https://arm.sputniknews.ru/20251210/vrastan-meknelu-hamar-inchpes-ev-vorteghic-dzerq-berel-apahvovagrutjun--96699396.html
Վրաստան մեկնելու համար ինչպե՞ս և որտեղի՞ց ձեռք բերել ապահովագրություն
Վրաստան մեկնելու համար ինչպե՞ս և որտեղի՞ց ձեռք բերել ապահովագրություն
Sputnik Արմենիա
1 օրվա ապահովագրավճարը միջինում 150-300 ՀՀ դրամ է՝ կախված ապահովագրական ընկերությունից, ծածկույթից, ինչպես նաև ճամփորդության օրերի քանակից։ 10.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-10T08:56+0400
2025-12-10T08:56+0400
2025-12-10T08:56+0400
հայաստան
վրաստանի հանրապետություն
ապահովագրություն
տուգանք
սահման
https://cdn.am.sputniknews.ru/img/484/17/4841730_0:154:1600:1054_1920x0_80_0_0_3f34d026547e1132b94c8a055c56cf0d.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik․ 2026թ․ հունվարի 1-ից Վրաստան մեկնելու համար պարտադիր դարձած ապահովագրությունը ճամփորդողները կարող են հայաստանյան ապահովագրական ընկերություններից ձեռք բերել առցանց տարբերակով կամ գրասենյակներ այցելելով։ Sputnik Արմենիայի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հայաստանյան ապահովագրական ընկերությունները ճամփորդության ապահովագրության փաթեթներ են առաջարկում հատուկ Վրաստան մեկնողների համար։Ըստ էության, դա նույն ճամփորդական ապահովագրությունն է, որը պետք է ներառի անհետաձգելի (շտապ) բժշկական ծառայության ծախսերը, ապահովագրական պատահարի ժամանակ առաջացած բուժտրանսպորտային ծառայությունների ծախսերը և այլն։ Դեկտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ 2026 թվականի հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող բոլոր օտարերկրացիների համար պարտադիր է բժշկական ապահովագրությունը։Ապահովագրություն չունեցող օտարերկրացիներին կարող են մերժել և թույլ չտալ հատել սահմանը։ Ապահովագրությունը պետք է տրամադրվի Վրաստանում գտնվելու ամբողջ ընթացքի համար։ Սահմանապահներն իրավունք ունեն ապահովագրությունը հաստատող փաստաթուղթը պահանջել ինչպես օդանավակայաններում, այնպես էլ ցամաքային սահմանային անցակետերում:Խախտումները կհանգեցնեն 300 լարի (մոտավորապես 43 000 դրամ) տուգանքի:
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/484/17/4841730_163:0:1568:1054_1920x0_80_0_0_a0115c8ab821bb829df9dd2f70bc2a05.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վրաստանի հանրապետություն, ապահովագրություն, տուգանք, սահման
հայաստան, վրաստանի հանրապետություն, ապահովագրություն, տուգանք, սահման
Վրաստան մեկնելու համար ինչպե՞ս և որտեղի՞ց ձեռք բերել ապահովագրություն
1 օրվա ապահովագրավճարը միջինում 150-300 ՀՀ դրամ է՝ կախված ապահովագրական ընկերությունից, ծածկույթից, ինչպես նաև ճամփորդության օրերի քանակից։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik․ 2026թ․ հունվարի 1-ից Վրաստան մեկնելու համար պարտադիր դարձած ապահովագրությունը ճամփորդողները կարող են հայաստանյան ապահովագրական ընկերություններից ձեռք բերել առցանց տարբերակով կամ գրասենյակներ այցելելով։
Sputnik Արմենիայի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հայաստանյան ապահովագրական ընկերությունները ճամփորդության ապահովագրության փաթեթներ են առաջարկում հատուկ Վրաստան մեկնողների համար։
Ըստ էության, դա նույն ճամփորդական ապահովագրությունն է, որը պետք է ներառի անհետաձգելի (շտապ) բժշկական ծառայության ծախսերը, ապահովագրական պատահարի ժամանակ առաջացած բուժտրանսպորտային ծառայությունների ծախսերը և այլն։
1 օրվա ապահովագրավճարը միջինում 150-300 դրամ է՝ կախված ապահովագրական ընկերությունից, ապահովագրական ծածկույթից, ինչպես նաև ճամփորդության օրերի քանակից։
Դեկտեմբերի 8-ին
հայտնի դարձավ, որ 2026 թվականի հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող բոլոր օտարերկրացիների համար պարտադիր է բժշկական ապահովագրությունը։
Ապահովագրություն չունեցող օտարերկրացիներին կարող են մերժել և թույլ չտալ հատել սահմանը։ Ապահովագրությունը պետք է տրամադրվի Վրաստանում գտնվելու ամբողջ ընթացքի համար։ Սահմանապահներն իրավունք ունեն ապահովագրությունը հաստատող փաստաթուղթը պահանջել ինչպես օդանավակայաններում, այնպես էլ ցամաքային սահմանային անցակետերում:
Խախտումները կհանգեցնեն 300 լարի (մոտավորապես 43 000 դրամ) տուգանքի: