https://arm.sputniknews.ru/20251210/chvors-haj-brncqamartik-ashkharhi-arajnutjan-kisaezrapakichum-en-96747153.html
Չորս հայ բռնցքամարտիկ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում են
Չորս հայ բռնցքամարտիկ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում են
Sputnik Արմենիա
Դուբայում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը գրանցել է պատմական արդյունք՝ 1/4 եզրափակիչ էր դուրս եկել 9 բռնցքամարտիկ։ 10.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-10T21:48+0400
2025-12-10T21:48+0400
2025-12-10T22:26+0400
բռնցքամարտ
բռնցքամարտիկ
բռնցքամարտի աշխարհի առաջնություն
հովհաննես բաչկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1f/42645331_0:72:1600:972_1920x0_80_0_0_8760115b478b901d4c82c7fb80330d55.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik․ Հայաստանի բռնցքամարտի հավաքականի 4 ներկայացուցիչ բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակչի տեղերն ապահովել են։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան` ներկայացնելով հայ մարզիկների հաջողությունները։ Ֆեդերացիան նշել է, որ 4 տարի անց գյումրեցի բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը վերադառնում է բռնցքամարտի աշխարհի առաջնության պատվո հարթակ։Ֆեդերացիան հայտնում է, որ Հովհաննես Բաչկովը բելառուս Վադիմ Վաուչոկի հետ մենամարտում իրեն հատուկ ոճով ուժգին հարվածների տարափ է հասցրել ու հաղթել մենամարտում`դուրս գալով աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։ Ռաֆայել Հովհաննիսյանն էլ շատ ծանր մենամարտում հաղթել է Էկվադորի ներկայացուցչին ու կարիերայում առաջին անգամ դուրս եկել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։Հիշեցնենք, որ Դուբայում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը գրանցել է պատմական արդյունք՝ 1/4 եզրափակիչ էր դուրս եկել 9 բռնցքամարտիկ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1f/42645331_90:0:1510:1065_1920x0_80_0_0_7048a6c70aba753ab25558788927d13e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բռնցքամարտ, բռնցքամարտիկ, բռնցքամարտի աշխարհի առաջնություն, հովհաննես բաչկով
բռնցքամարտ, բռնցքամարտիկ, բռնցքամարտի աշխարհի առաջնություն, հովհաննես բաչկով
Չորս հայ բռնցքամարտիկ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում են
21:48 10.12.2025 (Թարմացված է: 22:26 10.12.2025) Դուբայում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը գրանցել է պատմական արդյունք՝ 1/4 եզրափակիչ էր դուրս եկել 9 բռնցքամարտիկ։
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik․ Հայաստանի բռնցքամարտի հավաքականի 4 ներկայացուցիչ բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակչի տեղերն ապահովել են։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան` ներկայացնելով հայ մարզիկների հաջողությունները։ Ֆեդերացիան նշել է, որ 4 տարի անց գյումրեցի բռնցքամարտիկ
Դավիթ Չալոյանը վերադառնում է բռնցքամարտի աշխարհի առաջնության պատվո հարթակ։
«2021 թվականի աշխարհի փոխչեմպիոնը նկատելի առավելությամբ հաղթանակի հասավ բռնցքամարտում հարուստ ավանդույթներ ունեցող Ղազախստանի ներկայացուցչի նկատմամբ։ 60 կգ քաշային
Արթուր Բազեյանը շատ վստահ առավելության հասավ Լատվիան ներկայացնող Մաթեուս Պրոկուդինիսի նկատմամբ։ Առաջին երկու ռաունդներում ունենալով նկատելի առավելություն 3-րդ ռաունդում Բազեյանը գործեց հաղթողի դիրքից և գործը հասցրեց նպատակին։ Նա իր կարիերայում առաջին անգամ է աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում»,– ասված է հայտարարությունում։
Ֆեդերացիան հայտնում է, որ
Հովհաննես Բաչկովը բելառուս Վադիմ Վաուչոկի հետ մենամարտում իրեն հատուկ ոճով ուժգին հարվածների տարափ է հասցրել ու հաղթել մենամարտում`դուրս գալով աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։
Ռաֆայել Հովհաննիսյանն էլ շատ ծանր մենամարտում հաղթել է Էկվադորի ներկայացուցչին ու կարիերայում առաջին անգամ դուրս եկել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։
Հիշեցնենք, որ Դուբայում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը գրանցել է պատմական արդյունք՝ 1/4 եզրափակիչ էր դուրս եկել 9 բռնցքամարտիկ։