https://arm.sputniknews.ru/20251212/erevani-143-dprvocum-smartfvonneri-ogtagvortsumn-arden-argelvel-e-bacarutjunner-klinen-96832805.html
Երևանի 143 դպրոցում սմարթֆոնների օգտագործումն արդեն արգելվել է․ բացառություններ կլինեն
Երևանի 143 դպրոցում սմարթֆոնների օգտագործումն արդեն արգելվել է․ բացառություններ կլինեն
Sputnik Արմենիա
Խելացի սարքավորումների կիրառումը թույլատրվում է միայն ուսումնական նպատակներով՝ ուսուցչի հրահանգով, դասագրքերում QR ծածկագրերից օգտվելու համար: 12.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-12T17:56+0400
2025-12-12T17:56+0400
2025-12-12T17:56+0400
դպրոց
հեռախոս
երևան
երևանի քաղաքապետարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0c/96832632_0:0:1280:720_1920x0_80_0_0_1eb3b367206eba3a48a9308d3c131595.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Երևանի համայնքային 151 դպրոցներից 143-ում սմարտֆոնների և էլեկտրոնային այլ սարքերի օգտագործումն արգելվել է: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը, որի նախաձեռնությամբ էլ իրականացվել է այս գործընթացը։Նշվում է, որ դրանց արգելումն ամրագրված է կրթական հաստատությունների ներքին կարգապահական կանոններում:Երևանի քաղաքապետարանից նաև ընդգծել են, որ հետազոտությունները ցույց են տվել, որ դասի ընթացքում հեռախոսների սահմանափակումը միջինում 6–14%-ով բարձրացնում է աշակերտների առաջադիմությունը: Բացի դրանից, միայն հեռախոսի առկայությունը, անգամ, եթե այն չի օգտագործվում, նվազեցնում է ուշադրության մակարդակը, իսկ սահմանափակման պայմաններում աշակերտները կարողանում են ավելի երկար և ավելի լավ կենտրոնանալ։Խելացի սարքավորումների կիրառումը թույլատրվում է միայն ուսումնական նպատակներով՝ ուսուցչի հրահանգով, դասագրքերում QR ծածկագրերից օգտվելու համար:Աշակերտներն էլ ընդգծել են՝ դասերի սկսելուց առաջ հեռախոսները դնում են տուփի մեջ ու հանձնում։ Լևոն Միրզախանյանի անվան թիվ 155 դպրոցի տնօրեն Նաիրա Մանվելյանն էլ նշել է՝ որևէ խնդիր չեն ունեցել, ինչպես նաև մանկավարժների և աշակերտների կողմից դժգոհություններ չեն եղել։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկել էր դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործումը սահմանափակել։Հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանն էլ ընդգծել էր, որ 1-6-րդ դասարանների սովորողներին բացարձակապես թույլ չտալ դասապրոցեսի, միջոցառումների, դասամիջոցների ժամանակ իրենց մոտ ունենալ միացված հեռախոսներ։ Առանձին դեպքերում, երբ երեխան պետք է ստիպված իր հետ հեռախոս բերի դպրոց, այն դասերի սկզբում պետք է հանձնվի դասղեկին, որը կպահվի համապատասխան տեղում և միայն դասերի ավարտից հետո հնարավոր կլինի վերցնել։ 7-րդից 10-րդ դասարանների համար առաջարկվել էր սահմանափակումներով օգտագործում։ Ընդ որում՝ խոսքը ոչ միայն հեռախոսների, այլև պլանշետների, խելացի ժամացույցների մասին է։ Նշվել էր՝ կարող է օգտագործվել բացառապես կրթական նպատակով և միայն ուսուցչի հրահանգով և առավելագույնը շաբաթական 1-2 անգամ։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Երևանյան գրեթե բոլոր դպրոցներում արդեն արգելվել է սմարթֆոնների և էլեկտրոնային սարքերի օգտագործումը, հայտնում են քաղաքապետարանից
Sputnik Արմենիա
Երևանյան գրեթե բոլոր դպրոցներում արդեն արգելվել է սմարթֆոնների և էլեկտրոնային սարքերի օգտագործումը, հայտնում են քաղաքապետարանից
2025-12-12T17:56+0400
true
PT0M13S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0c/96832632_161:0:1121:720_1920x0_80_0_0_81a737f6c1b03f60c0cc82448857b635.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դպրոց, հեռախոս, երևան, երևանի քաղաքապետարան, видео
դպրոց, հեռախոս, երևան, երևանի քաղաքապետարան, видео
Երևանի 143 դպրոցում սմարթֆոնների օգտագործումն արդեն արգելվել է․ բացառություններ կլինեն
Խելացի սարքավորումների կիրառումը թույլատրվում է միայն ուսումնական նպատակներով՝ ուսուցչի հրահանգով, դասագրքերում QR ծածկագրերից օգտվելու համար:
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Երևանի համայնքային 151 դպրոցներից 143-ում սմարտֆոնների և էլեկտրոնային այլ սարքերի օգտագործումն արգելվել է: Տեղեկությունը հայտնում է
Երևանի քաղաքապետարանը, որի նախաձեռնությամբ էլ իրականացվել է այս գործընթացը։
Նշվում է, որ դրանց արգելումն ամրագրված է կրթական հաստատությունների ներքին կարգապահական կանոններում:
«Այսպիսի նախաձեռնությունները շատ երկրներում արդեն վաղուց ապացուցել են իրենց արդյունավետությունը։ Առաջիկա նիստերում քննարկելի կդարձնենք այդ հարցը մյուս 8 դպրոցի մասով»,- նշել է քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանը։
Երևանի քաղաքապետարանից նաև ընդգծել են, որ հետազոտությունները ցույց են տվել, որ դասի ընթացքում հեռախոսների սահմանափակումը միջինում 6–14%-ով բարձրացնում է աշակերտների առաջադիմությունը: Բացի դրանից, միայն հեռախոսի առկայությունը, անգամ, եթե այն չի օգտագործվում, նվազեցնում է ուշադրության մակարդակը, իսկ սահմանափակման պայմաններում աշակերտները կարողանում են ավելի երկար և ավելի լավ կենտրոնանալ։
Խելացի սարքավորումների կիրառումը թույլատրվում է միայն ուսումնական նպատակներով՝ ուսուցչի հրահանգով, դասագրքերում QR ծածկագրերից օգտվելու համար:
Աշակերտներն էլ ընդգծել են՝ դասերի սկսելուց առաջ հեռախոսները դնում են տուփի մեջ ու հանձնում։ Լևոն Միրզախանյանի անվան թիվ 155 դպրոցի տնօրեն Նաիրա Մանվելյանն էլ նշել է՝ որևէ խնդիր չեն ունեցել, ինչպես նաև մանկավարժների և աշակերտների կողմից դժգոհություններ չեն եղել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկել էր դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործումը
սահմանափակել։
Հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանն էլ ընդգծել էր, որ 1-6-րդ դասարանների սովորողներին բացարձակապես թույլ չտալ դասապրոցեսի, միջոցառումների, դասամիջոցների ժամանակ իրենց մոտ ունենալ միացված հեռախոսներ։ Առանձին դեպքերում, երբ երեխան պետք է ստիպված իր հետ հեռախոս բերի դպրոց, այն դասերի սկզբում պետք է հանձնվի դասղեկին, որը կպահվի համապատասխան տեղում և միայն դասերի ավարտից հետո հնարավոր կլինի վերցնել։ 7-րդից 10-րդ դասարանների համար առաջարկվել էր սահմանափակումներով օգտագործում։ Ընդ որում՝ խոսքը ոչ միայն հեռախոսների, այլև պլանշետների, խելացի ժամացույցների մասին է։
Նշվել էր՝ կարող է օգտագործվել բացառապես կրթական նպատակով և միայն ուսուցչի հրահանգով և առավելագույնը շաբաթական 1-2 անգամ։