https://arm.sputniknews.ru/20251210/inchu-e-patani-handisatesi-tatrvonum-krtshatvel-rezhisvori-hastiqy-parzabanum-96743760.html
Ինչո՞ւ է Պատանի հանդիսատեսի թատրոնում կրճատվել ռեժիսորի հաստիքը. պարզաբանում
Ինչո՞ւ է Պատանի հանդիսատեսի թատրոնում կրճատվել ռեժիսորի հաստիքը. պարզաբանում
Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետարանը պարզաբանել է, որ Դավիթ Հարությունյանը ծանուցվել է հաստիքի կրճատման մասին, և նրան առաջարկվել է թատրոնում այլ աշխատանք (դերասանի հաստիք)։... 10.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-10T19:07+0400
2025-12-10T19:07+0400
2025-12-10T19:07+0400
պատանի հանդիսատեսի թատրոն
ռեժիսոր
դավիթ հարությունյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0b/96753140_0:78:1000:641_1920x0_80_0_0_5a9376375e937811c767b97d4340a095.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Պատանի հանդիսատեսի թատրոնում կրճատվել է ռեժիսորի հաստիքը, ինչը հնարավորություն է ընձեռելու բեմադրությունների իրականացման համար հրավիրել այլ ռեժիսորների, տարբեր ձեռագրեր ունեցող բեմադրիչների։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։Այսօր ավելի վաղ թատրոնի արդեն նախկին ռեժիսոր Դավիթ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Պատանի հանդիսատեսի թատրոնում լուծարվել է ռեժիսորի հաստիքը, համաձայն որի, իր ստեղծագործական գործունեությունն այդ թատրոնում համարվում է ավարտված։Երևանի քաղաքապետարանից պարզաբանել են, որ ընթացիկ տարում թատրոնում իրականացվում են արդիականացման, գործունեության արդյունավետության բարձրացման և հանրությանը մատուցվող մշակութային արտադրանքի և ծառայությունների որակի բարելավման ծրագրերը, որի շրջանակներում էլ փոփոխության է ենթարկվել թատրոնի հաստիքացուցակը։Ընդգծվում է, որ թատրոնը չի բացառել և հետագայում ևս չի բացառում Դավիթ Հարությունյանի հետ ստեղծագործական համագործակցությունը՝ որպես հրավիրյալ ռեժիսոր։Հավելենք, որ Դավիթ Հարությունյանը ՊՀԹ-ում ռեժիսոր էր աշխատում 2017-ի սեպտեմբերից։Բեմադրել է Վ. Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը», Րաֆֆու «Խենթը», Երևանի 2800-ամյակին նվիրված Էմմա Րաֆֆիի (Մարիամ Մանուկյան) «Իուարշայի սուրը», 2017 թ. Գ. Սունդուկյանի անվ. ազգային ակադեմիական թատրոնում բեմադրած «Արծվաբույն» հերոսապատումը (պիեսի հեղինակ՝ Հրաչ Բեգլարյան), համաշխարհային դասական դրամատուրգիայի հանրահայտ ստեղծագործություններից մեկի` Թ. Ուիլյամսի «Կատուն շիկացած տանիքին» պիեսի յուրովի մոտեցմամբ արված բեմադրությունը և մի շարք այլ ներկայացումներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0b/96753140_0:0:1000:751_1920x0_80_0_0_93040577496b3df4ccb5a3a3a82cf0b3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պատանի հանդիսատեսի թատրոն, ռեժիսոր, դավիթ հարությունյան
պատանի հանդիսատեսի թատրոն, ռեժիսոր, դավիթ հարությունյան
Ինչո՞ւ է Պատանի հանդիսատեսի թատրոնում կրճատվել ռեժիսորի հաստիքը. պարզաբանում
Երևանի քաղաքապետարանը պարզաբանել է, որ Դավիթ Հարությունյանը ծանուցվել է հաստիքի կրճատման մասին, և նրան առաջարկվել է թատրոնում այլ աշխատանք (դերասանի հաստիք)։ Նշված առաջարկին Հարությունյանը սահմանված ժամկետում չի պատասխանել։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Պատանի հանդիսատեսի թատրոնում կրճատվել է ռեժիսորի հաստիքը, ինչը հնարավորություն է ընձեռելու բեմադրությունների իրականացման համար հրավիրել այլ ռեժիսորների, տարբեր ձեռագրեր ունեցող բեմադրիչների։ Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեցին Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
Այսօր ավելի վաղ թատրոնի արդեն նախկին ռեժիսոր Դավիթ Հարությունյանը
ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Պատանի հանդիսատեսի թատրոնում լուծարվել է ռեժիսորի հաստիքը, համաձայն որի, իր ստեղծագործական գործունեությունն այդ թատրոնում համարվում է ավարտված։
Երևանի քաղաքապետարանից պարզաբանել են, որ ընթացիկ տարում թատրոնում իրականացվում են արդիականացման, գործունեության արդյունավետության բարձրացման և հանրությանը մատուցվող մշակութային արտադրանքի և ծառայությունների որակի բարելավման ծրագրերը, որի շրջանակներում էլ փոփոխության է ենթարկվել թատրոնի հաստիքացուցակը։
«ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով թատրոնի ռեժիսորի հաստիքը զբաղեցնող Դավիթ Հարությունյանը ծանուցվել է հաստիքի կրճատման մասին, և վերջինիս առաջարկվել է թատրոնում այլ աշխատանք (դերասանի հաստիք)։ Նշված առաջարկին Հարությունյանը սահմանված ժամկետում չի պատասխանել, ինչի արդյունքում լուծվել է վերջինիս հետ կնքված աշխատանքային պայմանագիրը»,–հայտնեցին քաղաքապետարանից:
Ընդգծվում է, որ թատրոնը չի բացառել և հետագայում ևս չի բացառում Դավիթ Հարությունյանի հետ ստեղծագործական համագործակցությունը՝ որպես հրավիրյալ ռեժիսոր։
Հավելենք, որ Դավիթ Հարությունյանը ՊՀԹ-ում ռեժիսոր էր աշխատում 2017-ի սեպտեմբերից։
Բեմադրել է Վ. Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը», Րաֆֆու «Խենթը», Երևանի 2800-ամյակին նվիրված Էմմա Րաֆֆիի (Մարիամ Մանուկյան) «Իուարշայի սուրը», 2017 թ. Գ. Սունդուկյանի անվ. ազգային ակադեմիական թատրոնում բեմադրած «Արծվաբույն» հերոսապատումը (պիեսի հեղինակ՝ Հրաչ Բեգլարյան), համաշխարհային դասական դրամատուրգիայի հանրահայտ ստեղծագործություններից մեկի` Թ. Ուիլյամսի «Կատուն շիկացած տանիքին» պիեսի յուրովի մոտեցմամբ արված բեմադրությունը և մի շարք այլ ներկայացումներ։