https://arm.sputniknews.ru/20251211/belarusi-ev-hajastani-het-arevtri-neruzhy-der-chi-iracvel-ghrghzstani-varchapet-96789842.html
Բելառուսի և Հայաստանի հետ առևտրի ներուժը դեռ չի իրացվել. Ղրղզստանի վարչապետ
Բելառուսի և Հայաստանի հետ առևտրի ներուժը դեռ չի իրացվել. Ղրղզստանի վարչապետ
Sputnik Արմենիա
ԵԱՏՄ երկրների հետ Ղրղզստանի առևտրի 98%–ը բաժին է ընկնում Ռուսաստանին և Ղազախստանին։ 11.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-11T19:20+0400
2025-12-11T19:20+0400
2025-12-11T19:24+0400
հայաստան
բելառուս
ղրղզստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0b/96785331_0:0:1226:690_1920x0_80_0_0_8e322948b987d63dc6056632e9d97867.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Բելառուսի և Հայաստանի հետ Ղրղզստանի առևտրի ներուժը դեռ չի իրացվել։ Մոսկվայում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց Ղրղզստանի նախարարների խորհրդի նախագահ Ադիլբեկ Կասիմալիևը։ԵԱՏՄ երկրների հետ Ղրղզստանի առևտրի 98%–ը բաժին է ընկնում Ռուսաստանին և Ղազախստանին։Ղրղզստանի կառավարության ղեկավարը նշեց, որ ԵԱՏՄ երկրների արտաքին առևտուրը պետք է ակտիվացնել` ելնելով նաև այն հանգամանքից, որ թեև 10 տարվա ընթացքում այն կրկնապատկվել է և հասել 100 մլրդ դոլարի (ներառյալ և՛ երրորդ երկրները, և՛ միմյանց հետ առևտուրը), սակայն այդ ծավալում ներմիութենական առևտրի մասնաբաժինը չի գերազանցում 15%–ը:3-րդ երկրների հետ ԵԱՏՄ–ի ազգային արժույթներում հաշվարկների մասնաբաժինը հասել է 98%-իԸստ նրա` փոխադարձ առևտրի ակտիվացման համար անհրաժեշտ է նաև զարգացնել լոգիստիկան, այդ թվում՝ համաշխարհային առևտրային երթուղիների փոփոխված պայմաններում։Հիշեցնենք, որ Ղրղզստանի հետ Հայաստանի առևտուրը 2025 թվականի հունվար–հոկտեմբերին (2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ) կրճատվել է մոտ 12 մլն դոլարից մինչև 8,5 մլն դոլար։ՀՀ–ն շարունակելու է համագործակցել ԵԱՏՄ–ի հետ. Փաշինյանն առաջարկներ ներկայացրեց Մոսկվայում
բելառուս
ղրղզստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0b/96785331_67:0:1226:869_1920x0_80_0_0_0853948e3c94a6eb58bb41c42839881c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բելառուս, ղրղզստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան, բելառուս, ղրղզստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
Բելառուսի և Հայաստանի հետ առևտրի ներուժը դեռ չի իրացվել. Ղրղզստանի վարչապետ
19:20 11.12.2025 (Թարմացված է: 19:24 11.12.2025) ԵԱՏՄ երկրների հետ Ղրղզստանի առևտրի 98%–ը բաժին է ընկնում Ռուսաստանին և Ղազախստանին։
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Բելառուսի և Հայաստանի հետ Ղրղզստանի առևտրի ներուժը դեռ չի իրացվել։ Մոսկվայում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց Ղրղզստանի նախարարների խորհրդի նախագահ Ադիլբեկ Կասիմալիևը։
ԵԱՏՄ երկրների հետ Ղրղզստանի առևտրի 98%–ը բաժին է ընկնում Ռուսաստանին և Ղազախստանին։
Կասիմալիևն ընդգծեց, որ միության մյուս երկու գործընկերների հետ ցուցանիշների աճի համար անհրաժեշտ է խոր վերլուծություն, ինչպես նաև համակարգային միջոցներ ոչ միայն հումքային ռեսուրսների և ֆինանսների, այլև նոր տեխնոլոգիաների հասանելիության ընդլայնման, արտադրությունների մրցունակության բարձրացման համար:
Ղրղզստանի կառավարության ղեկավարը նշեց, որ ԵԱՏՄ երկրների արտաքին առևտուրը պետք է ակտիվացնել` ելնելով նաև այն հանգամանքից, որ թեև 10 տարվա ընթացքում այն կրկնապատկվել է և հասել 100 մլրդ դոլարի (ներառյալ և՛ երրորդ երկրները, և՛ միմյանց հետ առևտուրը), սակայն այդ ծավալում ներմիութենական առևտրի մասնաբաժինը չի գերազանցում 15%–ը:
Ըստ նրա` փոխադարձ առևտրի ակտիվացման համար անհրաժեշտ է նաև զարգացնել լոգիստիկան, այդ թվում՝ համաշխարհային առևտրային երթուղիների փոփոխված պայմաններում։
Հիշեցնենք, որ Ղրղզստանի հետ Հայաստանի առևտուրը 2025 թվականի հունվար–հոկտեմբերին (2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ) կրճատվել է մոտ 12 մլն դոլարից մինչև 8,5 մլն դոլար։