00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
47 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
On air
07:00
300 ր
On air
13:00
120 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգը չի հակասում խաղաղ գործընթացին․ ՀՀ ԱԳՆ

© Sputnik / Asatur YesayantsՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 10.12.2025
Բաժանորդագրվել
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, թե փաստաթուղթը հակասում է երկու երկրների միջև խաղաղության գործընթացին։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik․ Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը չի հակասում Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը, մեկնաբանելով ադրբեջանական կողմի հայտարարությունները, շեշտեց, որ այդ օրակարգը նպաստում է տարածաշրջանում խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին:
«Այն արտացոլում է Հայաստանի և Եվրոպական միության միջև երկկողմ ձևավորված և խորացող գործընկերության բովանդակությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների ու փոխադարձ շահերի վրա: Այն արտացոլում է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներն, այլև ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանն աջակցելու ԵՄ-ի հանձնառությունը»,- նշեց Բադալյանը։
Նա հավելեց՝ ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը, որի շուրջ ՀՀ-ԵՄ երկկողմ բանակցությունները սկզբունքորեն ավարտվել էին դեռ հունիսին, ներառում է նաև ապագայի վերաբերյալ ընդհանուր տեսլականը։ Դրանում արտացոլվում է նաև տարածաշրջանում կայունությունը, բարեկեցությունը և խաղաղությունն ամրապնդելու ընդհանուր հանձնառությունը:
ԱԳՆ խոսնակի խոսքով՝ ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ ԵՄ-ն նաև ողջունել է օգոստոսին Վաշինգտոնում խաղաղությա համաձայնագրի նախաստորագրումը։
«ԵՄ-ն վերահաստատել է իր ամուր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանը և ինստիտուցիոնալիզացմանը»,- եզրափակեց Բադալյանը։
Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, թե նախորդ շաբաթ Բրյուսելում ստորագրված ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը հակասում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին։
Հիշեցնենք, որ փաստաթուղթը ստորագրվել է դեկտեմբերի 2-ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով։
Լրահոս
0