https://arm.sputniknews.ru/20251212/dury-dkhkvocvov-bacvec-mi-hat-matnaqash-tvecin-lidja-mantashjany-qkh-um-ir-oreri-masin-96809749.html
Դուռը դխկոցով բացվեց, մի հատ մատնաքաշ տվեցին․ Լիդյա Մանթաշյանը՝ ՔԿՀ-ում իր օրերի մասին
Դուռը դխկոցով բացվեց, մի հատ մատնաքաշ տվեցին․ Լիդյա Մանթաշյանը՝ ՔԿՀ-ում իր օրերի մասին
Sputnik Արմենիա
Լիդյա Մանթաշյանը վստահ է՝ Բագրատ սրբազանի դեմ երկար ժամանակ կոմպրոմատներ են փնտրել, բայց քանի որ նա մաքրակենցաղ մարդ է, ոչինչ չեն կարողացել գտնել ու... 12.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-12T12:10+0400
2025-12-12T12:10+0400
2025-12-12T12:10+0400
հայաստան
լիդյա մանթաշյան
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0c/96809569_0:0:1920:1080_1920x0_80_0_0_058d2da1e93324bf5f37e825a234d4a6.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի– Sputnik. Ամենաշոկայինն առաջին խուզարկությունն է, ամենածանրը՝ առաջին առավոտը։ «Սրբազան պայքարի» գործով անցնող Լիդյա Մանթաշյանը 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Գևորգյանի՝ Ալիսա Գևորգյանի հետ զրույցում պատմել է «Աբովյան» ՔԿՀ-ում անցկացրած 5 ամիսների մասին, խոսել «ահաբեկչության» գործի և իր պայքարի մասին։Նրա խոսքով՝ 6 օր կարանտինում է անցկացրել, այդ ընթացքում որևէ մեկի հետ շփվելու, ինֆորմացիա ստանալու հնարավորություն չի ունեցել։«Կարանտինի ժամանակ աշխատողներից մեկը, չիմանալով, որ ես չգիտեմ, ասաց` դե ոչինչ, լավ ա՝ Բագրատ սրբազանը Միքայել սրբազանի հետ է հիմա։ Ասացի՝ ո՞նց են իրար հետ։ Ասաց՝ «դե որ Միքայել սրբազանին ձերբակալեցին, տարան իրա մոտ։ Ասում եմ՝ Միքայել սրբազանին ինչի՞ են ձերբակալել։ Ինֆորմացիա չունեի, չգիտեի՝ ինչ է կատարվում»,- ասում է Լիդյան։Նա հավելում է՝ երբ «Սրբազան պայքարի» աջակիցներին ձերբակալեցին, դեռ չէր պատկերացնում, որ կատարվողն ավելի մեծ մասշտաբ ունի և տեղավորվում է հակաեկեղեցական արշավի շրջանակում։ Վստահ է՝ Բագրատ սրբազանի դեմ երկար ժամանակ կոմպրոմատներ են փնտրել, բայց քանի որ նա մաքրակենցաղ մարդ է, ոչինչ չեն կարողացել գտնել ու «ահաբեկչության» գործն են հորինել։«Շատ անփութորեն էդ գործը սարքեցին, 2 մասում ուղարկեցին դատարան։ Այնպիսի տպավորություն էր, որ քննչականն ուղղակի ուզում է ազատվել դրանից։ Առանց որևէ հարցաքննության, առերեսման․․․ Ես 2 ամիս «Աբովյան» ՔԿՀ-ից դուրս չեմ եկել։ Սովորաբար մարդկանց որ նոր բերում են, տանում են հարցաքննության, տարբեր առերեսումների, ես երկու ամիս դուրս չեմ եկել։ Դրա համար մենք շատ կարոտած էինք և՛ իրար, և՛ մարդկանց։ Երբ մեզ ամսի 19-ին տարան դատարան, ես լայն ժպտում էի, քույրս ասում էր՝ էդքան մի ժպտա, դատավորը կմտածի՝ քո վիճակը շատ լավ ա, քո կալանքի ժամկետը կերկարացնի։ Ասում եմ՝ չեմ կարողանում, էնքան ուրախ եմ, որ տեսնում եմ էդ մարդկանց ու ընդհանրապես մարդկանց, որովհետև 2 ամիս ես փակված եմ եղել էդ խցի մեջ, տեսել եմ ինձ հետ խցում գտնվող երկու անձանց, երբ ճաշն էին բերում՝ աշխատակիցներին, կամ որ գնում էի զանգելու, կարող է՝ միջանցքում անծանոթ մարդ տեսնեի»,- խոստովանում է Լիդյան։Ինչ վերաբերում է «ահաբեկչության» գործին, Լիդյան պնդում է՝ իրականության հետ կապ չունի, հորինվածք է։ Ասում է՝ երբ հունիսի 24-ին հրապարակվեց «ժողովրդական անցման պլանը», արդեն բոլորի համար պարզ էր, որ մի բան լինելու է։ Նշում է՝ սրբազանի մոտ հավաքված խոսում էին մասին, թե գալու են, իրենց ձերբակալելու են, բայց անգամ այդ զրույցների ժամանակ չէր պատկերացնում, որ այդ մարդկանց շարքում նաև ինքն է լինելու, թեպետ պատվով ընդունեց դա։Եզրափակելով զրույցը՝ Լիդյան նշում է՝ ՔԿՀ-ում թեպետ իրեն վատ չեն վերաբերվել, ինքն այնտեղ ճնշված չի եղել, սակայն իր և մյուսների կրած բոլոր դժվարությունները կփոխհատուցի հաղթանակը։Հիշեցնենք` ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Իշխանազավթման գործով մեղադրանք է առաջադրվել 18 անձի, այդ թվում` Լիդյա Մանթաշյանին, որը կալանավորված է 2025 թվականի հունիսի 26-ից։ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 27-ին բավարարեց պաշտպանների միջնորդությունը, և Լիդյա Մանթաշյանն ազատվեց կալանքից. նրա նկատմամբ կիրառվեց համակցված խափանման միջոց՝ վարչական հսկողություն և 2 միլիոն 500 հազար դրամ գրավ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0c/96809569_0:0:1440:1080_1920x0_80_0_0_49a85094bb31f51555add3ddfe8f0ce7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, լիդյա մանթաշյան, քրեակատարողական հիմնարկ (քկհ), видео
հայաստան, լիդյա մանթաշյան, քրեակատարողական հիմնարկ (քկհ), видео
Դուռը դխկոցով բացվեց, մի հատ մատնաքաշ տվեցին․ Լիդյա Մանթաշյանը՝ ՔԿՀ-ում իր օրերի մասին
Լիդյա Մանթաշյանը վստահ է՝ Բագրատ սրբազանի դեմ երկար ժամանակ կոմպրոմատներ են փնտրել, բայց քանի որ նա մաքրակենցաղ մարդ է, ոչինչ չեն կարողացել գտնել ու «ահաբեկչության» գործն են հորինել։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի– Sputnik. Ամենաշոկայինն առաջին խուզարկությունն է, ամենածանրը՝ առաջին առավոտը։ «Սրբազան պայքարի» գործով անցնող Լիդյա Մանթաշյանը 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Գևորգյանի՝ Ալիսա Գևորգյանի հետ
զրույցում պատմել է «Աբովյան» ՔԿՀ-ում անցկացրած 5 ամիսների մասին, խոսել «ահաբեկչության» գործի և իր պայքարի մասին։
«Առավոտյան երկաթյա դռան դխկոց եկավ, փոքրիկ դռնակ կա՝ կերակրման, դա բացվեց, մոտեցա, ասացի՝ բարև ձեզ։ Մի հատ մատնաքաշ տվեցին։ Ասացի՝ էս ի՞նչ ա։ Ասաց՝ վերցրու։ Վերցրի, մեկ էլ մի հատ ձու տվեց, ասացի՝ էս ի՞նչ է, ասաց՝ ձեր նախաճաշը։ Վերցրի, տարա, դրեցի ու մտածեցի`հիմա սրբազանի՞ն էլ են սենց անում։ Մի տեսակ ոնց որ ինքնասիրությանդ կպներ։ Հետո ծանոթանում ես էդ մարդկանց հետ, հասկանում ես, որ կարգն էդպես է»,- ՔԿՀ-ում առաջին առավոտվա մասին պատմում է Լիդյան։
Նրա խոսքով՝ 6 օր կարանտինում է անցկացրել, այդ ընթացքում որևէ մեկի հետ շփվելու, ինֆորմացիա ստանալու հնարավորություն չի ունեցել։
«Կարանտինի ժամանակ աշխատողներից մեկը, չիմանալով, որ ես չգիտեմ, ասաց` դե ոչինչ, լավ ա՝ Բագրատ սրբազանը Միքայել սրբազանի հետ է հիմա։ Ասացի՝ ո՞նց են իրար հետ։ Ասաց՝ «դե որ Միքայել սրբազանին ձերբակալեցին, տարան իրա մոտ։ Ասում եմ՝ Միքայել սրբազանին ինչի՞ են ձերբակալել։ Ինֆորմացիա չունեի, չգիտեի՝ ինչ է կատարվում»,- ասում է Լիդյան։
Նա հավելում է՝ երբ «Սրբազան պայքարի» աջակիցներին ձերբակալեցին, դեռ չէր պատկերացնում, որ կատարվողն ավելի մեծ մասշտաբ ունի և տեղավորվում է հակաեկեղեցական արշավի շրջանակում։ Վստահ է՝ Բագրատ սրբազանի դեմ երկար ժամանակ կոմպրոմատներ են փնտրել, բայց քանի որ նա մաքրակենցաղ մարդ է, ոչինչ չեն կարողացել գտնել ու «ահաբեկչության» գործն են հորինել։
«Շատ անփութորեն էդ գործը սարքեցին, 2 մասում ուղարկեցին դատարան։ Այնպիսի տպավորություն էր, որ քննչականն ուղղակի ուզում է ազատվել դրանից։ Առանց որևէ հարցաքննության, առերեսման․․․ Ես 2 ամիս «Աբովյան» ՔԿՀ-ից դուրս չեմ եկել։ Սովորաբար մարդկանց որ նոր բերում են, տանում են հարցաքննության, տարբեր առերեսումների, ես երկու ամիս դուրս չեմ եկել։ Դրա համար մենք շատ կարոտած էինք և՛ իրար, և՛ մարդկանց։ Երբ մեզ ամսի 19-ին տարան դատարան, ես լայն ժպտում էի, քույրս ասում էր՝ էդքան մի ժպտա, դատավորը կմտածի՝ քո վիճակը շատ լավ ա, քո կալանքի ժամկետը կերկարացնի։ Ասում եմ՝ չեմ կարողանում, էնքան ուրախ եմ, որ տեսնում եմ էդ մարդկանց ու ընդհանրապես մարդկանց, որովհետև 2 ամիս ես փակված եմ եղել էդ խցի մեջ, տեսել եմ ինձ հետ խցում գտնվող երկու անձանց, երբ ճաշն էին բերում՝ աշխատակիցներին, կամ որ գնում էի զանգելու, կարող է՝ միջանցքում անծանոթ մարդ տեսնեի»,- խոստովանում է Լիդյան։
Ինչ վերաբերում է «ահաբեկչության» գործին, Լիդյան պնդում է՝ իրականության հետ կապ չունի, հորինվածք է։ Ասում է՝ երբ հունիսի 24-ին հրապարակվեց «ժողովրդական անցման պլանը», արդեն բոլորի համար պարզ էր, որ մի բան լինելու է։ Նշում է՝ սրբազանի մոտ հավաքված խոսում էին մասին, թե գալու են, իրենց ձերբակալելու են, բայց անգամ այդ զրույցների ժամանակ չէր պատկերացնում, որ այդ մարդկանց շարքում նաև ինքն է լինելու, թեպետ պատվով ընդունեց դա։
Եզրափակելով զրույցը՝ Լիդյան նշում է՝ ՔԿՀ-ում թեպետ իրեն վատ չեն վերաբերվել, ինքն այնտեղ ճնշված չի եղել, սակայն իր և մյուսների կրած բոլոր դժվարությունները կփոխհատուցի հաղթանակը։
Հիշեցնենք` ըստ
ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Իշխանազավթման գործով մեղադրանք է առաջադրվել 18 անձի, այդ թվում` Լիդյա Մանթաշյանին, որը կալանավորված է 2025 թվականի հունիսի 26-ից։ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 27-ին բավարարեց պաշտպանների միջնորդությունը, և
Լիդյա Մանթաշյանն ազատվեց կալանքից. նրա նկատմամբ կիրառվեց համակցված խափանման միջոց՝ վարչական հսկողություն և 2 միլիոն 500 հազար դրամ գրավ։