https://arm.sputniknews.ru/20251212/2025-tvakani-hvoktemberi-drutjamb-hajastanum-54-417-mard-ashkhatanq-e-pntrum-96837586.html
2025 թվականի հոկտեմբերի դրությամբ Հայաստանում 54 417 մարդ աշխատանք է փնտրում
2025 թվականի հոկտեմբերի դրությամբ Հայաստանում 54 417 մարդ աշխատանք է փնտրում
Sputnik Արմենիա
Գրեթե կրկնակի նվազել է զբաղվածության հարցերով խորհրդատվություն ստանալու համար Միասնական սոցիալական ծառայություն դիմած քաղաքացիների թիվը։ 12.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-12T20:33+0400
2025-12-12T20:33+0400
2025-12-12T20:33+0400
ինֆոգրաֆիկա
աշխատատեղ
գործազրկություն
գործազուրկներ
հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
աշխատանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0c/96836866_0:54:1410:847_1920x0_80_0_0_22f913b43e36548ffa3366829a220c18.png
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. 2025 թվականի հոկտեմբերի դրությամբ Հայաստանում 54 417 մարդ աշխատանք է փնտրում։ Այս մասին հայտնում է Հայաստանի վիճակագրական կոմիտեն հիմնվելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կից Միասնական սոցիալական ծառայության տվյալների հիման վրա։ 2024 թվականի հոկտեմբերի համեմատ այս թիվը նվազել է 4 824-ով։Աշխատանք փնտրողներից 36 271-ը գործազուրկ են (3 558-ով պակաս, քան մեկ տարի առաջ)։ Ընդգծենք, որ երկու դեպքում էլ խոսքը սոցիալական ծառայությունում գրանցված քաղաքացիների մասին է։ Դիմում չներկայացնողները վիճակագրության մեջ չեն ներառվել։2025 թվականի հոկտեմբերի դրությամբ ծառայությունում գրանցված թափուր աշխատատեղերի թիվը կազմել է 3 540, կամ 605-ով ավելի, քան մեկ տարի առաջ։Ըստ այդմ, մեկ թափուր աշխատատեղին բաժին է ընկնում 15 աշխատանք փնտրող, 2024 թվականի 20-ի համեմատ: Թվում է, թե այս տվյալները չեն համընկնում թե՛ կառավարության, թե ՛ գործարար շրջանակների այն հայտարարությունների հետ, թե հանրապետությունում կան հազարավոր թափուր աշխատատեղեր տարբեր ոլորտներում (ՏՏ-ից մինչև շինարարություն) ։ Սակայն պետք է հաշվի առնել, որ այստեղ արտացոլվում են միայն այն աշխատանք փնտրողներն ու աշխատատեղերը, որոնք գրանցված են Միասնական սոցիալական ծառայությունում. բազմաթիվ գործատուներ իրենց թափուր աշխատատեղերը այդտեղ չեն գրանցում (այդպիսով մի կողմից ունենք հազարավոր թափուր աշխատատեղեր, մյուս կողմից` աշխատատեղերի սղություն)։Գրեթե կրկնակի նվազել է զբաղվածության հարցերով խորհրդատվություն ստանալու համար Միասնական սոցիալական ծառայություն դիմած քաղաքացիների թիվը։ Հնարավոր է ՝ նվազել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների դիմումների թիվը ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0c/96836866_105:0:1306:901_1920x0_80_0_0_c90b6a8d41fd7ef309f965c8b976ec80.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ինֆոգրաֆիկա, инфографика, աշխատատեղ, գործազրկություն, գործազուրկներ, հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, աշխատանք
ինֆոգրաֆիկա, инфографика, աշխատատեղ, գործազրկություն, գործազուրկներ, հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, աշխատանք
2025 թվականի հոկտեմբերի դրությամբ Հայաստանում 54 417 մարդ աշխատանք է փնտրում
Գրեթե կրկնակի նվազել է զբաղվածության հարցերով խորհրդատվություն ստանալու համար Միասնական սոցիալական ծառայություն դիմած քաղաքացիների թիվը։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. 2025 թվականի հոկտեմբերի դրությամբ Հայաստանում 54 417 մարդ աշխատանք է փնտրում։ Այս մասին հայտնում է Հայաստանի վիճակագրական կոմիտեն հիմնվելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կից Միասնական սոցիալական ծառայության տվյալների հիման վրա։ 2024 թվականի հոկտեմբերի համեմատ այս թիվը նվազել է 4 824-ով։
Աշխատանք փնտրողներից 36 271-ը գործազուրկ են (3 558-ով պակաս, քան մեկ տարի առաջ)։ Ընդգծենք, որ երկու դեպքում էլ խոսքը սոցիալական ծառայությունում գրանցված քաղաքացիների մասին է։ Դիմում չներկայացնողները վիճակագրության մեջ չեն ներառվել։
2025 թվականի հոկտեմբերի դրությամբ ծառայությունում գրանցված թափուր աշխատատեղերի թիվը կազմել է 3 540, կամ 605-ով ավելի, քան մեկ տարի առաջ։
Ըստ այդմ, մեկ թափուր աշխատատեղին բաժին է ընկնում 15 աշխատանք փնտրող, 2024 թվականի 20-ի համեմատ: Թվում է, թե այս տվյալները չեն համընկնում թե՛ կառավարության, թե ՛ գործարար շրջանակների այն հայտարարությունների հետ, թե հանրապետությունում կան հազարավոր թափուր աշխատատեղեր տարբեր ոլորտներում (ՏՏ-ից մինչև շինարարություն) ։ Սակայն պետք է հաշվի առնել, որ այստեղ արտացոլվում են միայն այն աշխատանք փնտրողներն ու աշխատատեղերը, որոնք գրանցված են Միասնական սոցիալական ծառայությունում. բազմաթիվ գործատուներ իրենց թափուր աշխատատեղերը այդտեղ չեն գրանցում (այդպիսով մի կողմից ունենք հազարավոր թափուր աշխատատեղեր, մյուս կողմից` աշխատատեղերի սղություն)։
Գրեթե կրկնակի նվազել է զբաղվածության հարցերով խորհրդատվություն ստանալու համար Միասնական սոցիալական ծառայություն դիմած քաղաքացիների թիվը։ Հնարավոր է ՝ նվազել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների դիմումների թիվը ։