https://arm.sputniknews.ru/20251211/arcakhi-nerkajacucchutjan-khuzarkutjuny-guce-ogtagvortsvi-karapetjani-gvortsum-pastaban-96781719.html
Արցախի ներկայացուցչության խուզարկությունը գուցե օգտագործվի Կարապետյանի գործում. փաստաբան
Արցախի ներկայացուցչության խուզարկությունը գուցե օգտագործվի Կարապետյանի գործում. փաստաբան
Sputnik Արմենիա
Խուզարկությունն ընդհանուր առմամբ տևել է 4 ժամ։ 11.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-11T17:57+0400
2025-12-11T17:57+0400
2025-12-11T17:57+0400
ռոման երիցյան
արցախ
փաստաբան
խուզարկություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0b/96774259_0:0:1600:900_1920x0_80_0_0_c99c25fe651eb87e815d03477bd180a3.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Արցախի ներկայացուցչությունում խուզարկությունը կարող է կապված լինել գործարար Սամվել Կարապետյանի գործի հետ։ Այս մասին հայտարարեց փաստաբան Ռոման Երիցյանը։Նշենք, որ Արցախի ներկայացուցչությունում դեկտեմբերի 11-ին խուզարկություն է իրականացվել՝ ենթադրյալ տնտեսական հանցագործության հետ կապված քրեական վարույթի շրջանակում, որը նախաձեռնվել է 2021 թվականի հուլիսին։ Խոսքը կոնկրետ իրավաբանական անձի և ՀՀ-ում գործող բանկի միջև կնքված վարկային պայմանագրի շրջանակում Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից ցեսիայի պայմանագիր (պահանջի իրավունքի զիջում-խմբ.) կնքելու մասին է։Խուզարկությունից հետո Երիցյանը լրագրողներին ցույց տվեց կոտրված չհրկիզվող պահարանը, որը բացել են փրկարար ծառայության աշխատակիցները։ Նա ընդգծեց, որ քննիչներն այդ պահարանից գտել են դատարկ թղթապանակներ և «Ազատ Արցախ» թերթը։Նա ընդգծեց՝ առգրավված կոշտ սկավառակում տեղեկություններ կան պատերազմում զոհված կամ վիրավորված անձանց, մշակութային արժեքների վերաբերյալ, Արցախի պատմությանն ու պատերազմների նվիրված տարբեր գրքեր և այլն։Փաստաբանի կարծիքով՝ հնարավոր է, որ խուզարկություններն օգտագործվեն ոչ միայն նոր վարույթներ նախաձեռնելու, այլև այլ քաղաքական հետապնդումների համատեքստում։ Խոսքը մասնավորապես այն մասին է, որ խուզարկության վերաբերյալ դատարանի որոշման մեջ արտացոլվում է գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն ու նրա ցուցմունքը։Ընդ որում, նրա խոսքով, բացի Կարապետյանի բարեգործության հետ կապված փաստաթղթերից, ներկայացուցչությունում ոչինչ չի կարող լինել։Նշենք, որ ամբողջ խուզարկությունը տևել է ընդհանուր առմամբ 4 ժամ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0b/96774259_158:0:1358:900_1920x0_80_0_0_a2bd40cba651a79b7f0cbcaab74b1625.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոման երիցյան, արցախ, փաստաբան, խուզարկություն
ռոման երիցյան, արցախ, փաստաբան, խուզարկություն
Արցախի ներկայացուցչության խուզարկությունը գուցե օգտագործվի Կարապետյանի գործում. փաստաբան
Խուզարկությունն ընդհանուր առմամբ տևել է 4 ժամ։
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Արցախի ներկայացուցչությունում խուզարկությունը կարող է կապված լինել գործարար Սամվել Կարապետյանի գործի հետ։ Այս մասին հայտարարեց փաստաբան Ռոման Երիցյանը։
Նշենք, որ Արցախի ներկայացուցչությունում դեկտեմբերի 11-ին
խուզարկություն է իրականացվել՝ ենթադրյալ տնտեսական հանցագործության հետ կապված քրեական վարույթի շրջանակում, որը նախաձեռնվել է 2021 թվականի հուլիսին։ Խոսքը կոնկրետ իրավաբանական անձի և ՀՀ-ում գործող բանկի միջև կնքված վարկային պայմանագրի շրջանակում Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից ցեսիայի պայմանագիր (պահանջի իրավունքի զիջում-խմբ.) կնքելու մասին է։
Խուզարկությունից հետո Երիցյանը լրագրողներին ցույց տվեց կոտրված չհրկիզվող պահարանը, որը բացել են փրկարար ծառայության աշխատակիցները։ Նա ընդգծեց, որ քննիչներն այդ պահարանից գտել են դատարկ թղթապանակներ և «Ազատ Արցախ» թերթը։
«Այն, ինչ առգրավվել է, կարծում եմ՝ վարույթի համար որևէ էական նշանակություն չի ունենալու։ Մենք զգուշացրել ենք, որ այն, ինչ տանում են, վերաբերելի չեն, որովհետև մենք տիրապետում ենք դրանց բովանդակությանը, օրինակ՝ համակարգիչների կոշտ սկավառակները։ Այս ամենը քաղաքական գործողություն էր ու այն արշավի շարունակությունն է, որ այսօր իրականացվեց և անընդհատ իրականացվում է Արցախի ներկայացուցչության նկատմամբ»,- նշեց Երիցյանը։
Նա ընդգծեց՝ առգրավված կոշտ սկավառակում տեղեկություններ կան պատերազմում զոհված կամ վիրավորված անձանց, մշակութային արժեքների վերաբերյալ, Արցախի պատմությանն ու պատերազմների նվիրված տարբեր գրքեր և այլն։
Փաստաբանի կարծիքով՝ հնարավոր է, որ խուզարկություններն օգտագործվեն ոչ միայն նոր վարույթներ նախաձեռնելու, այլև այլ քաղաքական հետապնդումների համատեքստում։ Խոսքը մասնավորապես այն մասին է, որ խուզարկության վերաբերյալ դատարանի որոշման մեջ արտացոլվում է գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն ու նրա ցուցմունքը։
Ընդ որում, նրա խոսքով, բացի Կարապետյանի բարեգործության հետ կապված փաստաթղթերից, ներկայացուցչությունում ոչինչ չի կարող լինել։
Նշենք, որ ամբողջ խուզարկությունը տևել է ընդհանուր առմամբ 4 ժամ։