https://arm.sputniknews.ru/20251210/trampy-chi-shtapum-chegharkel-rdi-dem-patzhamijvocnery-ev-nujnisk-yndlajnum-e-dranq-lavrvov-96727452.html
Թրամփը չի շտապում չեղարկել ՌԴ–ի դեմ պատժամիջոցները և նույնիսկ ընդլայնում է դրանք. Լավրով
Թրամփը չի շտապում չեղարկել ՌԴ–ի դեմ պատժամիջոցները և նույնիսկ ընդլայնում է դրանք. Լավրով
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը շատ հզոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ։ 10.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-10T13:39+0400
2025-12-10T13:39+0400
2025-12-10T13:40+0400
ամն
ռուսաստան
սերգեյ լավրով
պատժամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1c/95181104_0:0:3072:1728_1920x0_80_0_0_5fd67b3a8b1c826b3d856c18c7ccfa07.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ չի շտապում չեղարկել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, միայն ընդլայնում է դրանք։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։«Բոլորը լսել են, թե ինչպես է նախագահ Թրամփը մեղադրում նախորդ նախագահ Բայդենին, որ իր գործողություններով խաթարել է դոլարի նկատմամբ վստահությունը և, ինչպես ինքն է ասել, դրդել, որ ԲՐԻԿՍ երկրները այլընտրանքային վճարային հարթակներ փնտրեն։ Այս գործընթացը, որը դիպուկ նկատել է ԱՄՆ–ի գործող նախագահը, այժմ արագանում է ոչ միայն ԲՐԻԿՍ-ի շրջանակներում։ Եվ դրա մեղավորը միայն Բայդենը չէ, ոչ էլ պատժամիջոցները, որոնք, ի դեպ, ԱՄՆ գործող առաջնորդը ոչ միայն չի շտապում չեղարկել, այլև ընդլայնում է», – ասել է նա՝ ելույթ ունենալով Դաշնության խորհրդում։Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը շատ հզոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ և մտադիր չէ հրաժարվել դրանցից։Հոկտեմբերի վերջին ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի երկու խոշորագույն նավթային ընկերությունների՝ «Ռոսնեֆտի» և «Լուկոյլի» նկատմամբ՝ «խաղաղության գործընթացի նկատմամբ Ռուսաստանի կողմից լուրջ հետաքրքրության բացակայության» պատճառով։ Նրանց բոլոր ակտիվներն ու գույքային շահերը, որոնք գտնվում էին ԱՄՆ տարածքում կամ ԱՄՆ քաղաքացիների վերահսկողության տակ, սառեցվել են։ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոր սահմանափակումները որակել է որպես Մոսկվայի վրա ճնշում գործադրելու փորձ։ՀՀ–ին ձեռնտու չէ միանալ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին. փորձագետը բացատրել է պատճառները
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1c/95181104_114:0:2845:2048_1920x0_80_0_0_e991aff9022e991c639201931bcd9529.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, ռուսաստան, սերգեյ լավրով, պատժամիջոցներ
ամն, ռուսաստան, սերգեյ լավրով, պատժամիջոցներ
Թրամփը չի շտապում չեղարկել ՌԴ–ի դեմ պատժամիջոցները և նույնիսկ ընդլայնում է դրանք. Լավրով
13:39 10.12.2025 (Թարմացված է: 13:40 10.12.2025) Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը շատ հզոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ չի շտապում չեղարկել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, միայն ընդլայնում է դրանք։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Բոլորը լսել են, թե ինչպես է նախագահ Թրամփը մեղադրում նախորդ նախագահ Բայդենին, որ իր գործողություններով խաթարել է դոլարի նկատմամբ վստահությունը և, ինչպես ինքն է ասել, դրդել, որ
ԲՐԻԿՍ երկրները այլընտրանքային վճարային հարթակներ փնտրեն։ Այս գործընթացը, որը դիպուկ նկատել է ԱՄՆ–ի գործող նախագահը, այժմ արագանում է ոչ միայն ԲՐԻԿՍ-ի շրջանակներում։ Եվ դրա մեղավորը միայն Բայդենը չէ, ոչ էլ պատժամիջոցները, որոնք, ի դեպ, ԱՄՆ գործող առաջնորդը ոչ միայն չի շտապում չեղարկել, այլև ընդլայնում է», – ասել է նա՝ ելույթ ունենալով Դաշնության խորհրդում։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը շատ հզոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ և մտադիր չէ հրաժարվել դրանցից։
Հոկտեմբերի վերջին ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի երկու խոշորագույն նավթային ընկերությունների՝ «Ռոսնեֆտի» և «Լուկոյլի» նկատմամբ՝ «խաղաղության գործընթացի նկատմամբ Ռուսաստանի կողմից լուրջ հետաքրքրության բացակայության» պատճառով։ Նրանց բոլոր ակտիվներն ու գույքային շահերը, որոնք գտնվում էին ԱՄՆ տարածքում կամ ԱՄՆ քաղաքացիների վերահսկողության տակ, սառեցվել են։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոր սահմանափակումները որակել է որպես Մոսկվայի վրա ճնշում գործադրելու փորձ։