարողանում վարձել»,– ասաց Խանջյանը։
Չնայած ֆինանսավորման դադարեցմանը՝ Խանջյանը մտադիր չէ դադարեցնել թերթի աշխատանքը։ Նրա խոսքով՝ այժմ փորձում են հովանավորներ գտնել, եթե չգտնեն, ավելի ակտիվ կօգտագործեն կայքը, «Գրեթերթ»–ում տպագրվողներ փոդքասթներ կանեն։
Գուրգեն Խանջյանը վերջում հավելեց՝ գալիք տարի կնշվի «Գրեթերթի» 20-ամյակը, ու հոբելյանական համար կտպեն։
Լրահոս
0