https://arm.sputniknews.ru/20251211/6-amsvov-kargelvi-hhic-meqenaneri-ogtagvortsvats-katalizatvorneri-tapvonneri-artahanumy-96754952.html
6 ամսով կարգելվի ՀՀ–ից մեքենաների օգտագործված կատալիզատորների թափոնների արտահանումը
6 ամսով կարգելվի ՀՀ–ից մեքենաների օգտագործված կատալիզատորների թափոնների արտահանումը
Sputnik Արմենիա
Այս արգելքի արդյունքում 2023 թվականից մինչ օրս արձանագրվել է ավտոմեքենայի խլացուցիչի կատալիզատորի գողության ընդամենը 3 դեպք։ 11.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-11T11:21+0400
2025-12-11T11:21+0400
2025-12-11T11:21+0400
կատալիզատոր
արտահանում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/14/90383600_0:107:1280:827_1920x0_80_0_0_970213f7cd4bb94eb42028f549a577b9.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. 2026 թ. հունվարի 5–ից մինչև 2026 թ. հուլիսի 5-ը ներառյալ ՀՀ–ից ժամանակավոր կարգելվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանումը։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ՀՀ ներքին գործերի նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ այս արգելքի արդյունքում 2023 թվականից մինչ օրս արձանագրվել է ավտոմեքենայի խլացուցիչի կատալիզատորի գողության ընդամենը 3 դեպք, մինչդեռ 2021 թ. արձանագրվել է գողության 92, իսկ 2022 թվականին` 40 դեպք։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/14/90383600_71:0:1208:853_1920x0_80_0_0_7e98e2db27a6c86e7e4ab050f0e1a95c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կատալիզատոր, արտահանում
6 ամսով կարգելվի ՀՀ–ից մեքենաների օգտագործված կատալիզատորների թափոնների արտահանումը
Այս արգելքի արդյունքում 2023 թվականից մինչ օրս արձանագրվել է ավտոմեքենայի խլացուցիչի կատալիզատորի գողության ընդամենը 3 դեպք։
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. 2026 թ. հունվարի 5–ից մինչև 2026 թ. հուլիսի 5-ը ներառյալ ՀՀ–ից ժամանակավոր կարգելվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանումը։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ–ում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով՝ մասնավորապես առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել մթնոլորտային օդ արտանետումը նվազեցնելու մասով, ինչպես նաև ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը կանխելու անհրաժեշտությամբ»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
ՀՀ ներքին գործերի նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ այս արգելքի արդյունքում 2023 թվականից մինչ օրս արձանագրվել է ավտոմեքենայի խլացուցիչի կատալիզատորի գողության ընդամենը 3 դեպք, մինչդեռ 2021 թ. արձանագրվել է գողության 92, իսկ 2022 թվականին` 40 դեպք։