https://arm.sputniknews.ru/20251210/anirakan-nakhagits-e-iranci-pvordzagety-trampi-ughu-masin-96696820.html
Անիրական նախագիծ է․ իրանցի փորձագետը՝ «Թրամփի ուղու» մասին
Անիրական նախագիծ է․ իրանցի փորձագետը՝ «Թրամփի ուղու» մասին
Sputnik Արմենիա
Փորձագետը վստահ է, որ Հարավային Կովկասում իրավիճակը փոփոխվելու է, և Ռուսաստանը կրկին ակտիվանալու է տարածաշրջանում։ 10.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-10T20:35+0400
2025-12-10T20:35+0400
2025-12-10T20:35+0400
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
թրամփի ուղի (tripp)
աբբաս արաղչի
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/06/96606042_0:0:1040:585_1920x0_80_0_0_f2f0ee872f2aac856701a79768cfabb0.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik․ Իրանը թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին բազմիցս տեղեկացրել է իր կարմիր գծերի և մտահոգությունների մասին, իսկ հիմա պաշտոնական Թեհրանը դեռ սպասում է՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունենալու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Իրանա-եվրասիական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Արմինա Արմը՝ մեկնաբանելով Իրանի դիրքորոշումը «Թրամփի ուղի» նախագծի վերաբերյալ։Նրա խոսքով՝ վերջին շրջանում, երբ Իրանը զբաղված էր Միջին Արևելքում տիրող իրավիճակով և միջուկային ծրագրով, պակաս ակտիվ դերակատարում է ունեցել Հարավային Կովկասում։ Սակայն երբ Ռուսաստանն այս տարածաշրջանում ակտիվ դերակատարում ուներ, Իրանը հանգիստ էր Ռուսաստանի ներկայության և դերի հետ։ Արցախի և Ուկրաինայի պատերազմներից հետո իրավիճակն այս առումով էլ փոխվեց։«Իրան-Իսրայել–ԱՄՆ 12-օրյա պատերազմից հետո չեմ կարծում, թե Իրանն ուրախ է «Թրամփի ուղու» համար, քանի որ սկզբունքորեն Թեհրանը դեմ է արտատարածաշրջանային ուժերի ներկայությանը։ Ես կարծում եմ, որ այս ամենից հետո՝ 12-օրյա պատերազմի, Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների ֆոնին Իրանն ավելի ակտիվ դերակատարում կստանձնի Հարավային Կովկասում»,- կարծում է փորձագետը։Նա հիշեցրեց՝ Իրանը բազմիցս հայտարարել է, որ լավ հարաբերություններ ունի բոլոր հարևանների, մասնավորապես՝ Հայաստանի, նաև Ադրբեջանի հետ։ Ուստի պաշտոնական Թեհրանը ողջունում է ցանկացած խաղաղ նախաձեռնություն, բայց հարցն այն է, որ խաղաղության այս նախագիծ Իրանի համար դեռ ամբողջությամբ հասկանալի չէ։ Օրինակ` ինչպես է ենթակառուցվածքների կառավարումը, վերահսկումն իրականացվելու։Անդրադառնալով Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի՝ Բաքու նախատեսված այցին՝ Արմինա Արմը նշեց` դա հարևանների հետ լավ հարաբերություններ ունենալու ծրագրի շրջանակում է։Փորձագետն անդրադարձավ նաև այն հարցին, թե արդյոք Իրան-Իսրայել հակամարտության նոր սրում ու իսրայելական կողմից նոր հարձակում սպասելի՞ է։ Իրանցի փորձագետը կանխատեսումներ անել չի ցանկանում, միաժամանակ ընդգծում է՝ երկու երկրների միջև առճակատումն ավարտված չէ, և Իրանը ցանկացած սցենարի պատրաստ է։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/06/96606042_78:0:1001:692_1920x0_80_0_0_ae8785ce5359759ec9ba4315f174d1ed.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, թրամփի ուղի (tripp), աբբաս արաղչի, ռուսաստան
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, թրամփի ուղի (tripp), աբբաս արաղչի, ռուսաստան
Անիրական նախագիծ է․ իրանցի փորձագետը՝ «Թրամփի ուղու» մասին
Փորձագետը վստահ է, որ Հարավային Կովկասում իրավիճակը փոփոխվելու է, և Ռուսաստանը կրկին ակտիվանալու է տարածաշրջանում։
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik․ Իրանը թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին բազմիցս տեղեկացրել է իր կարմիր գծերի և մտահոգությունների մասին, իսկ հիմա պաշտոնական Թեհրանը դեռ սպասում է՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունենալու։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Իրանա-եվրասիական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Արմինա Արմը՝ մեկնաբանելով Իրանի դիրքորոշումը «Թրամփի ուղի» նախագծի վերաբերյալ։
«Գիտեք՝ Իրանը դեմ է արտատարածաշրջանային ցանկացած ուժերի ներկայության, հատկապես ԱՄՆ-ի, քանի որ անցած 40 տարիների ընթացքում Իրանը եղել է ամերիկյան խիստ պատժամիջոցների տակ, և Իսրայելն էլ փորձել է Իրանին անտեսել ցանկացած նախագծում»,- նշեց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ վերջին շրջանում, երբ Իրանը զբաղված էր Միջին Արևելքում տիրող իրավիճակով և միջուկային ծրագրով, պակաս ակտիվ դերակատարում է ունեցել Հարավային Կովկասում։ Սակայն երբ Ռուսաստանն այս տարածաշրջանում ակտիվ դերակատարում ուներ, Իրանը հանգիստ էր Ռուսաստանի ներկայության և դերի հետ։ Արցախի և Ուկրաինայի պատերազմներից հետո իրավիճակն այս առումով էլ փոխվեց։
«Իրան-Իսրայել–ԱՄՆ 12-օրյա պատերազմից հետո չեմ կարծում, թե Իրանն ուրախ է «Թրամփի ուղու» համար, քանի որ սկզբունքորեն Թեհրանը դեմ է արտատարածաշրջանային ուժերի ներկայությանը։ Ես կարծում եմ, որ այս ամենից հետո՝ 12-օրյա պատերազմի, Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների ֆոնին Իրանն ավելի ակտիվ դերակատարում կստանձնի Հարավային Կովկասում»,- կարծում է փորձագետը։
Նա հիշեցրեց՝ Իրանը բազմիցս հայտարարել է, որ լավ հարաբերություններ ունի բոլոր հարևանների, մասնավորապես՝ Հայաստանի, նաև Ադրբեջանի հետ։ Ուստի պաշտոնական Թեհրանը ողջունում է ցանկացած խաղաղ նախաձեռնություն, բայց հարցն այն է, որ խաղաղության այս նախագիծ Իրանի համար դեռ ամբողջությամբ հասկանալի չէ։ Օրինակ` ինչպես է ենթակառուցվածքների կառավարումը, վերահսկումն իրականացվելու։
«Ես անձամբ չեմ կարծում, որ խաղաղության այս նախագիծն իրական մի բան է։ Իրավիճակը փոփոխվելու է, Ռուսաստանը հաստատ վերադառնալու է տարածաշրջան Ուկրաինայում իրավիճակի հանգուցալումից հետո։
Անդրադառնալով Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի՝ Բաքու նախատեսված այցին՝ Արմինա Արմը նշեց` դա հարևանների հետ լավ հարաբերություններ ունենալու ծրագրի շրջանակում է։
Փորձագետն անդրադարձավ նաև այն հարցին, թե արդյոք Իրան-Իսրայել հակամարտության նոր սրում ու իսրայելական կողմից նոր հարձակում սպասելի՞ է։ Իրանցի փորձագետը կանխատեսումներ անել չի ցանկանում, միաժամանակ ընդգծում է՝ երկու երկրների միջև առճակատումն ավարտված չէ, և Իրանը ցանկացած սցենարի պատրաստ է։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին
հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։