https://arm.sputniknews.ru/20251211/nvorutjun-e-spasvum-pashinjany-hh-qaghaqacinerin-germaniaji-viza-tramadrelu-masin-96752379.html
Նորություն է սպասվում․ Փաշինյանը՝ ՀՀ քաղաքացիներին Գերմանիայի վիզա տրամադրելու մասին
Նորություն է սպասվում․ Փաշինյանը՝ ՀՀ քաղաքացիներին Գերմանիայի վիզա տրամադրելու մասին
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզա ստանալու գործընթացը դյուրացնելու հարցն օրակարգում է։ 11.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-11T09:56+0400
2025-12-11T09:56+0400
2025-12-11T09:56+0400
նիկոլ փաշինյան
վիզա
եվրոպա
գերմանիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/17/89277466_0:151:1600:1051_1920x0_80_0_0_172241935420a212ede6dec906ff7de0.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում նորություն է սպասվում։ Այս մասին Համբուրգում հայ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա նշեց, որ ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզա ստանալու գործընթացը դյուրացնելու հարցն իրենց օրակարգում է։ Հույս հայտնեց, որ այս գործընթացը շղթայական կշարունակվի։Փաշինյանը հիշեցրեց, որ վերջին տարիներին մոտ 400-500 տոկոսով ավելացել է ՀՀ-ից դեպի ԵՄ տուրիստական հոսքը` չնայած վիզա ստանալու դժվարություններին։ՀՀ վարչապետը նկատեց, որ շատերն են հանգստյան օրերին նախընտրում մեկնել Հռոմ, Բեռլին և այլ եվրոպական քաղաքներ։ Նրա պնդմամբ՝ սա խոսում է ոլորտում փոփոխությունների մասին։ Փաշինյանը նաև վստահ է՝ ՀՀ քաղաքացիների կյանքի որակը բարձրացել է։ Որպես օրինակ նա նշեց, որ նախկինում ավիատոմսերը թանկ էին ու անհասանելի էին թվում շատերի համար, իսկ հիմա 35, 45 կամ 50 եվրոյով տոմսեր կան, ինչն էլ իր հերթին նպաստում է, որ քաղաքացիները հաճախ մեկնեն Եվրոպա։
եվրոպա
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/17/89277466_0:0:1600:1200_1920x0_80_0_0_2fd3d00380cd3ce41f03abdb2d7707d6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, վիզա, եվրոպա, գերմանիա
նիկոլ փաշինյան, վիզա, եվրոպա, գերմանիա
Նորություն է սպասվում․ Փաշինյանը՝ ՀՀ քաղաքացիներին Գերմանիայի վիզա տրամադրելու մասին
Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզա ստանալու գործընթացը դյուրացնելու հարցն օրակարգում է։
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում նորություն է սպասվում։ Այս մասին Համբուրգում հայ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շատ կարևոր նորություն իմացանք երեկ Բեռլինում։ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը ասաց, որ հաջորդ տարվանից՝ հունվարից կամ փետրվարից, Գերմանիայի դեսպանատանը այլևս հերթեր չեն լինի։ Ընդ որում, մենք բավականին երկար ժամանակ աշխատում ենք ԵՄ մեր գործընկերների հետ՝ ասելով, որ մարդիկ մեզ չեն հասկանում, որովհետև ասում են, թե լուրերով նայում են ու լսում, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները կարգավորվել են, բայց միայն վիզա ստանալու դիմում ներկայացնելու համար ստիպված են 10 ամիս սպասել», - ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզա ստանալու գործընթացը դյուրացնելու հարցն իրենց օրակարգում է։ Հույս հայտնեց, որ այս գործընթացը շղթայական կշարունակվի։
Փաշինյանը հիշեցրեց, որ վերջին տարիներին մոտ 400-500 տոկոսով ավելացել է ՀՀ-ից դեպի ԵՄ տուրիստական հոսքը` չնայած վիզա ստանալու դժվարություններին։
ՀՀ վարչապետը նկատեց, որ շատերն են հանգստյան օրերին նախընտրում մեկնել Հռոմ, Բեռլին և այլ եվրոպական քաղաքներ։ Նրա պնդմամբ՝ սա խոսում է ոլորտում փոփոխությունների մասին։ Փաշինյանը նաև վստահ է՝ ՀՀ քաղաքացիների կյանքի որակը բարձրացել է։ Որպես օրինակ նա նշեց, որ նախկինում ավիատոմսերը թանկ էին ու անհասանելի էին թվում շատերի համար, իսկ հիմա 35, 45 կամ 50 եվրոյով տոմսեր կան, ինչն էլ իր հերթին նպաստում է, որ քաղաքացիները հաճախ մեկնեն Եվրոպա։