https://arm.sputniknews.ru/20251211/inch-qreakan-gvortsi-shrjanakum-e-khuzarkvum-arcakhi-nerkajacucchutjuny-96765042.html
Ինչ քրեական գործի շրջանակում է խուզարկվում Արցախի ներկայացուցչությունը
Ինչ քրեական գործի շրջանակում է խուզարկվում Արցախի ներկայացուցչությունը
Sputnik Արմենիա
Ռոման Երիցյանն ուսումնասիրել է խուզարկության որոշումը և վստահեցնում է՝ բացահայտ հանցագործության տարրեր չկան։ 11.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-11T15:06+0400
2025-12-11T15:06+0400
2025-12-11T15:11+0400
հայաստան
երևան
արցախի մշտական ներկայացուցչություն
ռոման երիցյան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0b/96765578_8:0:1914:1072_1920x0_80_0_0_994865cb6e72f5c3ccbc153cc44ac6f2.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Արցախի ներկայացուցչությունում խուզարկությունն իրականացվում է ենթադրյալ տնտեսական հանցագործության հետ կապված քրեական վարույթի շրջանակում։ Արցախի ներկայացուցչությունում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Ռոման Երիցյանը։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Արցախի ներկայացուցչությունում։ Տեղում ավելի քան 10 քննիչ է աշխատում։Խուզարկության որոշումն ուսումնասիրելով` փաստաբանը վստահեցնում է՝ բացահայտ հանցագործության տարրեր չկան, ու մինչ այս պահը ներկայացուցչությունում չեն գտել այնպիսի մի փաստաթուղթ, որն այդ գործի հետ կապ ունի։ Նա չի հասկանում, թե 2021–ի իրադարձությունը ինչ կապ ունի Արցախի ներկայացուցչության մշտական տեղակայման վայրի հետ։Երիցյանը շեշտեց, որ դատարանի որոշման մեջ արտացոլվում է նաև գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը և նրա ցուցմունքը։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0b/96765578_246:0:1675:1072_1920x0_80_0_0_81048fdce3c90543103072d3967b6276.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, արցախի մշտական ներկայացուցչություն, ռոման երիցյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, երևան, արցախի մշտական ներկայացուցչություն, ռոման երիցյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
Ինչ քրեական գործի շրջանակում է խուզարկվում Արցախի ներկայացուցչությունը
15:06 11.12.2025 (Թարմացված է: 15:11 11.12.2025) Ռոման Երիցյանն ուսումնասիրել է խուզարկության որոշումը և վստահեցնում է՝ բացահայտ հանցագործության տարրեր չկան։
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Արցախի ներկայացուցչությունում խուզարկությունն իրականացվում է ենթադրյալ տնտեսական հանցագործության հետ կապված քրեական վարույթի շրջանակում։ Արցախի ներկայացուցչությունում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Ռոման Երիցյանը։
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Արցախի ներկայացուցչությունում։ Տեղում ավելի քան 10 քննիչ է աշխատում։
«Այն քրեական վարույթը, որի շրջանակում այս պահին խուզարկությունն իրականացվում է, նախաձեռնվել է 2021 թվականի հուլիսին։ Այն կապված է ենթադրյալ տնտեսական հանցագործության հետ։ Խոսքը վերաբերում է կոնկրետ իրավաբանական անձի և ՀՀ-ում գործող բանկի միջև կնքված վարկային պայմանագրի շրջանակում Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից ցեսիայի պայմանագիր կնքելու հետ։ Այդ պայմանագիրը կնքվել է Հայաստանի և Արցախի կառավարությունների որոշման շրջանակում»,- նշեց Երիցյանը։
Խուզարկության որոշումն ուսումնասիրելով` փաստաբանը վստահեցնում է՝ բացահայտ հանցագործության տարրեր չկան, ու մինչ այս պահը ներկայացուցչությունում չեն գտել այնպիսի մի փաստաթուղթ, որն այդ գործի հետ կապ ունի։ Նա չի հասկանում, թե 2021–ի իրադարձությունը ինչ կապ ունի Արցախի ներկայացուցչության մշտական տեղակայման վայրի հետ։
Երիցյանը շեշտեց, որ դատարանի որոշման մեջ արտացոլվում է նաև գործարար
Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը և նրա ցուցմունքը։