https://arm.sputniknews.ru/20251210/rdn-ashkhatum-e-khaghaghutjan-voch-te-hradadari-ughghutjamb-peskvovn-ardzaganqel-e-zelenskun-96727766.html
ՌԴ–ն աշխատում է խաղաղության, ոչ թե հրադադարի ուղղությամբ. Պեսկովն արձագանքել է Զելենսկուն
ՌԴ–ն աշխատում է խաղաղության, ոչ թե հրադադարի ուղղությամբ. Պեսկովն արձագանքել է Զելենսկուն
Sputnik Արմենիա
Մոսկվան դեռ որևէ մեկի հետ չի հասցրել քննարկել Զելենսկու` Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունը։ 10.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-10T13:54+0400
2025-12-10T13:54+0400
2025-12-10T13:56+0400
ռուսաստան
ուկրաինա
վլադիմիր զելենսկի
դմիտրի պեսկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/02/93015335_0:160:3072:1888_1920x0_80_0_0_296243dd0f5e375dfeed0de80d88c445.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանն աշխատում է խաղաղություն հաստատելու, ոչ թե Ուկրաինայի հետ հրադադար հաստատելու ուղղությամբ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսպես է մեկնաբանել Վլադիմիր Զելենսկու` «էներգետիկ հրադադարի» պատրաստ լինելու մասին հայտարարությունը։Պեսկովն ընդգծել է, որ Ուկրաինայում կայուն և երկարաժամկետ խաղաղությունը՝ ստորագրված փաստաթղթերի հիման վրա, բացարձակ առաջնահերթություն է Մոսկվայի համար։Նա նաև նշել է, որ Մոսկվան դեռ չի հասցրել Վաշինգտոնի հետ քննարկել Զելենսկու` Ուկրաինայում նախագահական ընտրությունների վերաբերյալ հայտարարությունը։ Միևնույն ժամանակ նա ասել է, որ Ռուսաստանի նախագահը վաղուց է խոսել Ուկրաինայում նախագահական ընտրությունների անհրաժեշտության մասին։Թրամփը գնահատել է Պուտին-Ուիտկոֆ հանդիպման արդյունքներըԴեկտեմբերի 9-ի երեկոյան Զելենսկին պատասխանել էր լրագրողների հարցերին՝ հայտարարելով Ռուսաստանի հետ էներգետիկ հրադադարի, ինչպես նաև երկրում երկու-երեք ամսվա ընթացքում ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին (քվեարկության անվտանգությունն ապահովելու պայմանով)։ Նա նաև ասել է, որ Կիևը դեկտեմբերի 10-ին ԱՄՆ–ին կփոխանցի խաղաղության ծրագրի թարմացված տարբերակը։Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր` ժամանակն է, որ Ուկրաինան նախագահական ընտրություններ անցկացնի, ուկրաինացիները պետք է նման հնարավորություն ունենան։ Զելենսկին իր հերթին հայտարարել էր` Ուկրաինան կարող է պատրաստվել ընտրությունների, բայց խնդրել էր, որ ԱՄՆ-ն ու եվրոպական երկրներն ապահովեն ընտրությունների անվտանգությունը։Թրամփը Զելենսկուն ժամանակ է տվել խաղաղության առաջարկին պատասխանելու համար. ԶԼՄ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/02/93015335_171:0:2902:2048_1920x0_80_0_0_e569f45299667af24ceb45912123d42c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, վլադիմիր զելենսկի, դմիտրի պեսկով
ռուսաստան, ուկրաինա, վլադիմիր զելենսկի, դմիտրի պեսկով
ՌԴ–ն աշխատում է խաղաղության, ոչ թե հրադադարի ուղղությամբ. Պեսկովն արձագանքել է Զելենսկուն
13:54 10.12.2025 (Թարմացված է: 13:56 10.12.2025) Մոսկվան դեռ որևէ մեկի հետ չի հասցրել քննարկել Զելենսկու` Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունը։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանն աշխատում է խաղաղություն հաստատելու, ոչ թե Ուկրաինայի հետ հրադադար հաստատելու ուղղությամբ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսպես է մեկնաբանել Վլադիմիր Զելենսկու` «էներգետիկ հրադադարի» պատրաստ լինելու մասին հայտարարությունը։
Պեսկովն ընդգծել է, որ Ուկրաինայում կայուն և երկարաժամկետ խաղաղությունը՝ ստորագրված փաստաթղթերի հիման վրա, բացարձակ առաջնահերթություն է Մոսկվայի համար։
Նա նաև նշել է, որ Մոսկվան դեռ չի հասցրել Վաշինգտոնի հետ քննարկել Զելենսկու` Ուկրաինայում նախագահական ընտրությունների վերաբերյալ հայտարարությունը։ Միևնույն ժամանակ նա ասել է, որ Ռուսաստանի նախագահը վաղուց է խոսել Ուկրաինայում նախագահական ընտրությունների անհրաժեշտության մասին։
Դեկտեմբերի 9-ի երեկոյան Զելենսկին պատասխանել էր լրագրողների հարցերին՝ հայտարարելով Ռուսաստանի հետ էներգետիկ հրադադարի, ինչպես նաև երկրում երկու-երեք ամսվա ընթացքում ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին (քվեարկության անվտանգությունն ապահովելու պայմանով)։ Նա նաև ասել է, որ Կիևը դեկտեմբերի 10-ին ԱՄՆ–ին կփոխանցի խաղաղության ծրագրի թարմացված տարբերակը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր` ժամանակն է, որ Ուկրաինան նախագահական ընտրություններ անցկացնի, ուկրաինացիները պետք է նման հնարավորություն ունենան։ Զելենսկին իր հերթին հայտարարել էր` Ուկրաինան կարող է պատրաստվել ընտրությունների, բայց խնդրել էր, որ ԱՄՆ-ն ու եվրոպական երկրներն ապահովեն ընտրությունների անվտանգությունը։