https://arm.sputniknews.ru/20251210/germaniajum-adrbejani-despany-hajerenvov-voghjunel-e-pashinjanin-96720919.html
Գերմանիայում Ադրբեջանի դեսպանը հայերենով ողջունել է Փաշինյանին
Գերմանիայում Ադրբեջանի դեսպանը հայերենով ողջունել է Փաշինյանին
Sputnik Արմենիա
Աղաևը առիթից օգտվելով՝ հիշեցրել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջի մասին։ 10.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-10T11:20+0400
2025-12-10T11:20+0400
2025-12-10T11:24+0400
գերմանիա
ադրբեջան
հայ-ադրբեջանական
հայաստան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0a/96720343_0:0:1920:1080_1920x0_80_0_0_f3d9de549269483bceebc0e4f455d323.jpg
Գերմանիայում Ադրբեջանի դեսպանՆասիմիԱղաևըողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:«Բարի գալուստ Գերմանիա»,- հայերեն ասել է Աղաևը, որից հետո անցել է անգլերենի:Նրա խոսքով՝ տարածաշրջանում տեղի են ունենում հսկայական փոփոխություններ, որոնք դժվար էր պատկերացնել մի քանի տարի առաջ։Նա հույսէ հայտնել, որ վաշինգտոնյան պայմանավորվածությունները լիարժեք կյանքի կկոչվեն։ Այդթվում՝ TRIPP-ը, որն անարգել ճանապարհ կապահովի Ադրբեջանի և Նախիջևանի միջև։ Ընդ որում, Աղաևը հիշատակել է «վերջին խոչընդոտի»՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության մասին։«Հուսով ենք, որ դա էլ կվերացվի, որպեսզի մենք կարողանանք պաշտոնապես խաղաղության պայմանագիր ստորագրել», - նշել է Աղաևը:Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում սահմանադրական հանրաքվեն պետք է տեղի ունենա 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո: Ընդ որում, նա հայտարարում է, որ դա կապված չէ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ։ Ադրբեջանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագրի մասին հիշատակումը բացառելուց հետո, որտեղ կետ կա Լեռնային Ղարաբաղի մասին:
գերմանիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0a/96720343_148:0:1588:1080_1920x0_80_0_0_8f57c2391ead6f338bdcbbb871254940.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գերմանիա, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան, նիկոլ փաշինյան, видео
գերմանիա, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան, նիկոլ փաշինյան, видео
Գերմանիայում Ադրբեջանի դեսպանը հայերենով ողջունել է Փաշինյանին
11:20 10.12.2025 (Թարմացված է: 11:24 10.12.2025) Աղաևը առիթից օգտվելով՝ հիշեցրել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջի մասին։
Գերմանիայում Ադրբեջանի դեսպանՆասիմիԱղաևըողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
«Բարի գալուստ Գերմանիա»,- հայերեն ասել է Աղաևը, որից հետո անցել է անգլերենի:
Նրա խոսքով՝ տարածաշրջանում տեղի են ունենում հսկայական փոփոխություններ, որոնք դժվար էր պատկերացնել մի քանի տարի առաջ։
«Սա մեր հարաբերությունների ամենակայուն և խաղաղ շրջանն է, որին հասել ենք մենք և դուք։ Մենք հասել ենք նրան, որ մեր երեխաները, թոռները չեն ժառանգի այս ցավոտ և երկարատև հակամարտությունը։ Եվ հուսով եմ, որ նրանք միշտ կապրեն խաղաղության մեջ: Եվ Ադրբեջանն, իհարկե, խաղաղության օրակարգի նախաձեռնողն էր»,- ասել է դեսպանը։
Նա հույսէ հայտնել, որ վաշինգտոնյան պայմանավորվածությունները լիարժեք կյանքի կկոչվեն։ Այդթվում՝ TRIPP-ը, որն անարգել ճանապարհ կապահովի Ադրբեջանի և Նախիջևանի միջև։ Ընդ որում, Աղաևը հիշատակել է «վերջին խոչընդոտի»՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության մասին։
«Հուսով ենք, որ դա էլ կվերացվի, որպեսզի մենք կարողանանք պաշտոնապես խաղաղության պայմանագիր ստորագրել», - նշել է Աղաևը:
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում սահմանադրական հանրաքվեն պետք է տեղի ունենա 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո: Ընդ որում, նա հայտարարում է, որ դա կապված չէ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ։ Ադրբեջանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագրի մասին հիշատակումը բացառելուց հետո, որտեղ կետ կա Լեռնային Ղարաբաղի մասին: