https://arm.sputniknews.ru/20251210/mankavarzhakan-hamalsarani-prvorektvory-cucmunq-e-tvel-rektvori-dem-zlm-96724639.html
Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը ցուցմունք է տվել ռեկտորի դեմ. ԶԼՄ
Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը ցուցմունք է տվել ռեկտորի դեմ. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Կայքի տեղեկություններով` Մարիաննա Հարությունյանը պրոռեկտոր է նշանակվել բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի միջնորդությամբ։ 10.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-10T13:05+0400
2025-12-10T13:05+0400
2025-12-10T13:06+0400
հայաստան
մանկավարժական համալսարան
ռեկտոր
ցուցմունք
https://cdn.am.sputniknews.ru/img/1930/50/19305034_0:84:1601:984_1920x0_80_0_0_cf2e63625b2f65bb70be1793bf2371a9.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում ցուցմունք է տվել նաև բուհի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի դեմ։ Այս մասին գրում է Aysor.am-ը։Ըստ լրատվամիջոցի` գործի դրվագներից մեկով անցնում են նաև մարդիկ, որոնց հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր, կատարվել են նշանակումներ, սակայն նրանք աշխատանքի չեն հաճախել։Կայքի տեղեկություններով` Մարիաննա Հարությունյանը պրոռեկտոր է նշանակվել ՔՊ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի միջնորդությամբ։Հոկտեմբերի 17–ին հայտնի դարձավ, որ ձերբակալվել են համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը և համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ։ Դատարանը մերժել է ռեկտորին կալանավորելու միջնորդությունը, և կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց` տնային կալանք և 20 մլն դրամ գրավ: Պրոռեկտորն էլ խոստովանական ցուցմունք է տվել ու հաշվի առնելով դա՝ նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` նրանք մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1930/50/19305034_88:0:1511:1067_1920x0_80_0_0_b0cc1bc22238509691f6e3848c3a2b4a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մանկավարժական համալսարան, ռեկտոր, ցուցմունք
հայաստան, մանկավարժական համալսարան, ռեկտոր, ցուցմունք
Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը ցուցմունք է տվել ռեկտորի դեմ. ԶԼՄ
13:05 10.12.2025 (Թարմացված է: 13:06 10.12.2025) Կայքի տեղեկություններով` Մարիաննա Հարությունյանը պրոռեկտոր է նշանակվել բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի միջնորդությամբ։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում ցուցմունք է տվել նաև բուհի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի դեմ։ Այս մասին գրում է
Aysor.am-ը։
«Գործի նյութերով հաստատվել է, որ խարդախությամբ ստացված գումարով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը բնակարան է ձեռք բերել Մամիկոնյանց փողոցի նորակառույցներից մեկում, նաև 17 մլն դրամ արժողությամբ խոհանոցային կահույք ու տեխնիկա է ձեռք բերել»,– գրում է կայքը։
Ըստ լրատվամիջոցի` գործի դրվագներից մեկով անցնում են նաև մարդիկ, որոնց հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր, կատարվել են նշանակումներ, սակայն նրանք աշխատանքի չեն հաճախել։
Կայքի տեղեկություններով` Մարիաննա Հարությունյանը պրոռեկտոր է նշանակվել ՔՊ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի միջնորդությամբ։
Հոկտեմբերի 17–ին հայտնի դարձավ, որ
ձերբակալվել են համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը և համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ։ Դատարանը մերժել է ռեկտորին կալանավորելու միջնորդությունը, և կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց` տնային կալանք և 20 մլն դրամ գրավ: Պրոռեկտորն էլ խոստովանական ցուցմունք է տվել ու հաշվի առնելով դա՝ նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Ըստ
Հակակոռուպցիոն կոմիտեի` նրանք մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ։