https://arm.sputniknews.ru/20251210/tripp-company-n-kgrancvi-hhum-trampi-ughi-nakhagitsn-irakanacnelu-hamar-pashinjan-96715829.html
«TRIPP Company»-ն կգրանցվի ՀՀ–ում «Թրամփի ուղի» նախագիծն իրականացնելու համար. Փաշինյան
«TRIPP Company»-ն կգրանցվի ՀՀ–ում «Թրամփի ուղի» նախագիծն իրականացնելու համար. Փաշինյան
Sputnik Արմենիա
Փաշինյանը նշել է, որ ամերիկացի գործընկերների հետ ինտենսիվ բանակցություններ են վարում «Թրամփի ուղի» (TRIPP Route) կապի նախագծի իրականացման ընդհանուր պայմանների... 10.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-10T09:10+0400
2025-12-10T09:10+0400
2025-12-10T09:11+0400
հայաստան
թրամփի ուղի (tripp)
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0a/96715514_0:17:1501:861_1920x0_80_0_0_59afe19faa822b3ef8e5f0c3e9dea7a1.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. «TRIPP Company»-ն՝ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը, կգրանցվի Հայաստանում «Թրամփի ուղի» նախագիծն իրականացնելու համար: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում` ելույթ ունենալով Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում։ Ելույթը հրապարակվել է ՀՀ վարչապետի կայքում։Նա նշել է, որ ամերիկացի գործընկերների հետ ինտենսիվ բանակցություններ են վարում «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի» (TRIPP Route) կապի նախագծի իրականացման ընդհանուր պայմանների շուրջ։Նա ընդգծել է, որ «Թրափի ուղի» նախագիծը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հաղորդակցության բացումը, ունեն լիարժեք ներուժ` դառնալու Միջին միջանցքի կարևոր բաղադրիչ՝ ապահովելով Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև անխոչընդոտ կապ։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0a/96715514_48:0:1381:1000_1920x0_80_0_0_357b4ef5e803a9ddd5597553f4c5274f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թրամփի ուղի (tripp), նիկոլ փաշինյան
հայաստան, թրամփի ուղի (tripp), նիկոլ փաշինյան
«TRIPP Company»-ն կգրանցվի ՀՀ–ում «Թրամփի ուղի» նախագիծն իրականացնելու համար. Փաշինյան
09:10 10.12.2025 (Թարմացված է: 09:11 10.12.2025) Փաշինյանը նշել է, որ ամերիկացի գործընկերների հետ ինտենսիվ բանակցություններ են վարում «Թրամփի ուղի» (TRIPP Route) կապի նախագծի իրականացման ընդհանուր պայմանների շուրջ։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. «TRIPP Company»-ն՝ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը, կգրանցվի Հայաստանում «Թրամփի ուղի» նախագիծն իրականացնելու համար: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում` ելույթ ունենալով Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում։ Ելույթը հրապարակվել է ՀՀ վարչապետի
կայքում։
Նա նշել է, որ ամերիկացի գործընկերների հետ ինտենսիվ բանակցություններ են վարում «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի» (TRIPP Route) կապի նախագծի իրականացման ընդհանուր պայմանների շուրջ։
«Հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը կստանա երկաթուղային, ճանապարհային, նավթային և գազային խողովակաշարերի, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման իրավունք։ Մենք արդեն հաջորդ տարի կանցնենք փաստացի իրականացման և շինարարության փուլին»,– ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ «Թրափի ուղի» նախագիծը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հաղորդակցության բացումը, ունեն լիարժեք ներուժ` դառնալու Միջին միջանցքի կարևոր բաղադրիչ՝ ապահովելով Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև անխոչընդոտ կապ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին
հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։