https://arm.sputniknews.ru/20251211/minskn-arajarkum-e-asiaji-ev-afrikaji-erkrnery-miacnel-eatm-gvortsynkernerin-96787320.html
Մինսկն առաջարկում է Ասիայի և Աֆրիկայի երկրները միացնել ԵԱՏՄ գործընկերներին
Մինսկն առաջարկում է Ասիայի և Աֆրիկայի երկրները միացնել ԵԱՏՄ գործընկերներին
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Եվրասիական տնտեսական միությունում հատուկ ուշադրություն պետք է դարձնել արտաքին եզրագծում առաջխաղացմանը։ Այս մասին հայտարարել է... 11.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-11T18:51+0400
2025-12-11T18:51+0400
2025-12-11T18:52+0400
ղազախստան
բելառուս
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0b/96788551_0:0:2759:1552_1920x0_80_0_0_252a06de9800d80a1260dcbc4f578918.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Եվրասիական տնտեսական միությունում հատուկ ուշադրություն պետք է դարձնել արտաքին եզրագծում առաջխաղացմանը։ Այս մասին հայտարարել է Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը:«Ներկայումս միության առջև խնդիր է դրված ձևավորել ԵԱՏՄ նոր գործընկերների ցանկը։ Կարծում եմ` այս աշխատանքում պետք է շեշտը դնել Ասիայի և Աֆրիկայի բարեկամ երկրների վրա, որոնց շուկաների հարցում շահագրգռված են մեր երկրների արտադրողները»,-ասել է Տուրչինը Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։Բելառուսի վարչապետը հիշեցրել է, որ անցնող տարում տնտեսական գործընկերության մասին համաձայնագրեր են ստորագրվել Արաբական Միացյալ Էմիրությունների հետ և ժամանակավոր առևտրային համաձայնագիր` Մոնղոլիայի հետ, մայիսից մեկնարկել է Իրանի հետ ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագիրը:Մինչ այդ ելույթ էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հայտարարելով, որ Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս ԵԱՏՄ արտաքին տնտեսական կապերի աշխարհագրության ընդլայնմանը և այդ ուղղությունը դիտարկում է որպես համաշխարհային տնտեսության մեջ կազմակերպության դերի հետագա ամրապնդման առանցքային գործոն:Բելառուսն ավարտում է նախագահությունը Եվրասիական տնտեսական միության մարմիններում։ 2026 թվականին ԵԱՏՄ նախագահությունը կանցնի Ղազախստանին: ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստը կկայանա 2026 թվականի մարտի 26-27-ը Ղազախստանի Շիմքենդ քաղաքում։
ղազախստան
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0b/96788551_0:0:2729:2047_1920x0_80_0_0_8fd86bd95ca1781d93261ec9ef6c7f2a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ղազախստան, բելառուս, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
ղազախստան, բելառուս, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
Մինսկն առաջարկում է Ասիայի և Աֆրիկայի երկրները միացնել ԵԱՏՄ գործընկերներին
18:51 11.12.2025 (Թարմացված է: 18:52 11.12.2025) ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Եվրասիական տնտեսական միությունում հատուկ ուշադրություն պետք է դարձնել արտաքին եզրագծում առաջխաղացմանը։ Այս մասին հայտարարել է Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը:
«Ներկայումս միության առջև խնդիր է դրված ձևավորել ԵԱՏՄ նոր գործընկերների ցանկը։ Կարծում եմ` այս աշխատանքում պետք է շեշտը դնել Ասիայի և Աֆրիկայի բարեկամ երկրների վրա, որոնց շուկաների հարցում շահագրգռված են մեր երկրների արտադրողները»,-ասել է Տուրչինը Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։
Բելառուսի վարչապետը հիշեցրել է, որ անցնող տարում տնտեսական գործընկերության մասին համաձայնագրեր են ստորագրվել Արաբական Միացյալ Էմիրությունների հետ և ժամանակավոր առևտրային համաձայնագիր` Մոնղոլիայի հետ, մայիսից մեկնարկել է Իրանի հետ ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագիրը:
Մոտ ժամանակներս նախատեսվում է ազատ առևտրի մասին ևս մեկ համաձայնագրի ստորագրում` Ինդոնեզիայի հետ։ Երեք պետություններ` Մյանման, Նիկարագուան և Վենեսուելան, իրենց հայտերն են ներկայացրել ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետությունների կարգավիճակ ստանալու համար:
Մինչ այդ ելույթ էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հայտարարելով, որ Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս ԵԱՏՄ արտաքին տնտեսական կապերի աշխարհագրության ընդլայնմանը և այդ ուղղությունը դիտարկում է որպես համաշխարհային տնտեսության մեջ կազմակերպության դերի հետագա ամրապնդման առանցքային գործոն:
Բելառուսն ավարտում է նախագահությունը Եվրասիական տնտեսական միության մարմիններում։ 2026 թվականին ԵԱՏՄ նախագահությունը կանցնի Ղազախստանին: ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստը կկայանա 2026 թվականի մարտի 26-27-ը Ղազախստանի Շիմքենդ քաղաքում։